Երևան, 10.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Թող մինչև մեր կյանքի վերջ միասին լինենք. Նունե Եսայան-Ավո Խալաթյան ընտանիքը 10 տարեկան է

ԼԱՅՖ

Aysor.am-ը գրում է.

Գեղեցիկ, կայացած ու ինքնուրույն կանանց համար ամուսնությունը հաճախ վերջին պլան է մղվում: Շատերն այդպես էլ նվիրվում են իրենց կարիերային՝ անտեսելով այն ջերմ ու բարի անկյունը, որը կոչվում է ընտանիք: Ժամանակին շատերին թվում էր, թե երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Նունե Եսայանը ևս հեռու կմնա ընտանեկան հոգսերից, սական. Սակայն, այդ նույն ժամանակն ապացուցեց, որ նորից՝ «Գլխավորը սերն է»… Aysor.am-ի հյուրասրահում Նունե Եսայան-Ավո Խալաթյան ամուսնական զույգն է, որն արդեն 10 տարեկան է: 

Ամեն ինչ սկսվեց ՍԻՐՈ քաղաքից

Նունե. Ճամփորդության էինք մեկնել Փարիզ: Այնպես չի, որ առաջին հայացքից սեր ծնվեց (ժպտում է)…

Ավո. Փարիզում «Նունե Եսայան և արտիստներ» խորագրով համերգ էր լինելու, մեկ շաբաթով մեկնել էինք: Նունեն ինձ չէր ճանաչում, բայց ես և ինքը ընդհանուր ընկեր ունեինք, ով էլ առաջարկել էր իմ թեկնածությունը: Ես այդ ժամանակ «Օպերա» ակումբում էի աշխատում՝ ֆրանսերեն երգեր էի երգում: Այնպես որ, տեղին էր իմ մեկնելն իրենց հետ (ժպտում է): Մեծ ոգևորվածությամբ համաձայնեցի… Ես և Նունեն սկսեցինք շփվել Փարիզում, միմյանց ճանաչեցինք ու զգացմունքներ արթնացան: Այդպես, մեկ շաբաթ, ես զբաղված էի Նունեով ու Փարիզում (ծիծաղում է):

Նա գրավեց ինձ

Նունե. Ինձ գրավեց Ավոյի անկեղծությունն ու մաքրությունը, որը մինչ այսօր պահպանվում է իր ներսում: Շատ անմիջական է:

Ավո. Հիացած էի և եմ իր հանգստությամբ, մտածողությամբ, վստահությամբ, կազմակերպվածությամբ ու պարտաճանաչությամբ: Դրանք մարդկային անհրաժեշտ հանտկանիշներ են: Էլ չասեմ իր հմայքի և տաղանդի մասին: 

Տարիքային տարբերությունը խոչընդոտ չհանդիսացավ

Ավո. Դա ոչնչում չի խանգարել, միևնույն է, ես մտածում եմ տղամարդու, նա՝ կնոջ տեսանկյունից: Նունեն իր կանացի խոհեմությամբ, ես՝ իմ տղամարդկային՝ միմյանց լրացնում ենք:

Որոշեցին միասին ապրել

Ավո. Զգում էինք, որ երբ օրն ավարտվում է ու յուրաքանչյուրս իր տուն է գնում՝ կարոտում ենք: Դա մեզ համար արդեն նեղություն էր, ուզում էինք ամեն վայրկյան միասին լինել: Մենք լուրջ ենք վերաբերել մեր որոշմանը: Հատկապես, որ ես բնավորությամբ միասեր եմ, նվիրվում եմ միայն մեկին: Հասկացա, որ նա միակն է ու վերջ: Նա էլ հեշտությամբ համաձայնվեց դառնալ իմ անբաժան կեսը:

Նունե. Ամեն ինչ ինքնաբերաբար ստացվեց: Ուղղակի որոշեցինք միասին ապրել ու մինչ այսօր իրար հետ ենք:

Հարսանեկան միջոցառում չեղավ

Ավո. Երբ Փարիզից վերադարձանք, մեր կապը պահպանվեց: Ամիսներ անց հասկանալով, որ առանց մեկս մյուսի չենք կարող՝ որոշեցինք ընտանիք կազմել: Մենք չենք ամուսնացել եկեղեցով ու փաստաթղթով, թեև միշտ մտածում ենք եկեղեցով պսակադրվելու մասին: Մեզ համար կարևոր է հոգևորը, օրհնությունը: Բայց զավակներս արդեն մեծանում են, չեմ ուզում լինի  «Հոր-հոր աղայի» երգը՝ այնպես պիտ ծեծենք, որ հիշեն հոր հարսանիք (ծիծաղում է):

Խալաթյանները ջերմորեն ընդունեցին ճանաչված հարսին

Ավո. Երբ ծնողներս իմացան, որ ցանկանում եմ Նունե Եսայանի հետ ամուսնանալ, սկզբում մի փոքր շոկային վիճակում հայտնվեցին (ծիծաղում է): Բայց լինելով ժամանակակից մտածողությամբ և ապրելակերպով մարդիկ, իմ որոշումներին միշտ լուրջ են վերաբերել: Երբեք ոչինչ չեն պարտադրել, միշտ ինքնուրույն եմ կայացրել որոշումներս: Հասկանում էին, որ նա է իմ սրտի ուզածն ու մտքիս ցանկությունը: Քանի որ ես միայն արտասահմանյան երգեր էի լսում ու կատարում, լիովին ծանոթ չէի Նունեի երգարվեստին: Մեկ անգամ էի մորս խորհրդով մի երգ լսել: Եվ գիտե՞ք ինչու. այն ժամանակ էլ նա մայրիկիս սիրելի երգչուհին էր (ժպտում է):

Նունե. Երբ որոշեցինք, որ պետք է ամուսնանանք և միասին ապրենք, Ավոն ինձ ծանոթացրեց իր ծնողների հետ: Շատ կարևոր էր այն հանգամանքը, որ նրա ծնողները ևս արվեստի բնագավառից էին՝ մայրը՝ դերասանուհի, հայրը՝ նկարիչ: Գիտակցում էին, որ մեր ասպարեզում այսպիսի զույգեր կարող են ձևավորվել: Այնպես որ, ամեն ինչ շատ հեշտ ստացվեց, խոչընդոտներ չեղան: Ընդհակառակը, մեր առաջին հանդիպումն անցավ շատ ջերմ ու ընկերական մթնոլորտում ու մինչև հիմա էլ այդպես է:

Հմայքն ու հայտնիությունը չվախեցրեցին

Ավո. Նունեի հմայքն ինձ չվախեցրեց: Ես սիրել եմ Նունե-մարդուն և ոչ թե Նունե-արտիստին, ընդունել եմ նրա ոչ թե հայտնիությունը, այլ անհատականությունը, գրավվել նրա կին, մայր ու ընկեր լինելու հատկանիշներով: Այնպես չէր, որ ես հեռու էի արվեստից, չէ՞ որ բացի երգելուց խաղում էի նաև Պարոնյանի անվան թատրոնում, մայրս դերասանուհի էր, հայրս՝ նկարիչ: 

Հարս ու սկեսուր-փեսա ու զաքանչ :-)

Նունե. Ցավոք, Ավոյի հայրիկը կյանքից շուտ հեռացավ: Քանի որ ամուսինս ընտանիքի միակ զավակն է, բնականաբար, մայրը մեզ հետ է ապրում ու մեր՝ այսքան տարի միասին համերաշխ ու խաղաղ ապրելն ապացուցում է, որ հրաշալի հարաբերությունների մեջ ենք:

Ավո. Ես և Նունեի մայրիկը միմյանց շատ ենք սիրում: Երբեմն անվնաս ու բարի կատակներ անում ենք: Իմ բախտը բերել է նաև նրանում, որ զոքանչս շատ լավ կին է:

Թեթև բնավորությամբ՝ հրաժեշտ վեճերին

Նունե. Մեր ընտանիքում երբեք մեծ վեճեր չեն լինում, ուղղակի փոքրիկ, անցողիկ ինտրիգներ են, որոնցից խուսափելն անհնար է: Դրանք ավելի շատ կենցաղային հողի վրա են ծագում: Շատ աննշան խոսակցություններ են լինում ու շատ արագ էլ հանգուցալուծվում, երկար չեն տևում: Դա ավելի շատ Ավոյի շնորհիվ է. ճիշտ է, նա շուտ է բռնկվում, սակայն առավելագույնը մեկ ժամից հանդարտվում է: Մենք այն զույգերից ենք, ովքեր երկար ժամանակ «խռով» չեն մնում (ժպտում է):

Ավո. Իմ ու Նունեի վեճը ամենաշատը մեկ-երկու ժամ է տևում, այնուհետև գրկախառնվում ենք ու այդ վեճի մասին մոռանում: Դրանք ոչ մի նստվածք, հետք չեն թողնում:

