«Օյլե»-ն առանձին ստուդիայում փակված ու արված ձայնագրությունների շարքից է. Սիրուշո
ԼԱՅՖՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երգչուհի Սիրուշոն ինստագրամյան էջում տեսահոլովակից լուսանկարներ է հրապարակել և կից գրառում արել:
«Օյլե»-ն տրամադրություն է: Առանձին ստուդիայում փակված ու արված ձայնագրությունների շարքից է, որոնք ինձ համար ավելի անձնական են: Բայց, հետո երբեմն որոշում եմ դրանցից կիսել իմ ունկնդիրների հետ։ Ամեն երգ չէ, որ արվում է հրապարակելու նպատակով: Սակայն, հավատարիմ երկրպագուներիս հետ ուզում եմ երբեմն կիսել նաև այս ստեղծագործություններից:
Վաչե Տեր-Եղիշյանը տաղանդավոր երաժիշտ է, ում հետ միասին ստեղծել ենք այս երգ-տրամադրությունը, նա գործիքավորել է նաև «301»-ը: Հասկանալու համար, թե ինչ տարբեր կարող են լինել ստեղծագործողների տրամադրությունը ու ստեղծած աշխատանքը, կարող եք լսել երկու երգն ու զգալ»: