Անցնող շաբաթ հակառակորդը Արցախի դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3200 կրակոց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից և 82 միլիմետրանոց ականանետից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3200 կրակոց:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում ենօպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:



