Ադրբեջանն իրականացրել է Լեռնային Ղարաբաղի էթնիկ բնակչության տեղահանություն՝ անտեսելով միջազգային բոլոր կառույցներին. «Ֆրիդըմ Հաուս»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱստիճանաբար և մեթոդաբար ադրբեջանական պետությունը ստեղծեց կենսապայմաններ, որոնք կոչված էին կա՛մ բերելու հայ բնակչության աստիճանական ոչնչացմանը, կա՛մ անհնարին դարձնելու նրանց մնալն ու գոյատևումը:
Այդ քայլից անմիջապես հետո Ադրբեջանի պաշտոնյաների պաշտոնական հայտարարությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը «լուծվել է», և «արդարությունը վերականգնվել է», ավելի է վկայում կանխամտածվածության մասին:
Միջազգային նորմերի մշտական անտեսումը և շարունակվող խախտումները, չնայած միջազգային դատապարտմանը, նույնպես վկայում են հայ բնակչությանը վերաբնակեցնելու Ադրբեջանի կառավարության միտումնավոր մտադրության մասին:
Ըստ այդմ, Ադրբեջանի փաստաթղթավորված գործողությունները համապատասխանում են էթնիկ զտումների չափանիշներին, որոնք հասկացվում են նախկին Հարավսլավիայի հակամարտության համատեքստում, որն իրականացվել է արտադատական սպանությունների, խոշտանգումների, կամայական ձերբակալությունների և կալանավորումների, ինչպես նաև սննդի և կյանք փրկող դեղամիջոցների հասանելիության սահմանափակումների միջոցով:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



