Երևան, 01.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Փաշինյանն ուզում է յուրացնել ուրիշների օրակարգը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը երեկ Երևանում, «Ժողովրդավարության հայկական ֆորումին» բացեիբաց հայտարարել է, թե իշխանությունը մտադիր չէ Եվրամիությանն անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնել։ Փաշինյանը Եվրամիության ամբիոնից հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է ԵՄ-ին մոտ լինել այնքան, ինչքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի, բայց արդյո՞ք ԵՄ-ն պատրաստ է դրան։

«Եթե ես մտածեի, որ Հայաստանի ժողովուրդն այդ գաղափարին չի աջակցում, նման հայտարարություն չէի անի։ Հիմա խնդիրն ինչի՞ մեջ է՝ անել հանրաքվե, որ պարզել ժողովրդի կարծի՞քը։ Կներեք, ես որպես պաշտոնյա, որն իրավասու է ներկայացնել ՀՀ ժողովրդին, գիտեմ ՀՀ ժողովրդի կարծիքը»,- ասել է Փաշինյանն ու հավելել, որ եթե հանրաքվե անեն, պետք է քարոզարշավ անեն։

«Այդ դեպքում մարդիկ մեզ տալու են հարցեր՝ ինչպես, երբ, ինչ քայլերով, ԵՄ-ն ուզու՞մ է, թե՝ ոչ։ Մարդիկ հարցնելու են՝ ԵՄ-ն պատրա՞ստ է մեզ ընդունել։ Ես այդ հարցի պատասխանը չեմ կարող տալ, որովհետև ԵՄ-ի ներսում էլ ընթանում են գործընթացներ, ընտրություններ են տեղի ունենում, որոնց արդյունքներն առնվազն հարցեր են առաջացնում։ Մենք ամենաբարձր մակարդակով հայտարարել ենք քաղաքական կամքի մասին»,- ասել է նա։

Իրականում, ակնհայտ է, որ վարչախումբն ամենևին էլ չի հրաժարվել հանրաքվեի գաղափարից, պարզապես ցանակում է ձգձգել, այլ ոչ թե Ժողովրդավարական ուժերի հարթակի պահանջած 3-4 ամսում անցկացնել այդ հանրաքվեն։

Հընթացս էլ, քնեցնելով այդ հարցը, «Քաղաքացիական պայմանագիրն» ինչ-որ պահի, անակնկալ ձևով դա ասպարեզ է բերելու՝ Սահմանադրության փոփոխման և արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ, դարձնելու է իր օրակարգը, իսկ իշխանության արևմտամետ սպասյակներին դուրս է թողնելու քաղաքական զարգացումներից։

Որքան էլ արամսարգսյաններն ու արմանբաբաջանյաններն իրենց մի տեղն են պատռում՝ Նիկոլ Փաշինյանի բարեհաճությանն արժանանալու, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը նրանց չի վստահում, կարծում է, որ ավելի մեծ վտանգ են ներկայացնում իր իշխանությանը, քան նույնիսկ օրվա տիտղոսային ընդդիմադիրները։

Կարծում են նաև, որ Արևմուտքի աջակցությամբ «սորոսականները» կարող են ինչ-որ պահի քանդել իշխանության ոտքի տակը։ Ուստի, նրանց բերած օրակարգն էլ պետք է առժամանակ քնեցնել, հարմար պահի յուրացնել, արևմտամետներին զրկել գլխավոր կռվանից։ Լավագույն դեպքում այդ «հարթակը» փոքրիկ մի խմբակցություն կունենա, որը ստիպված կլինի պարել Փաշինյանի դուդուկի տակ։ 

