Երևան, 31.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանի իշխանությունները շարունակում են արշավը Արցախի ու արցախցիների դեմ. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախի հայաթափումից հետո արցախահայությունը հիմա էլ լուրջ խնդիրների է բախվում արդեն Հայաստանում։ Ադրբեջանի կողմից շրջափակումն ու ճնշումները, Արցախի հայաթափումն ու զավթումը բավական չէին, արցախցիների նկատմամբ նոր ճնշումներ են սկսվել արդեն Նիկոլ Փաշինյանի ու նրա քպականների կողմից։ Հայրենիքի կորստի նրանց ցավը մեղմացնելու փոխարեն ՀՀ իշխանությունները այդ մարդկանց նկատմամբ ատելություն են բորբոքում։ Իշխանական պաշտոնյաներն իրենց ելույթներում փորձում են այնպիսի տպավորություն ստեղծել, թե արցախցիները բավարար չափով չեն պայքարել իրենց հողի համար, իրենց բնակավայրերը «թողել ու Հայաստան են եկել»։

Ըստ այդմ, փորձ է կատարվում ներկայացնել, թե նրանք բեռ են դարձել Հայաստանի համար՝ չնայած այն հանգամանքին, որ տարբեր երկրներից ու միջազգային կազմակերպություններից Հայաստանը արցախցիներին օժանդակելու նպատակով մեծ գումարներ է ստացել։ Թե ուր են գնում այդ գումարներն, այդպես էլ անհասկանալի է մնում։ Միաժամանակ, ոչ մի խոսակցություն չկա արցախցիներին իրենց բնակավայրեր վերադարձնելու ու դրա համար անհրաժեշտ միջազգային մեխանիզմներ ստեղծելու շուրջ։ Տարբեր պաշտոնական հանդիպումներում չի բարձրացվում արցախահայության իրավունքների ոտնահարման հարցը։ Ու այս պարագայում բնական է, որ արցախցիները ՀՀ իշխանությունների առաջ բարձրացնելու բազմաթիվ հարցեր ունեն։ Իսկ իշխող ուժի ներկայացուցիչները դժգոհում են, որ արցախցիները մասնակցում են ընդդիմադիր շարժմանը։

Ավելին, մեղադրանքներ են հնչում, թե արցախցիները «յուղը վրան զենքերը թողել ու փախել են»։ Ու այս մասին հայտարարում է մի իշխանություն, որը ամբողջ Արցախը հանձնեց հակառակորդին։ Ու Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող իշխանությունը մատի փաթաթան է դարձրել, թե իբր մեքենաներ են յուրացվել։ Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ, միգուցե դրանք ևս պետք է հանձնվեին Ադրբեջանին, այլ ոչ թե բերվեին Հայաստան, ապա չտուգանվելու համար անվանափոխվեին։ Այս ֆոնի վրա էլ բռնաճնշումների ալիքի տակ են հայտնվել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, նաև մի քանի համայնքների ղեկավարներ։

Ընդհանրապես, Արցախի իշխանության ներկայացուցիչները դարձել են ՀՀ իշխանությունների աչքի փուշը։ Տարբեր քրեական գործեր են հարուցվում, ու փորձ է արվում ոչ միայն նրանց լռեցնել, այլև վարկաբեկել ժողովրդի աչքի առաջ։ Հասկանալի է, Նիկոլ Փաշինյանին նյարդայնացնում է, որ նրանք հանդես են գալիս որպես ԱՀ նախագահ, ԱՀ ԱԺ պատգամավորներ և այլն: Ու պատահական չէ, որ նա հայտարարում է, թե Հայաստանում վտարանդի կառավարություն չի կարող լինել: Սա՝ այն պարագայում, երբ նման կարգավիճակում Արցախի իշխանությունների առկայությունը կարող է օգտակար լինել արցախահայերի ձայնը միջազգային հանրությանը հասցնելու տեսանկյունից։ Օրինակ՝ Արցախի նախագահը կարող է հանդիպումներ ունենալ Հայաստանում հավատարմագրված դեսպանների կամ մեր երկիր այցելող օտարերկրյա պաշտոնյաների հետ, որի արդյունքում էլ համապատասխան ուղերձներ կփոխանցվեն Ադրբեջանին։

