Երևան, 18.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ադրբեջանը հատուկ քննարկում է կազմակերպել՝ «Հայաստանի հանքարդյունաբերության բնապահպանական հետևանքները» թեմայով

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Զանգելանում անցկացվող Ադրբեջանի ոչ կառավարական կազմակերպությունների համագործակցության ֆորումի երկրորդ օրը տեղի է ունեցել «Հայաստանի հանքարդյունաբերության բնապահպանական հետևանքները» թեմայով քննարկում։

Իր ելույթում Բնապահպանության և բնական պաշարների նախարարության հասարակական խորհրդի քարտուղար Ամին Մամեդովը նշել է, որ Հայաստանի հանքարդյունաբերությունը լուրջ վնաս է հասցնում շրջակա միջավայրին, ինչի մասին բազմիցս զգուշացվել է։ Նա նշել է, որ թեև Հայաստանի բնական ռեսուրսները բավականին փոքր են, սակայն նրա բաժինը տարածաշրջանում շրջակա միջավայրին հասցված վնասի մեջ մեծ է:

«Հայաստանում արդեն որոշակի շարժում կա։ Նրանք իրենք սկսեցին տեսնել, թե հանքարդյունաբերությունը որքան վնաս է հասցնում բնությանը և էկոլոգիային։ Հուսով ենք, որ հայկական հասարակական կազմակերպությունները դրականորեն կմոտենան այս հարցում համագործակցությանը»,- հայտնել է նա։

Նշենք, որ Ամին Մամեդովը Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ հանդես եկած հայկական կազմակերպություններին շնորհակալություն հայտնած Environmental Protection First կոալիցիայի նախաձեռնողն է։ Ինքը ռուսախոս հայտնի բլոգեր է, որը հաճախ հանդես է գալիս վրացական և ռուսական մեդիաներում։ Նա պարբերաբար անդրադառնում է Ամուլսարի, Քաջարանի հանքավայրի, ինչպես նաև Ողջի գետին հասցված «ահռելի» չափերի «բնապահպանական» վնասների մասին մանիպուլյատիվ բնույթի ապատեղեկատվություններով։
Վերոնշյալ քննարկման ժամանակ Ձեռնարկատիրության և շուկայական տնտեսության աջակցության հիմնադրամի ղեկավար Սաբիթ Բագիրովը նշել է, որ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը թափանցիկ և հաշվետվողական չի։

«Ընդհանուր առմամբ 26 ընկերություն է ներկայացված հանքարդյունաբերության ոլորտում, բայց այդ ընկերությունների մասին տեղեկություններ չկան, և հնարավոր չէ մուտք գործել Հայաստանի վիճակագրական գործակալության կայք, քանի որ կամ այդ տեղեկատվությունը բաց չէ, կամ թաքցվում է։ Նրանք արգելում են մուտք գործել կայք Ադրբեջանից, այդ իսկ պատճառով անհնար էր ստանալ այդ տեղեկատվությունը»,- շեշտել է նա։

«Ադրբեջանի քարտեզագիրներ» հասարակական միության նախագահ Մուգաբիլ Բայրամովը նշել է, որ Հայաստանի հանքարդյունաբերության վերաբերյալ երեք լեզվով ներկայացված քարտեզի հայերեն լեզվով պատրաստման նպատակն է հրավիրել հայկական հասարակական կազմակերպություններին համերաշխություն դրսևորել շրջակա միջավայրի վնասների դեմ։ Բայրամովը հավելել է նաև, որ այդ քարտեզի վրա ճշգրտումներ են արվում, և արդեն բոլորին հասանելի այդ տեղեկատվությունը կրկին կներկայացվի շատ ավելի ճշգրիտ և ընդլայնված տեսքով։

Նախիջևանի պետական համալսարանի ուսանողական երիտասարդական կազմակերպության նախագահ Ազիզ Գասիմովը անդրադարձել է Հայաստանի կառուցած մետալուրգիական գործարանին։ Նա նշել է, որ Նախիջևանի Սադերակ թաղամասի 23 հազար բնակիչներ կանգնած են այդ գործարանի թափոնների և օդի աղտոտվածության վտանգի առջև։

Ադրբեջանի կառավարական շրջանակների կողմից վերահսկվող ՀԿ-երի, բնապահպանների, փորձագետների կողմից վերջին երկու տարիների ընթացքում բազմաթիվ կոչեր են հնչել Ամուլսարի հանքի շահագործումը թույլ չտալու, ԶՊՄԿ-ի, Ագարակի կոմբինատի և Արարատի մարզում մետալուրգիական գործարանի կառուցումը դադարեցնելու վերաբերյալ։ Ավելին, կարողացան հասնել նրան, որ Սոթքի բաց հանքի շահագործումը դադարեցվեց, իսկ Երասխում մետալուրգիական գործարանի կառուցումը կասեցվեց եւ տեղափոխվեց այլ վայր։

