Դիմավորելը ո՞րն ա, հանդիպելու եմ․ Կապանի քաղաքապետը` Սրբազանին դիմավորելու մասին
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բագրատ Սրբազանը երեկ հայտարարեց, որ այսօր մեկնելու է Սյունիքի մարզ՝ տարբեր համայնքներում հանդիպումներ ունենալու։ Կայցելի Գորիս, Կապան, Սիսիան, Մեղրի քաղաքներ, կբարձրանան նաև Խուստուփ լեռը։
MediaHub-ը հետաքրքրվեց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանից, թե պատրաստվո՞ւմ է դիմավորել Բագրատ Սրբազանին։
«Դե, հանդիպելու եմ, դիմավորելը ո՞րն ա, հանդիպելու եմ»,- ասաց նա՝ նշելով, որ հանդիպման է, չի կարող երկար խոսել։
-Այսինքն՝ նախապես պլանավորա՞ծ է, ինքը Ձեզ տեղեկացրե՞լ է, որ գալու է Կապան։
-Ես տեղյակ եմ, այո։
-Իսկ ինչ-որ օրակարգ կա՞, թե ինչ հարցերի շուրջ եք հանդիպելու։
-Չէ, չէ, օրակարգ չկա։
-Իսկ մտավախություն չունե՞ք, որ իշխանությունները բացասաբար կարձագանքեն նրան, որ հանդիպելու եք Սրբազանին։
-Հիմա հանդիպման եմ, հետո խոսենք, էլի։
Վահե Մակարյան