Երևան, 07.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Այս շարժումը կարող է վերափոխվել, բայց չի մարելու, սա ազգային վշտի և ցավի ըմբոստություն է» . «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պետությունն ու Եկեղեցին հակադրելու, իսկ հետո Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավ սկսեցին 2018 թ.-ին Հայաստանում իշխանության եկածները:

«2018 թ.-ից սկսեցի գրել «Առաջնորդը» վեպը: Այն հատվածաբար տպագրվում էր «Իրատես» թերթում, 2020 թ.-ին այն գիրք դարձավ: Դեռ այն ժամանակվանից սկսած ցանկացած հարմար առիթով ասել եմ՝ օր առաջ, ժամ առաջ ազատվեք այս տեսակից: Սա վատ, ներդրված տեսակ է: Հարկավոր է շուտափույթ հզորացնել ազգային արժեհամակարգը: Բայց, ցավոք, պարզվեց, որ կան բավականին շատ մարդիկ մեր հասարակության մեջ, որոնք այսօր քանակ են կազմում և որոնք ընդունեցին հակադիր, դավաճանական կեցվածք իրենց ազգային արժեքների և սրբությունների նկատմամբ: Իսկ Եկեղեցին մեր հավատն է, սրբությունն է, ինչպե՞ս կարելի է նրա դեմ դուրս գալ:Կարելի է ինչ-որ անհատների առանձնացնել և ասել, որ այս անհատը չարաշահել է հոգևոր առաջնորդի, հոգևոր հոր լիազորությունները: Բայց չի կարելի դուրս գալ Եկեղեցու և հավատի դեմ, դա դավաճանություն է ազգային սրբություններին: Մեր բոլոր մշակութային, պետական, գիտական արժեքները ստեղծվել են եկեղեցու հովանու ներքո: Մեր պատմությունը դա է ցույց տալիս»,-«Փաստի» հետ զրույցում ասում է գրող, հրապարակախոս Դավիթ Մկր Սարգսյանը:

Նրա համոզմամբ, Եկեղեցուն ուղղված այս հարվածները պատահական չէին, քանի որ օրվա իշխանություններն ունեին այն գիտակցումը, որ ծանրագույն պահին Եկեղեցին կստանձնի առաջնորդի դերը: «Իրենք հարվածում են բոլոր այն թիրախներին, որոնցով պայմանավորվում է ազգային ինքնությունը: Տգետ են, փողոցային՝ իրենց բառապաշարից սկսած, բայց ունեն լավ խորհրդատուներ, որոնք իրենց հուշում են, թե ինչ պետք է անել, որից հետո որ քայլը պետք է անել, որովհետև չմարդի մտածողությամբ արարածներ են, որոնք իրենց կենսագրության մեջ ոչինչ չունեն ստեղծած: Իմ՝ իսկապես գեներալ ընկերները, ոչ թե Գուրգեն Մել քոնյանի նման, ասում էին՝ մեր կենսագրությունը խփեմ գլխիդ, բեկորներդ չի հավաքվի: Սրանցից որի կենսագրությունը նայեք, փուչ արարածներ են, ընդամենը կամակատարներ, խամաճիկներ, որոնք սիրում են խոտի դեզի առաջ կանգնել, լափել այդ դեզը և ասել, որ երջանիկ են»,-նշում է մեր զրուցակիցը:

Եկեղեցուն հարվածում են, նա շարունակում է դիմադրել, նրա հեղինակությունը սևացնում են, նա ստին ճշմարտությամբ է արձագանքում: «Եկեղեցին հոգևոր հավատի խորհրդանիշն է: Ոչ ոք ոչինչ չի կարող անել Եկեղեցու դեմ: Հիմա հաճախ են, չէ, ասում՝ հանգավ, մարեց շարժումը: Չի կարող մարել: Այո, ցավը, ըմբոստությունը ոչ բոլորն են հասկանում, բնական է, որ որոշ մարդիկ մտածողության խնդիր ունեն, բայց այս շարժումը չի մարելու, այն կարող է վերաձևվել, վերափոխվել, առաջնորդները փոխվեն, բայց սա ազգային վշտի և ցավի ըմբոստությունն է: Իմ կողքին ցույցի ժամանակ ռումբ էր պայթում, ժողովուրդը վրա էր գնում, ոչ թե հետ: Այս ժողովուրդը վիշտ ունի, ցավ, որը չի կարելի ոստիկանական ուժերով ճնշել: Մի օր այդ տղերքի գութը, խիղճը պե՞տք է շարժվի: Լավ, նրանցից որևէ մեկի մայրն իրեն չի ասո՞ւմ՝ տղա՛ ջան, իմ տարիքի կին էր, ինչո՞ւ էիր հարվածում: Այս ամենն աններելի է նաև հավատի ու Եկեղեցու առումով: Չեմ ասում, թե այս ամենը հակահայ գործողություններ են, ասում եմ՝ հակամարդ է այս ամենը, մարդկային չէ»,-հավելում է հրապարախոսը:

