Օզբիլիսը հաստատել է վարձավճարով «Ռայո Վալեկանո»-ում խաղալու լուրերը
ՍՊՈՐՏՀայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը հաստատել է, որ թուրքական «Բեշիքթաշ»-ի հետ պայմանագիր կնքելուց հետո վարձավճարով հանդես է գալու իսպանական «Ռայո Վալեկանո» ակումբում:
De Telegraaf-ին տված հարցազրույցում հայ ֆուտբոլիստն ընդգծել է, որ թուրքական ակումբը իրեն վարձավճարով ուղարկելու է «Ռայո Վալեկանո»: «Դա արվում է նրա համար, որ ես խաղային ավելի շատ պրակտիկա ունենամ և վերադառնամ ավելի ուժեղ դարձած»,- ասել է Օզբիլիսը:
Նա նաև հայտնել է, որ «Բեշիքթաշ»-ն իր ծառայություններով վաղուց է հետաքրքրված եղել: «Առաջին անգամ իմ նկատմամբ հետաքրքրության է առաջացել այն ժամանակ, երբ ես ծնկի խաչաձև կապանների վնասվածք էի ստացել: Երբ «Սպարտակ»-ը որոշեց, որ ես այլևս ակումբին պետք չեմ, կրկին առաջ եկավ «Բեշիքթաշի» տարբերակը: Ակումբում ինձ ջերմությամբ են ընդունել ՝ չնայած Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները բավականին բարդ են, բայց ես ֆուտբոլիստ եմ, ոչ թե քաղաքական գործիչ,-ասել է Օզբիլիսը: