Մասիս քաղաքում փրկարարները քնեցնելու միջոցով վնասազերծել են քաղաքացուն կծած շանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հունիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 11:55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի 7-րդ թաղամասի 6-րդ փողոցի տներից մեկի դիմաց կատաղած շունը հարձակվել է բնակիչների վրա, կծել տան անդամներից մեկին: Հայտնում է shamshyan.com-ը:
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշում էին, որ վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց: Փրկարարները գրեթե 1 ժամ չէին կարողանում վնասազերծել շանը, ինչից հետո որոշեցին քնեցնել, ինչը փրկարարները բարեհաջող կատարեցին, որից հետո շանը տեղափոխեցին անվտանգ վայր:
Մասիսի բժշկական կենտրոն են մեկնել ՊԾ Արարատի մարզի գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանն ու հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանը, ովքեր պարզել են, որ Արարատի մարզի բնակիչ 60–ամյա Վոլոդյա Հակոբյանը դիմել է Մասիսի բժշկական կենտրոն: Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում: