Ադրբեջանցի դիվանագետն ինքնասպան է եղել Ստամբուլում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍտամբուլում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության աշխատակից, դիվանագետ Ֆահրեդդին Ալիևն ինքնասպանություն է գործել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Դեպքը տեղի է ունեցել Ստամբուլի Քյուչուքչեքմեջե շրջանում գտնվող հրաձգարանում: Ալիևը մի քանի կրակոց է արձակել հրաձգարանում գտնվող թիրախին, իսկ վերջին փամփուշտն արձակել է սեփական գլխին: Ադրբեջանցի դիվանագետը տեղում մահացել է:
Քյուչուքչեքմեջեի ոստիկանությունը գործի առնչությամբ հետաքննություն է սկսել:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