Ասում է՝ չի կարելի հեծանիվ քշելով երկիրը տալ թշնամուն: Դա անպատկառությունից, դավաճանությունից դենն է: «Երբեմն կառավարության նիստերն եմ դիտում, հարց են քննարկում, «դեմ կա՞, չկա», և այդպես շարունակ: Ինչպե՞ս կարող են դեմ լինել, երբ բոլորը նույն սանրի կտավն են: Բնականաբար, այս մարդը հրաժարական չի տալու, այս կառավարությունն ու Ազգային ժողովն անցել են բոլոր տեսակի սահմանները, խախտված է ամենը, շատ լավ գիտեն, որ եթե վաղն իշխանափոխություն եղավ, բոլորն անխտիր դատապարտվելու են: Հետևաբար, ամեն ինչ անելու են, որ մնան իշխանության: Պատրաստ են քաղաքացիական բախումների, նույնիսկ ներքին պատերազմի: Պետք է նրանց դեմ պայքարելու այլ միջոցներ մտածել, որովհետև բարոյականությունը, սահմանադրականությունն իրենց խորթ են: Մարդուն կարելի է կոչել արժանապատվության, ասել՝ ամոթ է, մարդ ես, չի կարելի նման բան անել, բայց եթե դիմացինդ այդ որակներից հեռու է, ի՞նչ կարող ես անել:

Ինչպե՞ս կարող ես դասական հագնված կանգնել և խոսել խուլիգանի հետ: Խուլիգանի հետ խոսելու միայն մեկ ձև կա... Եթե լինի ազգային միաբանություն, երևի թե հենց իրենց տերերը, նշանակողներն իրենց հեռացնեն: Չեմ ուզում, որ հայ մարդու արյուն թափվի: Իրենք մարդատյաց են, մարդ չեն, սատանա են: Լավագույն ելքը կլինի այն, որ իրենց տերերն իրենց հեռացնեն, հասկանան, որ ժողովուրդն այլևս չի կարողանում տանել այս դավադիր խաղերը, ստախոսությունը, խաբկանքը, դավաճանությունն ու դավադրությունը: Ինչպես յուրաքանչ յուր հայ մարդ, ես էլ ինձ հարց եմ տալիս՝ լավ, ի՞նչ անեմ, ի՞նչ անենք, որ այս իշխանությունից ազատվենք, և գան ազգային, պետական մտածողություն ունեցող մարդիկ, ոչ թե Հայաստանի «չեկանկան» գրպանում դրած և երկրով մեկ շրջող ու ցուցադրող, եռագույն ավազի ժամացույցն ի ցույց դնող, ջուրը սեղանի վրա լցնող մեկը: Այս ամենը զզվելի ու անտանելի է, իսկ եթե մի բան զզվելի ու անտանել ի է, դա վերջ ունի: Թող մտածեն իրենց հետագա կյանքի մասին»,-ասում է նա:

Գրողի կարծիքով, տարիներ շարունակ մարդկանց մտածողությունը փոխեցին, ունեցանք այս արդյունքը: Հնարավոր է մարդկանց դարձի բերել և միավորել ոչ թե անհատների, այլ պետության և հավատի շուրջ: «Միշտ ասել եմ՝ անկախ չենք կարող լինել և անկախ չենք: Երբ անկախություն կոչված խաբկանքը դրել են մեր մեջ, այդ օրվանից սկսած մեր երկրում աշխատել են օտար գործակալներ և լուրջ են աշխատել: Դասընթացներ են անցկացրել տարբեր դրամաշնորհների միջոցով և այլն: Փչացրել են հայի տեսակը: Մեր բոլոր խնդիրները սկսվում և ավարտվում են իշխանափոխությունից: Որևէ պաշտոնյա իր տեղում չէ, ոչ ոք կապ չունի իր գործի հետ: Խամաճիկներ են, որոնք անելու են այն ամենը, ինչ ասելու է իրենց գլխավոր գերագույն հրամանատարը, որովհետև նա էլ թույլ է տալիս, որ ահավոր չափերով լափեն: Այս է իրականությունը:

Ըստ իս, սրանցից ազատվելու համար նախ պետք են կտրուկ գործողություններ, պետք է նաև բավականին երկար ժամանակ աշխատանք տանել ժողովրդի հետ: Նրան ասել՝ տես, հարևանդ ով է, որ քեզ ուտում է: Ադրբեջանցին ի՞նչ է տվել համաշխարհային մշակույթին, գիտությանը, և դու ի՞նչ ես տվել: Համեմատիր դա: Հաճախ ասում են, որ մշակույթների կռիվ է, բայց ոչ, սա մշակույթի և հակամշակույթի կռիվ է: Սա էլ երբեմն ինձ դրդում է մտածելու՝ իսկ ավելի լավ չէր գիտությամբ, գրչությամբ, մշակույթով չզբաղվեինք, այլ սուր սրեինք, վայրենի լինեինք, որ այս համաշխարհային խայտառակություններին դիմանայինք: Կիրթ լինելը պարտվում է բարբարոսությանը, ուրեմն, դու էլ բարբարոս եղիր: Այլ տարբերակ չունես: Հարևանդ համաշխարհային տականք է: Ոչ ոք չդատապարտեց նրա արածները, աշխարհը լուռ հետևեց: Դե, Ամերիկան, Եվրոպան հաջորդ ցեղասպանությունից հետո կգան այստեղ որբանոցներ կկառուցեն, հումանիտար օգնություն կտան:

