Թուրքիայի Շըրնաք նահանգի Ջիզրե քաղաքը ինտեսիվ հրթիռակոծության է ենթարկվում
ԲԼՈԳԿիլիկիա Հայաստանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Թուրքիայի Շըրնաք նահանգի Ջիզրե քաղաքում կրկին պարետային ժամ է: Ինտեսիվ հրթիռակոծության են ենթարկվում Ջաֆար Սադիք, Չեքենդալ, Իդիլ թաղամասերը:Քաղաքը կրկին հայտնվել է կրակի և ծխի մեջ:Դաղքափի և Ալիբեյլեր թաղամասերը գտնվում են թուրքական բանակի հսկողության տակ, այս թաղամասերում թալանվում են փակ դներով տները և խանութները:
Զինվորները կոտրում են բնակարանների դռները, իբրև փնտրում են թաքնված PKK-ի զինյալներին և թալանում բնակարանները: Առավոտյան, մինչ պարետային ժամ հայտարարելը, Սիլոփի և Շըրնաքի HDP-ի տարածքային կառույցի ղեկավար Ֆերհադ Էնչյուն ցանկացել է մտնել քաղաք, սակայն քաղաքը շրջափակման մեջ պահող թուրքական բանակը արգելել է Էնչյունի մուտքը՝ պատճառաբանելով, որ քաղաքը գտնվում է պարետային ժամ ռեժիմում:
1
Հզոր ցիկլոն է մոտենում. Սուրենյան
2
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
3
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
4
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ զոհ ու վիրավորներ կան
5
Բախվել են ուղևորատար ավտոբուսը և բեռնատարը. կա 9 զnհ, 21 վիրավnր



