Սիրիական հարցում Մոկսվայի և Լոնդոնի երկխոսությունն անհրաժեշտություն է. Դեյվիդ Քեմերոն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼոնդոնի և Մոսկվայի հարաբերություններում առկա դժվարությունները չպետք է խոչընդոտ լինեն սիրիական հարցի կարգավորմանն ուղղված երկխոսությանը: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, հղում կատարելով «Ինտերֆաքս»-ին, այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը:
«Չկա կասկած, որ Սիրիայի դեպքում անհրաժեշտ է բոլոր խաղացողների մասնակցությունը, լինի դա Սաուդյան Արաբիան, Իրանը կամ Ռուսաստանը»,-«Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը: Քեմերոնն ընդգծել է, որ ներկայում Ռուսաստանի հետ հարաբերություններում կան լուրջ դժվարություններ, բայց սիրիական խնդրի կարգավորման հարցում Մոսկվայի հետ երկխոսությունն անհրաժեշտություն է:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



