Որբացած օրանգուտանի ձագուկը գրկում է իրեն, որովհետև կարոտում է իր մորը
ԼԱՅՖՈրբացած օրանգուտանի ձագուկն այնքան վշտացած է իր ընտանիքը կորցնելու պատճառով, որ անընդհատ գրկում է ինքն իրեն՝ հուսալով, որ ինչ-որ մեկի կողմից գուրգուրանք կստանա: Ջոսը Կենդանիների փրկության միջազգային կազմակերպությանն է հանձնվել Բորնեոյում, որտեղ նրան անհրաժեշտ ուշադրություն են հատկացնում:
Կենտրոնը հոգ է տանում նաև շուրջ 80 օրանգուտանների մասին, որոնց մեծ մասը ձագեր են: Նրանց նպատակն է կենդանիներին սովորեցնել բավարար հմտություններ, որպեսզի մի օր նրանք կարողանան գոյատևել վայրի բնության մեջ: Վերջին վիճակագրությունները ցույց են տվել, որ օրանգուտանների քանակը Բորնեոյում վերջին 60 տարիների ընթացքում կիսով չափ կրճատվել է:



