Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Մկոյի գնալով՝ ինձ լրիվ կորցրեցի, բայց ուժ գտա իմ մեջ և ապրում եմ մեր երեխաների համար». ավագ լեյտենանտ Մկրտիչ Վարդանյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Հադրութում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 «Մեր ծանոթությունը դպրոցական տարիներից է սկսվել: Երկուսս էլ գյումրեցի ենք: Ամուսնուս մորաքրոջ աղջիկը իմ դասարանից էր: Այդ տարիներին ընկերություն կամ, ինչպես ասում են, իրար հավանել չի եղել: Շփման մեջ նա իմ ընկերուհու եղբայրն էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Արփինեն՝ Մկրտիչի կինը:

2004 թ.-ին Մկրտիչը գերազանցությամբ ավարտել է Գյումրու թիվ 41 միջնակարգ դպրոցը, նույն թվականին ընդունվել ԵՊՀ-ի Երկրաբանության բաժինը։ «Նա Երևանում էր, ես Գյումրիում էի սովորում: Այդ ընթացքում այդքան էլ շփում չկար: Ուսումն ավարտելուց հետո զորակոչվեց բանակ, ծառայում էր Հատուկ նշանակության զորքերում»: Ծառայության ընթացքում Մկրտիչ Վարդանյանը նշանակվել է ջոկի հրամանատար, աչքի ընկել իր գիտելիքներով, կարգապահությամբ, պատասխանատվության բարձր զգացումով, պարգևատրվել է «Քաջարի մարտիկ » և «ՀԲ գերազանցիկ» կրծքանշաններով, զորացրվել է սերժանտի կոչումով և սակրավորի մասնագիտությամբ։ «Զորացրվելուց հետո հանդիպեցինք, զրուցեցինք, հանդիպումները շարունակվեցին, շփումը հաճելի էր: Ու 2012 թ.-ի փետրվարին ընտանիք կազմեցինք»:

Արփինեն ասում է՝ պարտադիր ծառայությունից հետո Մկրտիչը փորձել է մասնագիտությամբ աշխատանք գտնել, չի հաջողել, տարբեր ոլորտներում փորձել է ուժերը, արդյունքում 2011 թ.-ին, որպես պայմանագրային զինծառայող, ծառայության է անցել ՀՀ ՊՆ Խաղաղապահ բրիգադի ինժեներասակրավորային վաշտում՝ որպես ավագ սակրավոր։ 2012 թ.-ին նշանակվել է ինժեներասակրավորային ջոկի հրամանատար։ 2013 թ.-ին խաղաղապահ առաքելության շրջանակներում եղել է Աֆղանստանում: 2015 թ.ին նշանակվել է ինժեներասակրավորային դասակի հրամանատար։ 2018 թ.-ին նշանակվել է նույն զորամասի ինժեներասակրավորային գումարտակի պայթուցիկ սարքերի վնասազերծման վաշտի հրամանատարի տեղակալ։ Մասնակցել է միջազգային զորավարժությունների Գերմանիայում և Լիտվայում, արժանացել բարձր գնահատանքի։ 2019 և 2020 թթ. խաղաղապահ առաքելության շրջանակներում մեկնել է Սիրիա և մասնակցել հումանիտար ականազերծման աշխատանքներին։

Ծառայության տարիներին 2013 թ.-ին պարգևատրվել է «Աֆղանստանի ծառայության համար», 2019 թ.-ին՝ «Անբասիր ծառայության համար», 2019 թ.ին ՌԴ-ի կողմից՝ «Սիրիայի ծառայության համար» մեդալներով: «Ամեն անգամ խաղաղապահ առաքելության մեկնելիս անհանգստանում էի: Երբ դեռ չէինք ամուսնացել, ասում էր՝ լավ մտածիր, ես սակրավոր եմ, սակրավորները մի անգամ են սխալվում, սխալվեցին, վերջ: Ես էլ ընդդիմանում էի՝ մի ասա նման բան, դու չես սխալվելու: Անընդհատ աշխատում էր ինքն իր վրա, կարդում էր, սովորում, իր աշխատանքում ամեն ինչին տիրապետում էր: Ինքն ուղղակի աշխատանքի չէր գնում, այն իր կյանքի իմաստն էր, դրանով ու դրա մեջ էր ապրում: Ինչ անում էր, պետք է լավ աներ, կատարելության էր ձգտում իր աշխատանքում, դա իր բնավորության գծերից էր:

Եվ, իրոք, իր աշխատանքում չկար մի բան, որ նա չիմանար»: 2020 թ. սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի սկսվելուն պես, Մկրտիչը զորամասում էր: Տագնապ էր հայտարարված: «Իրենք Արարատում՝ Քաղցրաշենում տեղակայման վայր ունեին, խաղաղապահներին այնտեղ էին կենտրոնացրել: Հետո խմբերով մեկնել են Ղարաբաղ: Իրենց խումբը մեկնել է հոկտեմբերի 10-ին: Երբ արդեն այնտեղ էր, զանգահարում էր ընդամենը մի քանի վայրկյանով՝ ես լավ եմ, դուք լավ եղեք, ձեր մասին մտածեք»: Մկրտիչը զոհվել է հոկտեմբերի 19-ին Հադրութում հակառակորդի գերազանցող ուժերի հարձակումը հետ մղելու ժամանակ՝ կասեցնելով հակառակորդի ներթափանցումը մարտական դիրքի թիկունք, մարտնչելով մինչև վերջ, մերձամարտի մեջ մտնելով թշնամու հետ։ «Երբ հոկտեմբերի 19-ին չզանգահարեց, սկզբում մտածեցի՝ գուցե անվտանգությունից ելնելով՝ հեռախոսն անջատել է:

Ինքս ինձ հուսադրում էի, որ իր հետ չի կարող վատ բան պատահել, նա պետք է վերադառնա: Հոկտեմբերի 21-ին լուրը մեզ հասավ: Միայն մեկ փամփուշտ էր դիպել նրան, թոքը ծակել: Տղաները պատմեցին՝ զրահաբաճկոնը, որ տվել են, իր հագին մի քիչ փոքր է եղել, թևատակի մասով մի քիչ բաց է մնացել, ու այդտեղից էլ փամփուշտը թոքն է վնասել: Եթե այնտեղ լիներ ֆելդշեր, առաջին օգնություն ցույց կտար, և նա կփրկվեր»: Հիմա ընտանիքներից շատերի համար սփոփանք է դարձել այն, որ տղաները զոհվելուց հետո շուտ են տուն «վերադարձել»: Մկրտիչի դեպքում էլ է այդպես: Ընտանիքը կարողացել է նրան հրաժեշտ տալ, Արփինեն ասում է՝ կարծես ողջ լիներ: Նա սիրով, զրույցը երբեմն ընդհատող հուզմունքով է պատմում ամուսնու մասին:

«Որպես մարդ՝ իր մեջ ամենաառաջինը գնահատում եմ իր պարտաճանաչությունը, ցանկացած գործ ավարտին հասցնելը, ոչ մի բան կիսատ չէր թողնում: Գնահատում էր կարգապահությունը, զինվորական գործի մեջ հատկապես: Ծնողասեր էր, իր համար ծնողների խոսքն այնքան կարևոր էր, անասելի հարգանքով էր նրանց նկատմամբ, մայրիկի հետ յուրատեսակ կապվածություն ուներ: Նույն հարգանքով նաև իմ ծնողներին է վերաբերվել: Իմ ծնողներն էլ Մկրտիչին իրենց տղայի պես են ընդունել: Որպես ամուսին՝ հոգատար էր, ուշադիր, չի եղել դեպք, երբ, ասենք, ինչ-որ կենցաղային հարցի պատճառով նեղանայինք իրարից: Հասկացող, դիմացինի դրության մեջ մտնող տեսակ էր Մկրտիչը»: Իսկ հիմա կարոտի անվերջանալ ի շրջապտույտում Արփինեի համար ուժի աղբյուր են դարձել իրենց տղան ու աղջիկը. «Իմ ապրելու իմաստն իրենք են:

Մկոյի գնալով՝ ինձ լրիվ կորցրեցի, կարծես ես չլինեմ, բայց ուժ գտա իմ մեջ և ապրում եմ մեր երեխաների համար, որ նրանք հասնեն իրենց երազանքներին այնպես, ինչպես Մկոն կցանկանար: Ուշադիր էր, որ ամեն ինչ ճիշտ ուղով գնա երեխաների կրթության հարցում, այդ հարցում էլ իրեն բնորոշ կարգապահությունը կար: Երբ ազատ մի պահ էր ունենում, այդ րոպեները մեր երեխաներինն էր: Տղայիս հետ փազլ էին հավաքում, զրուցում: Տղաս հայրիկից հետո սկզբում լուռ էր, բարդ շրջան էր, բայց հիմա ազատորեն խոսում է հայրիկի մասին, ուզում է՝ պատմեմ, թե ինչ են արել միասին, թե հայրիկն ինչ է արել իր համար, կարծես նրա մասին հիշողությունները մեկտեղի: Աղջիկս այլ կերպ է կարոտում: Կարող է պահ լինի, հուզվի, լաց լինի, ուղղակի գրկի հայրիկի նկարը:

Սկզբում իրենց Եռաբլուր չէի տանում, կարծում էի, որ դա էլ կարող է այլ տրավմա դառնալ իրենց համար: Իսկ իրենք մտածում էին, որ գնում եմ, հայրիկին տեսնում և տուն գալիս, իսկ իրենց չեմ տանում: Որոշեցի, որ միասին կգնանք Եռաբլուր: Գիտեն, որ հայրիկը միշտ մեզ հետ է, և իրականում ամենադժվար ու ծանր պահերին իր օգնությունը զգում եմ: Նա միշտ ինձ հետ է: Տղաները գիտակցված մեկնել են մարտի դաշտ: Չեմ ընդունում այն միտքը, երբ ասում են, թե իրենց զոհաբերությունը, արյունն իզուր էր: Դա իզուր չի եղել: Իրենք կյանք են տվել, որ մենք ապրենք: Իսկ հիմա մեր հերթն է իրենց ապրեցնելու, որպեսզի իրենց բոլորը ճանաչեն»:

Հ. Գ. - Ավագ լեյտենանտ Մկրտիչ Վարդանյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության», Արցախի նախագահի հրամանագրով՝ «Արիության համար» մեդալներով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Զինծառայության անցնելու պայմանները կփոխվեն․ ինչ նոր հնարավորություն է նախատեսվում Երեք ոստիկանի՝ ծառայության դադարեցում, մեկին՝ խիստ նկատողություն ՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրս Իրանի ԱԳ նախարարը բանակցություններ վարելու նպատակով ժամանել է Աշխաբադ 40-ամյա տղամարդը փորձել է ողջ-ողջ այրել իր սիրեցյալին«Մերսեդես» թիմի իտալացի ավտոարշավորդ Կիմի Անտոնելլին դարձել է «Ֆորմուլա-1»-ի պատմության ամենաերիտասարդ չեմպիոնը Փակուղուց դուրս գալու առաջին քայլը պետք է լինի քաղաքական և պետական գործիչների ազատ արձակումը․ Վահե Հովհաննիսյան Եվրոպայի բաժնետոմսերի շուկաները ուրբաթ հիմնականում անկում են գրանցել Նոյեմբերին կհրապարակենք Նոր Սահմանադրության նախագիծը. Փաշինյան Հայտնի են Բուլղարիայի նախագահական ընտրությունների արդյունքները «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբԻնչ վտանգ կա Հայաստանում վաճառվող հավկիթների, կաթնամթերքի և պահածոների մեջՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանԹրամփի վարչակազմը Նեթանյահուի ճնշման ներքո առաջիկա օրերին կարող է միջnւկային hարված հասցնել Իրանին. Թաքեր Կարլսոն Մոսկվայում և Կրասնոդարում ուժայինները բերման են ենթարկել Հելոուինը տոնող բնակիչների ՌԴ ԱԳՆ -ն հերքել է Ռուսաստանում Հայաստանի նոր դեսպանի թեկնածությունը մերժելու մասին տեղեկությունները Իրան-Ադրբեջան սահմանին կրակոցներ են հնչել․ կա վնասազերծված Հայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկումԿիևը տարհանում է Խարկովի մոտ գտնվող Սլատինո գյուղի բնակիչներին. ՏԱՍՍ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում երկու լցանավ ականի վրա պայթել է Հայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա ԿոստանյանՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր ԿամենդատյանԻրավասու մարմինները Շաքիի դեպքի մանրամասները փորձում են «սվաղել» և խլացնել միջադեպի ձայնը. Տիգրան Աբրահամյան Գերագույն ռադան բողոքել է, որ Իտալիան 10 ամիս շարունակ ռազմական օգնություն չի ցուցաբերել Ուկրաինային Հրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր երկու մասնակից ունի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՖլորիդայում կործանված ինքնաթիռի օդաչուն հայտնել էր եղանակային վատ պայմանների մասին «Զվարթնոցում» 6 օր թռիչքուղու վերանորոգման աշխատանքներ կիրականացվեն․ ցերեկային ժամերին չվերթերը կդադարեցվեն Պրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահ Թրամփը կարող է միջուկային հարված հասցնել Իրանին․ Կառլսոն Օրվա եղանակը Երևանում Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինին Նոյեմբերի 3-ից 4-ը Երևանի որոշ հատվածներում և Կոտայքի մարզում ջուր չի լինի Ֆլորիդայում ինքնաթիռի վթարի հետևանքով ինը մարդ է զոհվել ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՇնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանԶելենսկին Ղրիմի հարցով հստակ ուղերձ է հղել Մոտ 1000 բեռնատար է սպասում Վերին Լարսով անցնելուն Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Իրանը բարձրացնում է ԶՈւ մարտունակությունը` ագրեuիայի դեպքում պատասխան տալու համար. Իրանի ՊՆ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի միջուկային ներուժը․ Թրամփ Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ Պեսկովը նշել է Ուկրաինայի շուրջ բանակցություններին Եվրոպայի մասնակցության պայմանը