Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է. Օվերչուկ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, տեղեկացրել է «АиФ»-ը։
«Մենք ելնում ենք այն բանից, որ Հայաստանը մեր դաշնակիցն է։ Մենք շատ կարեւոր տնտեսական հարաբերություններ ունենք։ Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունը կազմում է 7,3 մլրդ դոլար։ Ընդ որում, եթե նայենք վիճակագրությանը, ապա հունվար-ապրիլին երկու անգամ ավելացել է ապրանքաշրջանառությունը անցած տարվա համեմատ։ Տեմպերը շատ լավն են, եւ տնտեսությունը զարգանում է շատ լավ»,- նշել է փոխվարչապետը։
Նրա խոսքով՝ Հայաստանը շատ ակտիվ է Եվրասիական տնտեսական միության ձեւաչափում։
«Այս տարի Հայաստանը նախագահում է ԵԱՏՄ_ում, եւ Հայաստանի ավանդը շատ կառուցողական է»,- ընդգծել է Օվերչուկը։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