Բայց Արցախի ղեկավարության նկատմամբ ատելությունն այնքան մեծ է, որ ՀՀ իշխանությունները Ադրբեջանի հետ բանակցությունների ժամանակ չեն բարձրացնում Արցախի՝ գերի պահվող ղեկավարների վերադարձի հարցը։ Այսինքն, Փաշինյանը գործում է հայկական շահերին հակադիր կերպով։ Ինչպես նկատում են վերլուծաբանները, իշխանությունների այսպիսի գործելակերպը պայմանավորված է Բաքվից եկող պահանջներով։ Չէ՞ որ Արցախի դեմ տարբեր հանցագործություններ իրագործելուց հետո Բաքվում անհանգստացած են արցախցիների ակտիվությամբ, քանի որ նրանք մի օր Ադրբեջանին պատասխանատվության առաջ կարող են կանգնեցնել։ Մյուս կողմից էլ՝ լուծված չեն նաև Հայաստանում հաստատված արցախցիների սոցիալական հարցերը։ Արցախցիներից շատերը դժվարություններ ունեն տների վարձակալության ու աշխատանք գտնելու հետ կապված։ Պետության օժանդակությունը հատվածական է ու միանգամյա, իսկ երկարաժամկետ առումով խնդիր չի լուծում։

Հետո՝ ինչքա՞ն կարող են այդ մարդիկ վարձակալությամբ ապրել, երբ չունեն համապատասխան եկամուտներ։ Այս պարագայում անորոշ է դառնում նրանց՝ Հայաստանում մնալու հեռանկարը։ Դրա համար էլ հազարավոր արցախցիներ սկսել են հեռանալ մեր երկրից՝ փորձելով իրենց ապագան դասավորել օտար ափերում։ Իսկ արցախցիների հեռանալը ձեռնտու է Ադրբեջանին, որպեսզի հետագայում նրանց վերադարձի հարց չդրվի։ Ու, ընդհանրապես, բռնագաղթից հետո ոչ թե պետք է արցախցիներին ցրեին տարբեր բնակավայրերով, այլ ստեղծեին փախստականների բնակեցման հատուկ գոտի, որպեսզի միջազգային հանրությանը ցույց տային, որ այդ մարդկանց իրավունքների հարցը լուծված չէ։

