Կիրանցի այլընտրանքային ճանապարհի մոտ նաև պատ է կառուցվում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կիրանցի այլընտրանքային ճանապարհը պատշար է ունենալու երկու կողմից։ Կիրանց գյուղի վարչական ղեկավար Կամո Շահինյանի փոխանցմամբ՝ ճանապարհի շինարարական աշխատանքները շարունակվում են։ «Դեռ մի 15 օր էլ, հավանաբար, կտևի, պատ էլ են շարում, ճանապարհի երկու կողմով պատ են շարում»,- «Փաստինֆո»-ին հայտնեց Կ.Շահինյանը։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի կառավարության նախաձեռնած ապօրինի սահմանազատման հետեւանքով սեփական անշարժ գույքից՝ հողատարածքից, տնից զրկված գյուղացիների փոխհատուցմանը, ապա մեր զրուցակիցը վստահեցրեց, որ գործընթացի մասին տեղեկություն չունի։
«Ինձ մոտ ինչ նախկինում ասվել ու գրվել էր, դրանից եմ տեղյակ, ոչ մի բան չի փոխվել։ Ոչ գիտեմ փոխհատուցում տալու են, ոչ էլ գիտեմ, թե որքան է տրվելու, ոչինչ չգիտեմ»,- ասաց Շահինյանը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live