Զգացմունքները փորձված են

Նունե. Մեր հարաբերություններում խանդը գրեթե բացակայում է: Կարծում եմ, այն արթնանում է չափազանց լուրջ առիթների դեպքում, իսկ նման առիթներ չեն եղել: Քանի որ երկուսս էլ բեմի մարդիկ ենք, միմյանց լավ ենք հասկանում ու ամեն չնչին բանից խնդիր չենք սարքում:

Ավո. Մենք անցել ենք այդ փուլը, երկուսս էլ արդեն «ստուգված» ենք ու փորձված:

Զավակները շատ բան փոխեցին

Նունե. Զավակներիս ծնունդից հետո շատ բան փոխվեց. ի հակադրություն առաջվան՝ հիմա չափազանց համբերատար եմ դարձել: Ջերմությունն ու սերն ավելի է շատացել: Կարծում եմ, բոլոր նրանք, ովքեր երեխաներ ունեն՝ ինձ կհասկանան:

Ավո. Ինձ համար լիակատար երջանկություն է ունենալ ընտանիք՝ կին, զավակներ, շրջապատված լինել նրանց սիրով ու հոգատարությամբ: Շնորհակալ եմ ծնողներիցս, Աստծուց, որ ինձ այսպիսի երջանիկ կյանք է շնորհվել:

Զանգակ ու բամբակ

Ավո. Մեզ մոտ մեկը Սոնի է, մյուսն՝ էրիքսոն (ծիծաղում է): Ես միշտ փորձում եմ հումորի չափաբաժինը չպակասեցնել մեր ընտանիքում, քանի որ ժպիտը, ծիծաղը ցրում է շրջապատի նեգատիվը: Եվ հետո, սիրում եմ խաղալ կնոջս հոգու հետ:

Նունե. Ավոն չունի բնավորության այնպիսի հիմնական գծեր, որոնք ինձ դուր չեն գալիս: Կարող է այս կամ այն արարքն իմ սրտով չլինի, բայց դա կարողանում ենք հենց տեղում հարթել: Գուցե իր արարքը ճի՞շտ էր այդ պահի համար: Շատ կատակասեր է Ավոն ու դա օգնում է հարաբերություններում:

Ցանկանում եմ

Նունե. Ուզում եմ, որ այն, ինչ այս պահին ունենք՝ պահպանենք, ավելին պետք չի:

Ավո. Տա Աստված՝ բոլորս առողջ լինենք, երկար կյանք ունենանք ու վայելենք կյանքի բոլոր բարիքներն ու լավ պահերը: Ամենակարևորը՝ առողջություն եմ մաղթում իմ ընտանիքին, իմ ու Նունեի ծնողներին երկարակեցություն եմ ցանկանում: Երախաներիս դեմքից ժպիտը թող անպակաս լինի, արժանի մարդիկ մեծանան: Իսկ ինձ ու կնոջս անսահման սեր եմ մաղթում, թող մինչև մեր կյանքի վերջ միասին լինենք:

10 տարվա հեռավորությունից

Նունե. Մեր ընտանիքն արդեն 10 տարեկան է: Ճիշտ է, այն յուրովի նշելու ծրագրեր կան, սակայն հստակ դեռ ոչինչ չենք որոշել:

Նելլի Մարգարյան

Հանտավիրուսային վարակի երկու նոր դեպք է գրանցվել Ինչ վիճակում է Իրանի գերագույն առաջնորդը․ մանրամասներ Պուտինը կարծում է, որ ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտին Ինտերը հաղթեց «Լացիոյին». Հենրիխ Մխիթարյանը՝ գոլի հեղինակ Խոցելիության նոր ճակատ. ինչպես է Հորմուզի նեղուցը կապված համաշխարհային թվային տնտեսության հետ Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերին Մեսսին նշել է այն լեգենդներին, որոնց հետ ժամանակին չի փոխանակվել խաղաշապիկներով Երևանը պետք է հնարավորինս շուտ հստակեցնի՝ ցանկանում է անդամակցել ԵՄ-ին, թե ԵԱՏՄ-ին, այդ դեպքում հնարավոր կլինի քաղաքակիրթ ապահարզանի գնալ․ Պուտին Մայիսի 10-ին թեմական եկեղեցիներում մատուցվող Սուրբ Պատարագների ժամանակացույցը Իսրայելն Ադրբեջանում կառուցում է տվյալների խոշոր կենտրոն Զբոսանավի վրա ավելի քան 100 մարդ նորովիրուսով է վարակվել ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ դաշնակիցները Եվրոպայում կանխատեսում են ամերիկյան զորքերի հետագա կրճատում «Համահայկական ճակատ»-ի անդամ, զինված ուժերի պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյանը հանրային դիմել է Սուրեն ՊապիկյանինՆանուլը նոր տեսահոլովակ է ներկայացրել Գերմանիան վտանգավոր ճանապարհ է ընտրել. Պեսկով Հայ գրոսմայստերների արդյունքները՝ Իտալիայում ընթացող միջազգային մրցաշարում Ուժեղ ֆոտոշարք ՍիսիանիցՋուր հավաքեք․ ջուր չի լինելու Հիմա էլ սահմանն անվտանգ չէ, խաղաղությունը սրտիկ անելով չի հաստատվում. ՄիքայելյանԱրամ Վարդևանյանի «Ուժեղ պարը» սիսիանցիների հետԱյ հատ-հատ բերել ու վերադարձնել ժողովրդին կտենաք ոնց ա լինում․ Արսեն ՎարդանյանԵրևանի ու մարզերի տասնյակ հասցեներում երկուշաբթի լույս չի լինի Կիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով Երևան Կարմիր կամրջի տակ քաղաքացիներ են արգելափակվել Իրանի ազգային հավաքականը 10 պայման է նշել ֆուտբոլի Աշխարհի առաջնությանը մասնակցելու համար «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Սանդերլենդի» հետ Հռոմի Պապն ընդունել է «Ինտեր»-ի ֆուտբոլիստներին, այդ թվում՝ Մխիթարյանին Ադրբեջանից Հայաստան կարտահանվի 16 վագոն դիզելային վառելիք Մեծ հաղթանակը և հայ ժողովրդի մեծ սխրանքը. Արման Վարդանյան 3 օտարերկրացիներ Արմավիրում փորձել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնել Թբիլիսիի դատարանը կալանավորել է հինգ ուժայինի, որոնք մեղադրվում են ցուցարարներին ծեծելու մեջ Շառից, փորձանքից, Նիկոլից հեռու մնացեք, ժողովուրդ ջան. մարդուն պրոբլեմի մասին խոսելու համար հեռացրին աշխատանքից. Էդմոն ՄարուքյանՇուշիի Ղազանչեցոց եկեղեցու անօրինական և կեղծ վերականգնումների՝ հայկական մշակույթից նրան օտարելու մասին են խոսում բազմաթիվ փաստեր Ադրբեջանում դպրոցականների ծեծկռտուքը վերաճել է ծնողների միջև արյունալի հաշվեհարդարի Սիսիանցիները նկարվում են Նարեկ Կարապետյանի հետԵվրոպան իսկապես ցանկանում է ՆԱՏՕ-ն կենդանի պահել. Ֆրիդրիխ Մերց 57-ամյա վարորդը «BYD»-ով վրաերթի է ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Հորմուզի նեղուցի ճգնաժամի ֆոնին Չինաստանում նավթի ներմուծումը հասել է վերջին տարիների ամենացածր մակարդակին Նարեկ Կարապետյանը թիմակիցների հետ Սիսիանում է․ ուղիղՔարոզարշավ օր 1-ին. գյուղ Տափերական․ Նարեկ ԿարապետյանԻնչո՞ւ չպետք է դեղահաբերը խմել գազավորված ջրով «Պատերազմում պարտվելը չի նշանակում, որ մենք սխալ էինք։ Մենք ունեցել ենք հաղթանակներ, դա նշանակում է, որ չի կարելի հաղթանակած ժողովրդին դեմոտիվացնել». Էդմոն Մարուքյան«Ինտերի» մեկնարկային կազմը Երևանում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել խանութին․ վիրավորներից մեկն անչափահաս է «Մեր պապերը հաղթել են Մեծ հայրենականում, հայրերը՝ Արցախում, իսկ մեր սերունդը պետք է պահպանի Հայաստանի սուվերեն պետականությունը»․ Մհեր ԱվետիսյանՎթարվել է «Ղազանչի 2» ջրատարը Իշխանական քարոզչամեքենան ստում է․ երեկ հանրահավաքի վայրից որևիցե անձ բերման չի ենթարկվելԿատարի և Եգիպտոսի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացման ջանքերը Ժողովուրդ, դու հեռատես ես, պտուղը ծառից հեռու չի ընկնում․ Արշակ ԿարապետյանԲա որ Արցախը մերը չէր, ա'յ տղա, գլուխդ տնկած ուր էիր գնում Արցախ, տրնգի պարում, տղուդ ուղարկում