Բայց հակառակն է կատարվել, որպեսզի արցախցիների մի մասը հեռանա, մյուս մասը տարրալուծվի Հայաստանի տարբեր մասերում ու իրենց խնդրի մասին չբարձրաձայնի։ Այնպես որ, ՀՀ իշխանությունները ևս մի հարցում իսկապես հաջողել են. խոսքը Ադրբեջանի ծրագրերն իրագործելու մասին է։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ֆրանսիացիների ավելի քան 52%-ը պատրաստ է ընտրություններում քվեարկել Լը Պենի օգտին Երևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են «Toyota Alphard»-ը և բեռնատարը․ կա 1 զnh, 4 տուժած Իրանը hրթիռներ է արձակել Հորմուզի նեղուցում գտնվող ամերիկյան նավերի և Հորդանանում տեղակայված ԱՄՆ բազաների ուղղությամբ Բեսենթը խոստացել է ամեն շաբաթ պատժամիջոցներ կիրառել՝ Իրանի վրա ճնշում գործադրելու համար ԱՄՆ-ը hարվածել է Իրանի Լարակ կղզու երկու hրթիռային կայանքին. Axios Պուտինը Փաշինյանին կներկայացնի Ռուսաստանի դիրքորոշումը ԵՄ-ի վերաբերյալ հանրաքվեի հարցում. Պեսկով Փաշինյանի կառավարության ծրագրի ողջ ճշմարտությունը՝ Լենա Մաթևոսյանի և Էդգար Ղազարյանի հետ Հանրայինի «Մեծ բանավեճ» հաղորդման ընթացքումՀորդառատ անձրև Երևանում․ փրկարարներն օպերատիվ արձագանքել են ստացված բոլոր ահազանգերին Իններորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջան․ պայքարում ենք հանուն ձեզ. տեսանյութ Ժայռի փլուզման հետևանքով տղամարդ է մահացելԺողովուրդը չի տվել իր աջակցությունը` պառակտմանը, ատելությանը, ինքնության դեմ պայքարին և նոր զիջումներին․ Արամ Վարդևանյան Ինչպե՞ս կազդի կլիմայի փոփոխությունը Սևանա լճի վրա. իշխանությունների պատասխանը Ճամբարակում այրվել է մթերային խանութ Ոչ սթափ վիճակում գտնվող 28-ամյա կինը դանшկաhարել և uպшնել է իր հետ բնակվող 43-ամյա տղամարդուն. ՆԳՆ ոստիկանություն «Ինտերը» մրցակցի հարկի տակ հաղթեց «Կալյարիին» Mehr. Իրանը մեկ շաբաթվա ընթացքում կանխել է 30 նավերի անօրինական անցումը Հորմուզով Այս կենդանակերպի նշանները աշնանը ֆինանսական առաջընթաց կունենան «Սևանի շուրջը» երկօրյա սիրողական հեծանվային արշավն ավարտվել է «Ինտեր Մայամի»-ն Մեսսիի պոկերի շնորհիվ հաղթանակ է տարել «Մոնրեալի» նկատմամբ Թբիլիսիում Ռուսաստանի քաղաքացու սպшնությшն համար ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի Աշխարհը դադարել է վստահել Նեթանյահուին․ Թուրքիայի ԱԳՆ Երուսաղեմում չորս մարդ են ձերբակալել Հայոց պատրիարքարանի տարածքի ուղղությամբ թքելու համար Պետությունը սկսվում է անվտանգությունից. Մհեր Ավետիսյան Նիկոլի կուլակաթափությունը, ադրբեջանցիների հրճվանքը․ «Իմնեմնիմի» փոդքասթՎթարային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում Կարկուտ է սպասվում, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով AP. Նիգերում տասնյակ զինվորներ են ձերբակալվել ապստամբության փորձից հետո Հրաշքի սպասումով. «Աստծուն եմ թողել, ուղղակի չգիտեմ՝ մեր երեխաները ե՞րբ են գալու». Անհետ կորած զինծառայողի մայր Գերմանիան ՌԴ-ին կմեղադրի Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի մեջ և պատժամիջոցներ կկիրառի Իրանը կոչ է արել վերացնել Հայաստանի հետ սահմանի «Նորդուզ» անցակետով տարանցման խոչընդոտները. Ֆորուզան «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ 60-ամյա վարորդը «ԶԻԼ»-ի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս հայտնվել է ձորում․ կա վիրավոր Al Jazeera․ ԱՄՆ-ն առայժմ չի ցանկանում երկրորդային պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ՝ իրանական նավթի գնումների համար Արագածոտնում բախվել են պարեկային ծառայության «Toyota» ջիպն ու «Hyundai»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է Ոչ մի նավ չի կարող անցնել Հորմուզով առանց Թեհրանի հետ համաձայնեցման. Իրանի ԱԳՆ փոխնախարար Ոչ մի նավ չի կարող անցնել Հորմուզով առանց Թեհրանի հետ համաձայնեցման. Իրանի ԱԳՆ փոխնախարար Այս տարի սպասվում է վերջին 10 տարիների ամենազով սեպտեմբերի 1-ը․ Սուրենյան Հայտնի է «Արարատ-Արմենիա»-ի խաղացանկը Եվրոպա լիգայում ԱՄՆ-ի կործանիչները Թրամփի՝ Հյուսթոն այցի ընթացքում հինգ օդանավ են որսացել Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարարը հեռացվել է պաշտոնից Օգոստոսի վերջին կիրակին նշվում է որպես Սևանա լճի օր Երբ անհեթեթությունը դառնում է քննարկման թեմա. Արմեն ՀովասափյանՄարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան Իրանի գերագույն առաջնորդ․ Իսլամի հակառակորդները ձգտում են տարաձայնություններ բորբոքել մուսուլմանների միջև Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է 72-ամյակի առթիվ Խուլիգանություն՝ Նոր Նորքում. ավտոմեքենայից արձակել են կրակոցներ Վենդետտան թուլացնում է նախաապուշին․ քաղաքական վրեժի խարանը՝ իշխանության թուլության պատճառ․ Հրայր ԿամենդատյանԲագրատունյաց պողոտայում պատշգամբը է փլուզվել․ քաղաքացին հայտնվել է 4-րդ հարկում․ կան վիրավորներ Ֆանտաստիկ Լեո. Մեսսիի պոկերն Ինտեր Մայամիին պարգևեց պատմության ամենախոշոր հաղթանակը