Մարդկային արժեքների կրող են, այդ դեպքում ինչո՞ւ թույլ տվեցին, որ հայ ազգը, Հայաստանը դառնա այսքան խեղճ ու կրակ, ինչո՞ւ նշանակեցին այս լակոտ-լուկուտին, ինչո՞ւ մեր գլխին բերեցին այս համաշխարհային խայտառակությունը, որ գլխահակ քայլեմ: Ինչո՞ւ: Այս հարցերը պետք է պատասխան ստանան: Մարդկանց հետ պետք է աշխատանք տանել, ազնիվ, արդարամիտ մարդիկ են պետք: Ու կփոխվի ամեն ինչ: Շատ հիասթափված եմ, բայց երբեք չեմ հուսահատվում: Քանի կամ, պատրաստ եմ զենքը ձեռքիս հայրենիքս պաշտպանել, ինչպես և իմ երեխաները: Ուղղակի սրանք կործանարար վնաս տվեցին մեր պետությանը: Երազում անգամ չէի կարող երևակայել, թե փողոցային խուժանը ինչպես կարող է երկիր ղեկավարել»,-եզրափակում է Դավիթ Մկր. Սարգսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ ՄուրսիաՄասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել էՄանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուներըԱրամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին«Համահայկական Ճակատ» կուսակցության համար 5 հերթական համագումարը Ադրբեջանի հետ միակողմանի սահմանազատման արդյունքում տուժելու են բոլոր քաղաքացիները. Ավետիք Չալաբյան Լիբանանցի լրագրողը և օպերատորը վիրավորվել են Իսրայելի հարվածից ուղիղ հեռարձակման ժամանակ Ադրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն Մանվելյան Գազ չի լինի սեպտեմբերի 8-ին 11:00-ից մինչև 13:00-ն Ոստիկանությունում քաղաքացուն խոշտանգել են, որ խոստովանական ցուցմունք կորզեն․ փաստաբան Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգացման առանցքԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ ԱկոպյանՀայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան Շունը փլատակների տակից փրկել է զինվորի կյանքըԱՄՆ-ի uպառնալիքները՝ hարվածելու Իրանի բոլոր նավթային լցանավերին, պատիվ չեն բերում գերտերությանը. Բաղայի Հարություն Հարությունյան. «Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իսկ օրենքն ընդունել է՝ հանրաքվեն կանխելու համար»Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհեր ԱվետիսյանՏղան վարակվել է ուղեղը ուտող ամեոբայով լճում լողալուց հետոԿարո՞ղ ենք արդյոք ինքներս ապահովել մեր հացի պահանջարկը Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան Եղանակային առումով ունենալու ենք շատ հաճելի շաբաթ․ Գագիկ Սուրենյան (Տեսանյութ)Չքաղաքականացված պետությունն ուղիղ ճանապարհ է դեպի «անսպասելի զարգացումներ», որոնց մենք միշտ անպատրաստ ենք. Վահե Հովհաննիսյան Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ. նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը. Զաքարյան Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա ՍողոմոնյանԵրկու կանանց սեռական շահագործման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ՀՎԿԱԿ-ը հորդորում է ժամանակավորապես չօգտագործել ծորակի ջուրըԿարեն Դեմիրճյանին հիշում ենք ոչ միայն որպես անցյալի ղեկավար. Մհեր ԱվետիսյանՀիմա ասում են բա մեզ պե՞տք էր Տիգրանաշենը՝ «դժգույն, դժբախտ», մեկ ա էնտեղ մեզ են ընտրել, ինչ ուզենք, կանենք, ասեք, կանենք. Աննա ԿոստանյանԼճի հատակին հայտնաբերված հազվագյուտ ատրճանակը կարող է լույս սփռել 14 տարի առաջ տեղի ունեցած սարսափելի զանգվածային սպանության վրաԿառավարության ծրագրով նախատեսված «հոգևոր անվտանգության» դրույթները սկսել են կենսագործվել. Մենուա ՍողոմոնյանԽոշոր անջատումներ․ լույս չի լինի՝ սեպտեմբերի 7-ին, 8-ին, 9-ին, 10-ին և 11-ին Մենք այստեղ ենք՝ Հայաստանին փոփոխություն բերելու համար ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկաՊատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ ԶաքարյանԻմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ ՇարմազանովՀռոմի պապը կոչ է արել բացել դիվանագիտության ճանապարհը Ուկրաինայում 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ումԳեղհովիտում 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում․ կան վիրավnրներ Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Էներգոդարի շուկային, կան վիրավորներ Դելիում փլուզվել է տղամարդկանց ուսանողական հանրակացարանը․ մեկ մարդ է զոհվել, տասնյակները մնացել են փլատակների տակ