Ինչ իրավիճակ է հեղեղումներից տուժած Սանահին կայարանում․ զրուցել են բնակիչների հետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հունիսի 29-ին այցելել է Ալավերդի համայնք, հետևել Սանահին կայարան թաղամասում ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի հիմնանորոգման աշխատանքներին, հայտնում են մարզպետարանի մամուլի ծառայությունից։
Մարզի ղեկավարն այստեղ հանդիպել է նաև թաղամասի ավտոմոբիլային կամրջի վերականգնման նպատակով ՏԿԵ նախարարության կողմից գործուղված մասնագետների հետ։ Նրանց հետ քննարկվել են աշխատանքների մեկնարկի հետ կապված մի շարք հարցեր։
Ա․ Ղազարյանը հանդիպել է նաև թաղամասի բնակիչների հետ, նրանց ներկայացրել աղետի գոտում իրականացվող աշխատանքները, նշել, որ քննարկվում է հեղեղումներից տուժած բնակիչներին և տնտեսվարողներին փոխհատուցում տրամադրելու կարգը, լսել նրանց կողմից բարձրացված խնդիրները, առաջարկությունները։