Երևան, 29.Հունիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ադրբեջանը դատում է հայ գերիներին, իսկ Փաշինյանը մոռացել է նրանց մասին

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Ադրբեջանում գերեվարված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն առաջիկայում կանգնելու է դատարանի առջև։ Գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը հայտարարել է գործի նախաքննության ավարտի մասին, նշել, որ նյութերին ծանոթանալուց հետո միանգամից 15 մեղադրյալների մասով գործն ուղարկվելու է դատարան։

2023 թվականի սեպտեմբերի վերջին ադրբեջանցիներն առևանգեցին և կալանավորեցին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին և նրա տեղակալ Դավիթ Մանուկյանին, ԱԳ նախարար Դավիթ Բաբայանին, խորհրդարանի նախագահ Դավիթ Իշխանյանին, նաև Արցախի նախկին նախագահներ՝ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին ու Արայիկ Հարությունյանին։

Ամիսներ շարունակ նրանք մնացել են կալանքի տակ և Հայաստանի իշխանությունները մատը մատին չեն խփել արցախցի զինվորականներին և նախկին պաշտոնյաներին հետ վերադարձնելու համար, ընդհակառակը Հայաստանի գործող վարչախումբը ցուցադրաբար ուշադրություն չէր դարձնում Բաքվում գտնվող ռազմագերիների վրա, որևէ ջանք չէր գործադրում նրանց պաշտպանելու ուղղությամբ։

Ի սկզբանե տեղեկություններ էին շրջանառվում, որ նրանց հանձնելու մեջ խառն է նաև Նիկոլ Փաշինյանի մատը։ Այս տեղեկությունները թեև չեն հաստատվել, բայց այն, որ փաշինյանական իշխանությունը և նրա սպասարկուներն օգնել են հրապարակային վարկաբեկել ռազմագերիներին, փաստ է։

Ադրբեջանը մի քանի անգամ արտահոսքեր կազմակերպեց իբր ռազմագերիների տված ցուցմունքների վերաբերյալ, նաև պարբերաբար ձգձգում էր քննությունը։ Մեկ անգամ նույնիսկ հայտարարվեց, որ հրապարակվելու է Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հարցազրույցը, բայց Ադրբեջանն այդպես էլ հարցազրույցը չի հրապարակել։ Ըստ շրջանառվող լուրերի՝ Նիկոլ Փաշինյանի անձնական խնդրանքով։ Ռազմագերիներից որոշները նույնիսկ հացադուլ են հայտարարել, իսկ Ռուբեն Վարդանյանը և նրա պաշտպանական թիմն ակտիվորեն պայքարում են ոչ միայն նախկին պետնախարարի, այլև մյուս ռազմագերիների իրավունքների համար։

Ի վերջո, առաջիկայում գործը կմտնի դատարան, ընդ որում Ադրբեջանն իսկական շոու կազմակերպելու համար մտադիր է ոչ թե առանձին–առանձին գործեր ներկայացնել, այլ մեկ ընդհանուր փաթեթով ինչը, նշենք, իրավաբանական նոնսենս է։

Ձերբակալված անձինք տարբեր տարիների, տարբեր ոլորտների համար են պատասխանատվություն ստանձնել և մեկ փաթեթով նրանց դատելը դեմ է իրավունքի բոլոր նորմերին։ Այդ հանգամանքը, սակայն, Բաքվին բոլորովին չի մտահոգում։ Նրանք ցանկանում են մեծ շոու կազմակերպել այդ ամենից։ Չի բացառվում, որ ձերբակալվածներից որոշներն ամիսների ընթացքում կոտրված լինեն, կտտանքների տակ, կամ էլ գործարքի գնացած լինեն Ալիևի վարչակազմի հետ, և դատարանում նվաստացուցիչ ցուցմունքներ ու կեղտոտ սենսացիաներ են հնչելու, որոնք թույլ են տալու Ալիևին առաջ մղելու իրեն անհրաժեշտ նարատիվները՝ ցեխ շպրտելով Հայաստանի և Արցախի վրա, իսկ արևմտյան իրավապաշտպան մեքենան, ինչպես և արևմտյան քաղաքական գործիչներն ընդհանրապես ուշադրություն չեն դարձնում հայ ռազմագերիների վրա։

Վերջին հաշվով Բաքվի դատարանում առաջիկայում սպասվող ամոթալի գործողությունն առաջին հերթին հենց Նիկոլ Փաշինյանի մեղքով է, հենց նա է պատասխանատու Արցախի նախկին իշխանավորների գերեվարման համար։

Անուշ Գրիգորյան

Այս իշխանությունների բանաձևածը անհայրենիքությունն ու անհիշողություն կենսաբանական օրգանիզմի «գաղափարաբանությունն» է. «Փաստ»Հայ ոսկեգործները հնարավորություն կունենան իրացնել սեփական արտադրանքը ԵԱՏՄ շուկայում առանց լրացուցիչ ծախսերի. «Փաստ»Ինչո՞ւ էին այդքան ուրախացել ոստիկանությունում. «Փաստ»Պուտինը որոշել է մեծացնել համաշխարհային երիտասարդական կառույցի աշխարհագրությունը. ո՞վ կլինի հայաստանյան կազմակերպության ղեկավարը. «Փաստ»Եղել է կանխամտածված սադրանք՝ խաղաղ հավաքի ընթացքը խաթարելու, այն անկարգության վերածելու և ճնշելու նպատակով. «Փաստ»Գազ չի լինելու Վթարային աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու Հայաստանը կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը Տաթև-Աղվանի-Կապան մայրուղին է՝ անմխիթար վիճակում․ ռազմավարական նշանակությունը անգնահատելի է. պատգամավոր Անահիտ Մանասյանն ընդունել է Յակոբ Ռայկերտ Թոդոր Ֆրեդերիքսի գլխավորած պատվիրակությանը Թե՛ իշխանության գալու, թե՛ այն պահելու համար Փաշինյանի գործիքը բռնությունն է. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչ պետք է իմանալ Ozon պատվերների հանձնման կետ բացելուց առաջ«Դեմ չենք Եվրամիությանը, բայց ի՞նչ է կատարվում, նորից պոպուլիզմ». Արշակ ԿարապետյանԲացվեց Ամիօ Բանկի «Երվանդ Քոչար» մասնաճյուղըՀամագյուղացիների վեճն ավարտվել էր դանակաhարությամբ. մանրամասներ Ժաննա Անդրեասյանը Երևանի պարարվեստի պետական քոլեջում ներկա է եղել բալետային ներկայացմանը Շարունակվում են Լոռի բերդ քաղաքատեղիի մեծ բաղնիքի ջրամատակարարման համակարգի պեղումները. բացվել են 12-13-րդ դդ. շերտեր Զարմանալի է, Աշոտյանի գործով 7 վկաներին դատարանը փորձում է արագ հարցաքննել․ Մելիքյան Ղարաբաղի խնդիրը կարող էր լուծվել դեռ 20, 10 տարի առաջ, ի զարմանս ինձ՝ դա տեղի չունեցավ Ի գիտություն երրորդ փուլով հայտագրվող դիմորդների Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում գազ չի լինի Մայր Աթոռի հաղորդագրությունը Մեկնարկել են Դիարբեքիրի Սբ․ Սարգիս հայկական եկեղեցու վերականգնողական աշխատանքները Կյանքից հեռացել է Աննա Արսենյանը Այսօր աշխարհում ամենակարևոր պայքարը ռեսուրսների համար պայքարն է. Վարդան Ջհանյան Ալիևը ցրել է երկրի խորհրդարանը․ հայտնի է՝ երբ տեղի կունենան արտահերթ ընտրությունները Վարչախումբն իրավունք չունի ոստիկանությունը կիրառել քաղաքական նպատակներով. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանը նոր պահանջներ է ներկայացրել Հայաստանին․ «Uրբազան պայքար» Ոստիկանության ղեկավարությունն արել է կանխամտածված սադրանք. «Հայաքվեն» հանցանքի մասին հաղորդում տվեց Ինչպե՞ս ձախողել «խաղաղության դարաշրջանը» Շատ հետաքրքրիր է՝ էլ ինչ պիտի հորինի դատավորը,որ Աշոտյանի կալանքի տակ մնալը արդարացնի. Աննա Մկրտչյան Արևմուտքը հերթական սադրանքն է նախաձեռնում Հարավային Կովկասում Բրյուսելը հայտարարել է, որ Վրաստանի՝ ԵՄ-ին միանալու գործընթացը դե ֆակտո կասեցվել է Վատիկանն անցնում է արևային էներգիայիԻրանը պատրաստ է Հայաստանի հետ համագործակցել բոլոր ոլորտներում․ դեսպան Յուրաքանչյուր երկիր և ժողովուրդ պետք է հարգի և պահպանի իր իրական պատմությունը. Մհեր Ավետիսյան Հունիսի 29-ից օդի ջերմաստիճանը կսկսի նվազել Կոնգրեսականներն Ադրբեջանին դատապարտող երկկուսակցական բանաձև են ներկայացրել Ուռուցքաբան-գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանը հեռացել է «Շանթ» ՀԸ-ից Ինչպե՞ս է երկիրը զարգացնելու իր տնտեսությունը, երբ դուրս է գալիս այլ համակարգերից, բայց ԵՄ-ում նրան այդպես էլ չեն ընդունում Հայաստանում իմ առջեւ փակ դռներ չկան. Սրբազանը Սյունիքում է7,0 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել«ՀայաՔվեն» հանցանքի մասին հաղորդում է ներկայացնում գլխավոր դատախազությունԴրամ 30-30․ IDBank-ն ու Կենտրոնական Բանկն ամփոփում են նախագիծը Վարորդը պարեկներից փախել ու հարվածել էր այլ մեքենաների․ նոր մանրամասներ Veolia-ն նոր հասցեների մասին է հայտնել, որտեղ ժամեր շարունակ ջուր չի լինի Պլանային անջատումներ՝ հունիսի 28-ին Ադրբեջանը չպետք է սպառնալիքի լեզվով խոսի, եթե խոսքը խաղաղության երկխոսության մասին է. Իրանի դեսպան Նավթի գները հունիսի 28-ին Դիմավորելը ո՞րն ա, հանդիպելու եմ․ Կապանի քաղաքապետը` Սրբազանին դիմավորելու մասին