Երևան, 08.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Տնտեսական ակտիվությունը սուզվում է. «Փաստ»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ Հայաստանի տնտեսության անվտանգության բարձիկները չեն գործում, նորություն չէ։ Դրա արդյունքում է, որ մեր տնտեսական աճը չափից ավելի կախված է կա՛մ արտաքին գործոններից, կա՛մ որոշակի տնտեսական գործունեության ուղղությունից։ Երբ արտաքին հանգամանքները դրական են, տնտեսությունը մեծ արագությամբ աճում է, իսկ երբ այդ արտաքին պայմանների փոփոխություն է տեղի ունենում, ապա տնտեսական ակտիվությունը սկսում է նվազել։ Հենց այս երևույթն է, որ հիմա տեղի է ունենում։ Եթե տնտեսական ակտիվության ցուցանիշը 2024 թվականի ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել էր 10,4 %-ով, ապա մայիսին տնտեսական ակտիվությունը զգալիորեն դանդաղել է։

Տնտեսական ակտիվության ցուցանիշը մայիսին կազմել է 5,2 %՝ նախորդ ամսվա համեմատ դանդաղելով գրեթե կրկնակի՝ 4,8 տոկոսային կետով: Արդյունքում կուտակային տարվա առաջին 5 ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը նույնպես նվազել է՝ կազմելով 11,2 %, հունվար-ապրիլի համեմատ դանդաղելով 2 տոկոսային կետով: «Լույս» հիմնադրամը վերջերս հրապարակած վերլուծության մեջ ներկայացնում է, որ ՏԱՑ-ի դանդաղումը հիմնականում պայմանավորված է ոսկերչական գործունեության կտրուկ նվազմամբ կամ դադարեցմամբ: Նկատենք, որ ոսկերչությունն այն ոլորտն էր, որը վերջին ամիսներին դարձել էր ՀՀ տնտեսության քարշող ուժը։ Բայց ոսկերչության բուռն աճը ոչ թե պայմանավորված էր Հայաստանում գործունեության այս ուղղության կտրուկ զարգացմամբ, այլ վերարտահանման տեմպերով։

Ռուսաստանի դեմ Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցների արդյունքում արևմտյան երկրները դադարեցրել են ոսկերչական հումք ու ապրանքներ ներկրել Ռուսաստանից։ Փոխարենը դրանք գալիս են Հայաստան, որոշակիորեն մշակվում ու հայկականի անվան տակ արտահանվում։ Իսկ երբ արդեն փակվում են վերարտահանման կափույրները, Հայաստանի տնտեսությունը խնդիրների առաջ է կանգնում։ Ու ոսկերչական ոլորտի ակտիվության նվազման արդյունքում դանդաղել են նաև արտահանման ու ներմուծման տեմպերը։ 2024 թվականի մայիսին, երբ արտահանման համար նպաստավոր ժամանակահատված է, արտահանման աճը կազմել է 57,4 %՝ էականորեն դանդաղելով նախորդ ամիսների համեմատ:

Ներմուծման աճի տեմպը 2024 թվականի մայիսին դանդաղել է տասը անգամից ավելի՝ 210 %-ից հասնելով 17,2%ի: Փաստացի, տեսնում ենք, որ ոսկերչության ոլորտից մեր տնտեսության կախվածությունը դառը հետևանքներ է ունենում։ Մյուս կողմից՝ բավարար ուշադրություն չի դարձվում այլ ոլորտների զարգացման ուղղությամբ։ Օրինակ՝ գյուղատնտեսությունում փաստացի աճ չի արձանագրվում կամ, լավագույն դեպքում, աճը զրոյական ցուցանիշին մոտ է։ Չնայած արդեն մի քանի տարի շարունակ գյուղատնտեսության ոլորտի աջակցությանն ուղղված տարբեր ծրագրեր են իրականացվում և բյուջեից ծախսվում են մեծ գումարներ, սակայն այս ոլորտն այդպես էլ խելքի չի գալիս։ Այս ամենի հետ ՀՀ իշխանություններն անընդհատ խոսում են ՀՀ արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու անհրաժեշտության մասին, սակայն այդպես էլ քայլեր չեն ձեռնարկում ՀՀ տնտեսական հարաբերությունները ևս դիվերսիֆիկացնելու ուղղությամբ։

Իշխանությունների ելույթների անբաժան մասն է դարձել Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հեռանկարի մասին ակնկալիքը, սակայն նույնիսկ եվրոպական շուկա մուտք գործելու ուղղությամբ նախաձեռնողականություն չի ցուցաբերվում։ Օրինակ՝ 2022 թ. հունվարի 1-ից Հայաստանի համար չի գործում ԵՄ երկրների կողմից սահմանված GSP+ արտոնյալ առևտրային ռեժիմը։ Ու Հայաստանն այդպես էլ բանակցություններ չի վարում այդ համակարգին վերադառնալու կամ նոր արտոնյալ ռեժիմ սահմանելու համար։ Չգիտես ինչու, հայաստանյան պաշտոնյաները ԵՄ ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ երկար-բարակ խոսում են ժողովրդավարության մասին, սակայն տնտեսության համար անհրաժեշտ այս հարցը չեն բարձրացնում։

