ՆԱՏՕ-ն խոստացել է «մի օր» իր կազմում ընդունել Ուկրաինային
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հյուսիսատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ) Ուկրաինային Դաշինքին միանալու հրավեր կուղարկի, բայց միայն այն ժամանակ, երբ դաշնակիցները կհամաձայնեն, որ Կիևը կատարել է բոլոր անհրաժեշտ պայմանները՝ համաձայն ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հաջորդած հռչակագրի, գրում է Strana. ua-ն։
Միևնույն ժամանակ, համատեղ հռչակագիրը պարունակում է կետ «ՆԱՏՕ-ում Ուկրաինայի անդառնալի ապագայի մասին» և հռչակում է երկրի ավելի ինտեգրված կարգավիճակ Դաշինքում։
Որոշվել է ստեղծել ՆԱՏՕ-ի Անվտանգության աջակցության և ուսուցման կազմակերպություն Ուկրաինայի համար, որը կհամակարգի դաշնակիցների և գործընկերների կողմից Ուկրաինային ռազմական տեխնիկայի և ուսուցման տրամադրումը:
Հռչակագրում նշվում է, որ ՆԱՏՕ-ն առճակատման չի ձգտում և վտանգ չի ներկայացնում Ռուսաստանի համար։