Brent-ը թանկացել է, մեկ բարելը 86,8 դոլար
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեքշաբթի առավոտյան նավթի գնանշումները շարունակում են բարձրանալ այն բանից հետո, երբ նախօրեին թարմացրել են ապրիլի վերջի առավելագույնը։
Brent-ի սեպտեմբերյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,2 դոլարով (0,23 տոկոս)՝ մեկ բարելը 86,8 դոլար։ Երկուշաբթի Brent-ը թանկացել էր 1,6 դոլարով (1,9 տոկոս)՝ հասնելով ապրիլի 30-ից ի վեր առավելագույնին՝ մեկ բարելը 86,6 դոլար։
WTI-ի օգոստոսյան ֆյուչերսները Նյու Յորքի NYMEX ապրանքային բորսայի էլեկտրոնային աճուրդներում թանկացել են 0,12 դոլարով (0,14 տոկոս)՝ մեկ բարելը 83,5 դոլար։ Նախորդ աճուրդներում պայմանագիրը թանկացել էր 1,84 դոլարով (2,3 տոկոս)՝ մեկ բարելը 83,38 դոլար, ինչն ամենաբարձր գինն է ապրիլի 26-ից հետո։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



