Վրաստանի՝ Եվրամիությանն ինտեգրման գործընթացը կասեցվել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վրաստանի՝ Եվրամիությանն ինտեգրման գործընթացը կասեցվել է, հայտարարել է Թբիլիսիում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին։
«Եվրամիության ղեկավարների համար անհասկանալի են Վրաստանի ներկայիս կառավարության մտադրությունները: «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքն ակնհայտորեն հետքայլ է: Բացի դրանից, հակաարևմտյան, հակաեվրոպական հռետորաբանությունը անհամատեղելի է Եվրամիությանն անդամակցելու նպատակների հետ: Ցավոք, այս պահին Վրաստանի անդամակցության գործընթացը կասեցված է»,- ասել է նա։
Եվրամիությունը սառեցրել է նաեւ 30 միլիոն եվրոն, որը նախատեսվում էր հատկացնել Վրաստանի պաշտպանության նախարարությանը՝ պաշտպանունակության ամրապնդման համար։
«Սա միայն առաջին քայլն է, կլինեն նաև այլ քայլեր: Վրաստանի կառավարությանը մեր անմիջական աջակցությունը կսահմանափակվի, և մենք կփորձենք ուղղակի աջակցությունը ուղղել քաղաքացիական հասարակությանն ու ԶԼՄ-ներին»,- նշել է Գերչինսկին։