Բորելը ողջունել է Շոյգուին ձերբակալելու ՄՔԴ որոշումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ողջունել է Միջազգային քրեական դատարանի՝ ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Շոյգուի և ռուսական բանակի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի նկատմամբ ձերբակալման օրդերներ տալու վերաբերյալ որոշումը։
ԵՄ-ն վճռականորեն աջակցում է Միջազգային քրեական դատարանի աշխատանքին, նշել է նա։
«ՄՔԴ-ի կողմից տրված ձերբակալության օրդերն ընդդեմ (Ռուսաստանի) պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Շոյգուի և Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի, առանցքային քայլ է Ուկրաինայում Ռուսաստանի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար լիարժեք պատասխանատվություն ապահովելու համար», - գրել է Բորելը X-ի իր էջում:
Հիշեցնենք, որ Միջազգային քրեական դատարանի նախաքննական պալատը ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Շոյգուին և ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին ձերբակալելու օրդեր է տվել։ Այս մասին նշված է ՄՔԴ պաշտոնական կայքում։
«Միջազգային քրեական դատարանի երկրորդ նախաքննական պալատը երկու անձի՝ ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Շոյգուին և ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին ձերբակալելու օրդեր է տվել՝ Ուկրաինայում ենթադրյալ «միջազգային հանցագործությունների» համար, որոնք իրականացվել են առնվազն 2022 թվականի հոկտեմբերի 10-ից մինչև 2023 թվականի մարտի 9-ը»,- նշված է ՄՔԴ հաղորդագրության մեջ։