Մակրոնը նշել է, թե ինչ սկզբունքներով է վարչապետ նշանակելու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել քաղաքական ուժերին ամուր մեծամասնություն կազմել Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) ընտրություններից հետո և խոստացել գնահատել վարչապետի թեկնածուներին՝ երկրում կայունությունը կուսակցական և անձնական հավակնություններից վեր դասելու պատրաստակամությամբ։ Նրա խոսքերը մեջբերում է Sud Ouest պարբերականը։
«Խնդրում եմ բոլոր քաղաքական ուժերին անկեղծ երկխոսության մեջ մտնել՝ ամուր մեծամասնություն ստեղծելու համար։ Միասնությունը պետք է կառուցվի հանրապետական արժեքների, պրագմատիկ և ընթեռնելի նախագծի շուրջ և հաշվի առնի այն մտահոգությունները, որոնք ֆրանսիացիները արտահայտեցին ընտրությունների ժամանակ։ Հենց այս սկզբունքների լույսի ներքո ես որոշում կկայացնեմ վարչապետի նշանակման հարցում»,–ասել է նա։