Արցախցիների բռնի տեղահանումը եղել է միտումնավոր. «Ֆրիդըմ Հաուս»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Ֆրիդըմ հաուսի» փաստահավաք առաքելությունն արձանագրել է մարդու իրավունքների կոպիտ խախտումների, միջազգային մարդասիրական իրավունքի և միջազգային քրեական իրավունքի, ինչպես նաև միջազգային իրավունքի պարտադիր նորմերի լուրջ խախտումներ Ադրբեջանի պաշտոնյաների կողմից 2020 թվականից մինչև 2024 թվականի մայիս ընկած իրադարձությունների ընթացքում։
Արձանագրվել են կյանքի, առողջության, սննդի, ազատ տեղաշարժի, կենսամակարդակի, անձի ազատության և անվտանգության, խոշտանգումներից և այլ դաժան վերաբերմունքից ազատվելու, արդար դատաքննության իրավունքի, կրթության, սեփականության իրավունքների և մշակութային իրավունքների էական խախտումներ։
Ադրբեջանի իշխանությունների գործողությունների և հռետորաբանության վերլուծությունը՝ զուգորդված Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի կենսափորձի հետ, հիմնավոր հիմքեր է տալիս եզրակացնելու, որ նրանց բռնի տեղահանումը եղել է միտումնավոր:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