Ադրինե Ասլիկյան 

Երևանում մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել 4 հոգու, հայտնաբերվել է բեյսբոլի մահակՌԴ ԶՈւ–ն Զապորոժիեի մարզում երկու բնակավայր է վերահսկողության տակ առել«ՍԵՐՈՒՆԴ»-ի մեկնարկը. առաջին հեղինակային մոդելը՝ նպատակադրված երեխայի համակողմանի զարգացման վրա՝ արհեստական բանականության հենքովԻնչ կպահանջի Ռուսաստանը ՓաշինյանիցՉկա որևէ իրավական հիմք, որ Տիգրանաշենն Ադրբեջանի տարածք է. Ավետիք ՉալաբյանԻրանի ԶՈւ-ն առանց պատասխանի չեն թողնի ԱՄՆ-ի ոչ մի uադրիչ գործողություն. Բաղաի Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ «Յունիսպորտը» դուրս եկավ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլ Այս պահի տվյալներով՝ Հայաստանում առաջին դասարան հաճախելու նպատակով հայտարարագրվել է 33 հազար աշակերտ. ԿԳՄՍՆ Սաուդյան նավթ տեղափոխող գերտանկերներ են հարձակման են ենթարկվել Այսօրվանից վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման տեսական քննություններն անցկացվում են ըստ կարգերի խմբավորված հարցաշարերով Ես վստահ եմ, որ մենք կհաղթենք. Փեզեշքիան 25-օրյա հավաքների օրերը հայտնի են Մոսկվան շարունակում է աշխատել Երևանի հետ՝ կատարելով իր բոլոր պարտավորությունները. ՌԴ տրանսպորտի նախարար Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը տեղափոխվեց ՌՊԼ 5 տարի իմ նման տղերքին չլսեցիք, որ ասում էինք՝ երկու լարի վրա խաղալ հնարավոր չէ․ Մհեր ԱվետիսյանԱմիսներով մարդկանց անհիմն մեղադրանքով պահում են բանտերում, և ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում. Արմեն ՄանվելյանԳյուղատնտեսությամբ զբաղվող մարդկանց դժվարությունները, ցավոք, մեկ էտապով չեն ավարտվելու. Հրայր ԿամենդատյանՀայաստանում կան շատ պայծառ մարդիկ, որոնց հետ միասին պետք է վեր հանենք մեր երկիրը. Աննա ԿոստանյանՊուտինը կոչ է արել բարձրացնել ՄԱԿ-ի գործունեության արդյունավետությունը Վենսը Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովումը համարել է ԱՄՆ-ի հիմնական խնդիրը Ամբողջ տարածաշրջանն է գին վճարում Իսրայելի ագրեuիվ քաղաքականության համար. Էրդողան Բլոգեր Անկիտ Բալիյանին անհայտ անձը կյանքից զրկել է մարզասրահից դուրս գալիս Մենք նույնպես եղել ենք դպրոցական․ Ուժեղ ՀայաստանԲաքուն և Երևանը աշխատում են փոխադարձ առևտուրը ընդլայնելու ուղղությամբ. Ալիև Պուտինը և Ալիևը կարճ զրուցել են ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Թրամփը խնդրել է Apple-ին իր քարտեզներում փոխել Օնտարիո լճի անվանումը Ի՞նչ կապ ունի «պարսկական խնձորը» Չինաստանի հետ. «Փաստ»Յամալի երկու գոլ խփել տեսնելը նույնպես ինձ շատ է ուրախացնում. Ֆլիկ Գազատար է վնասվել. Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում գազանջատում է Հարբած տղամարդը սպանել է որդունՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կբարձրանա «Ռուսաստանին չլսելու գինը շատ թանկ է լինելու Հայաստանի համար»․ քաղաքական ուղերձ Երևանին․ Մհեր Ավետիսյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ).Սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմը. «Փաստ»Երիտասարդությունը կարող է անգնահատելի դեր ունենալ հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում. Զախարովա Թրամփի վարկանիշն ընկել է Բայդենի նվազագույնից էլ ցածր Կրթական համակարգի խորքային խնդիրները՝ նոր ուսումնական տարվան ընդառաջ. «Փաստ»ԱՄՆ ցամաքային ուժերի նախարարը հրաժարական է տվել Փիթ Հեգսեթի հետ լարված հարաբերությունների պատճառով Ընդդիմությունը պետք է անցում կատարի միասնական և կոորդինացված գործողությունների. Մենուա ՍողոմոնյանԵթե պլանավորում եք ինքնասպան լինել, ապա քիչ հավանական է, որ թիկնապահ պետք լինի. «Փաստ»Կան եզակի դատավորներ, որոնք Փաշինյանին չեն ենթարկվում. Ցոլակ Ակոպյան Տատիկը սպանել է չորս թոռներին և սեփական դստերը. ի՞նչ է հայտնիԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում Նեպալում ջրհեղեղի հետևանքով զnhերի թիվը գերազանցել է հազարը Ի՞նչ «ծրագրեր» ունի Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»Համատեղ ջանքերով մեզ կհաջողվի գրանցել նոր հաջողություններ բազմակողմ հարթակներում․ Փաշինյանը՝ Ֆիցոյին Ուկրաինան չպետք է կոնկրետ արդյունքներ ակնկալի ԵՄ պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպման արդյունքներով. Կալլաս Թուրքիան շարունակելու է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը. Էրդողան Volkswagen-ը իր գործարանի ամենամեծ արևային էլեկտրակայանում խոտհնձիչների փոխարեն 100 ոչխար է բաց թողել «Կյանքը շատ էր սիրում, այնքան պլաններ ուներ Մխոս». կամավոր Մխիթար Կուջոյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Ներքին Հոռաթաղում. «Փաստ»