Տնտեսական ակտիվության նվազմանը զուգահեռ ՀՀ տնտեսության համար մյուս ռիսկը բյուջե մուտքագրված գումարների նվազումն է։ Հունվար-ապրիլի համեմատ հարկային եկամուտների աճի տեմպը դանդաղել է 1,4 տոկոսային կետով։ Իսկ եթե հարկային եկամուտները նվազում են, ապա բնական է, որ կառավարությունը նախատեսվող ծրագրերի իրականացումը կատարելու է պետական պարտքի ավելացման հաշվին։ Առանց այն էլ 2024 թվականի մարտի վերջի տվյալներով պետական պարտքը կազմել է 12,163 մլրդ դոլար, որը տարվա սկզբի համեմատ աճել է 320 միլիոնով։ Իսկ պարտքային ճգնաժամից ժամանակավորապես հնարավոր է լինում խուսափել մեր երկրի ազգային արժույթի՝ դրամի գերարժևորման քաղաքականության արդյունքում, որի հետևանքով պետական պարտքՀՆԱ հարաբերակցությունը դեռևս մնում է կառավարելի տիրույթում։ Բայց երբ արտաքին տնտեսական ազդակների արդյունքում դրամը սկսեց արժեզրկվել դոլարի նկատմամբ, ապա պետական պարտքի առանց այն էլ ահռելի բեռն ավելի կծանրանա ու ավելի շատ միջոցներ կուղղվեն դրա սպասարկմանը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՀՊԼ. Նոան տանը հաղթեց Շիրակին՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակըԶախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և ՊրահանԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 9-ին, 10-ին, 11-ին, 12-ին, 13-ինԱյսօրվանից կգործի Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթՀամալսարանի ռեկտորը ստում է. սուտ համար առաջին․ Մենուա ՍողոմոնյանՁյուն, բուք, ջերմաստիճանը կնվազի 11 աստիճանով․ եղանակը՝ նոյեմբերի 8-ից 12-ինՖուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուցՀայաստանն ու Բուլղարիան քննարկել են առևտրատնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում կապերի խորացումըՓարիզում բողոքի ցույցերի ժամանակ անվտանգության ուժերի գործողությունների հետևանքով տուժածներ կանՄիակ ձևը զիջումները կանգնեցնելու` ցույց տալ, որ էլ զիջելու տեղ չկա. Նարեկ ԿարապետյանԿպաշտպանենք մեր Սահմանադրությունը, և թշնшմին մեզ մեր Սահմանադրությունը գրել չի տա. Նարեկ ԿարապետյանՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «Ալիևի սահմանադրության» վտանգները․ ԿարապետյանՄենք Ալիևին Սահմանադրություն չունենք տալու. Նարեկ ԿարապետյանԿարապետյանը կարողացավ մեկ սեղանի շուրջ նստեցնել այդ ուժերին. Լիլյա ՇուշանյանԵթե փողոցի պայքարով կարիք լինի պաշտպանել մեր Սահմանադրությունը, հուսամ՝ հանրությունն այդ քայլը կանի. ԿարապետյանԾանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըՓաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը, բոլորիս շնորհավորում եմ. ԶուրաբյանԱլիևի հետ կա՞ն կուլիսային զրույցներ, որ մենք չգիտենք. Նարեկ ԿարապետյանՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինՆարեկ Կարապետյանի հետ հանդիպումից հետո հասարակական-քաղաքական գործիչների ճեպազրույցներըՆարեկ Կարապետյանը հանդիպում է հասարակական գործիչների հետ․ ուղիղ միացումՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԿանխել ալիևյան սահմանադրությունը և պահպանել անկախ Հայաստանը. Նարեկ ԿարապետյանԳերմանիայի ստորգետնյա գազի պաշարները նվազել են 60 տոկոսից ցածրՏավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել էԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երկու շաբաթ շարունակ անուղղակի բանակցություններ է վարում Իրանի հետԱրեգակի վրա ձևավորվել է տարվա ամենամեծ պսակային անցքերից մեկըՓարիզում ոստիկանությունը փակել է Կոնկորդի հրապարակը՝ «դեղին բաճկոնների» բողոքի ակցիայի պատճառովՈւկրաինայի հարցով բանակցությունների սեղանի շուրջ եվրոպացիներն անելիք չունեն․ ՌԴ ԱԳՆԴեկտեմբերի 26-ին կընտրեն ՀՖՖ նախագահին և Գործադիր կոմիտեի անդամներինԱդրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար իսկապե՞ս անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը. տեսանյութՀայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համար. Իրինա ՅոլյանՄիջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա անցնող առանցքային երթուղի է. Ֆիդան Թույլ չենք տա, որ մեր երկիրը դառնա Ադրբեջանի կցորդը. Ավետիք ՉալաբյանԳազայի հատվածում տեղատարափ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում խորտակվել է 70,000 վրան Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր ԿամենդատյանՕձուն գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Vectra»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ 2 վիրավnրներից մեկը հղի կին է, մյուսը՝ անչափահաս Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել. Թրամփ Ճապոնիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վերջին 48 ժամում 12 երկրի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել ենք տարածաշրջանային զարգացումներն ու ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի գործողությունների հետևանքները. Արաղչի ԱՀԿ-ն առաջարկություններ կհրապարակի COVID-19-ի նոր շտամների տարածման պատճառով Որ հասցեներից է կարելի անձնագիր և նույնականացման քարտ ստանալ. մանրամասներ Գերմանիան այլևս չի կարող Ուկրաինային «Patriot» համակարգեր տրամադրել. Պիստորիուս Գեղեցիկ ձմեռ. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Վարդաբլուր գյուղում հայտնաբերել են 39-ամյա տղամարդու մարմինՄեկնարկել է հանրակրթական դպրոցների ուսուցիչների այս տարվա կամավոր ատեստավորումը Վաշինգտոնի կենտրոնում գտնվող գրադարանում դանակահարված տղամարդու դիակ են գտել Եղանակը կտրուկ կցրտի. տեղումներ են սպասվում Մոսկվայում և Մոսկվայի մարզում մերկասառույցի պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվել Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 35-ամյա բժիշկը «Tesla»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին