25-ամյա Հարությունը խանութի դրամարկղից բացահայտ փող է հափշտակել ու դիմել փախուստի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունիսի 28-ին ոստիկանության ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, Շենգավիթի բաժին բերման էին ենթարկել 25-ամյա Հարություն Ս.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա հունիսի 27-ին, ժամը 22.50-ին, Բագրատունյաց փողոցի խանութներից մեկի դրամարկղից բացահայտ հափշտակել է 17.000 դրամ եւ դիմել փախուստի:
Սեփականատերը հանցագործության մասին ոստիկանություն չէր հայտնել:
Հուլիսի 3-ին նշված խանութի վաճառողուհի Հռիփսիմե Հ.-ից ընդունվել է հաղորդում:
Հարություն Ս.-ն կալանավորված է:
Կատարվում է նախաքննություն:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