Ընկերությունները կապարակնքելը վատ պրակտիկա է. Հրայր ԿամենդատյանԱրարատի գագաթին հնչեց հայկական դհոլըՏուժածներ, հրդեհ և փրկարարական աշխատանքներ․ Wildberries-ի պահեստների շուրջ նոր մանրամասներ Ինչպե՞ս պաշտպանվել և ի՞նչ անել օձ տեսնելիս. մասնագետի խորհուրդները Չորս հայ կինոգործիչներ ընտրվել են Կաննի կինոփառատոնի «Քննադատների շաբաթ Next Step Studio» ծրագրի համար Ինչի՞ց են թունավորվել Բյուրեղավանի բնակիչները, քանի՞ հիվանդ է դիմել Վենեսուելայում երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 5,000-ը Trust Way. վստահելի լոգիստիկ գործընկեր՝ ավելի քան 250 գործընկերոջ համար Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին Նովոսիբիրսկի մարզում երկրաշարժ է տեղի ունեցել Լիբանանի առաջնորդը կհանդիպի Թրամփի հետ՝ քննարկելու իսրայելական զnրքերի դուրսբերման հարցը երկրի հարավից Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով Ընդդիմությունն այսօր պետք է կատարի «քաղաքական զսպաշապիկի» դեր. Արեգ ՍավգուլյանԳաղափարը չի կարելի մոռանալ, իսկ հավատը՝ կոտրել. Ցոլակ ԱկոպյանԲաքվի նոր ռազմավարությունը․ դրա համար միլիոններ է ծախսումՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Երկնաքերերի ռեկորդների ժամանակաշրջանը. ե՞րբ և ինչո՞ւ մարդիկ սկսեցին գերբարձր շենքեր կառուցել. «Փաստ»Եթե Թրամփը կարծում էր, որ Իրանի հետ hրադադարի հուշագիրն իրեն հնարավորություն կտա հանգիստ անցկացնել ԱՄՆ միջանկյալ ընտրությունները, կարծես սխալվել է․ Զաքարյան Հայաստանն ունի թույլ իշխանություն, և բոլորը հօգուտ իրենց փորձում են դա ծառայեցնել. Արմեն ՄանվելյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 հուլիսի). Հայտարարվել է համազգային կազմակերպություն ստեղծելու անհրաժեշտության մասին. «Փաստ»Հայ ժողովուրդն առաջինն ինքն իրեն և իր պետությունը պետք է սիրի և գնահատի. Արսեն ԳրիգորյանՌուսաստանուոմ երկարացրել են պերովսկիտային արևային վահանակի կյանքի տևողությունը. 1800 ժամ աշխատանք և 99% արդյունավետություն Քաղաքական ուժերը վերադառնում են համայնքներ․ ի՞նչ է փոխվում ԶՊՄԿ-ն հերթական անգամ նշեց ոլորտի գլխավոր մասնագիտական տոնը՝ Հանքագործի և մետալուրգի օրըԻ՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում․ ադրբեջանագետ «Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ Երբ խոսակցությունների ծավալը գրեթե միշտ գերազանցում է իրականում կատարվող գործի ծավալին. «Փաստ»Գիշերվա ընթացքում Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով ևս 14 կանչ է ստացվել 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտվել է 2288 հանցագործություն Ի սկզբանե ձախողման դատապարտված նախաձեռնություն. ի՞նչ կապ ունեն չորս երկրներն իրար հետ. «Փաստ»Երկրում փոփոխություններ պահանջող ցանկացած անձ անմիջապես հայտնվում է իշխանության տեսադաշտում․ Աբրահամյան Շուտով այս օդը մեզ կկործանիԿվճարի՞, արդյոք, Հայաստանն իր ունեցած պարտքը. «Փաստ»ԻՀՊԿ-ն հայտարարել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական օբյեկտների վրա հարձակման մասին Թուրքիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել«Մա՛մ, միշտ կհիշես, որ Արամի մաման ես, քեզ ձիգ կպահես». Արամ Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 15-ին, տուն «վերադարձել»... երկու ամիս անց. «Փաստ»Լարսը բաց է Տարադրամի փոխարժեքները հուլիսի 18-ին Եղել են նաև երեխաների մահվան դեպքեր. ի՞նչ գործնական, կիրառական նշանակություն կարող է ունենալ ատենախոսությունը. «Փաստ»Մահացել է փոքրիկ Ռուզաննան«Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ»Որոնք են ուտելուց հետո սուրճ խմելու վտանգները Wildberries-ի պահեստն է այրվել, Նոգինսկի նավթամբարում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ»Մոտ 3000 քմ վարչական տարածք կազատվի արխիվային փաստաթղթերից. էլեկտրոնային համակարգ մուտքագրելուց հետո դրանք կոչնչացվեն. «Փաստ»Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ»Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ»Կոտրելով «ընտրական սինդրոմը». երբ քաղաքացուն չեն մոռանում քվեարկությունից հետո. «Փաստ»Գեղարքունիքի մարզում սկսվել է անասնակերի բերքահավաքըՀուլիսի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու հարյուրավոր հասցեներում