Ռուսական կողմը շահագրգռված է ընդլայնել Բելառուսի մասնակցությունը համատեղ ինքնաթիռների ստեղծման աշխատանքներում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսական կողմը շահագրգռված է ընդլայնել Բելառուսի մասնակցությունը համատեղ ինքնաթիռների արտադրրության աշխատանքներում։ «ՌԻԱ Նովոստիին» այս մասին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Ռուս արդյունաբերողները շահագրգռված են բելառուսական դաշնակիցների մասնակցության ընդլայնմամբ, ինչպես ռուսական ինքնաթիռների արտադրության, այնպես էլ համատեղ օդանավերի ստեղծման գործում»,- ասել է նա։
Ըստ Գալուզինի՝ այս հեռանկարը լիովին համապատասխանում է Միութենական պետությունում տեխնոլոգիական ինքնիշխանության ամրապնդման և արդյունաբերական համագործակցության խորացման նպատակներին»։
Գալուզինը նշել է, որ արդյունավետ փոխգործակցությունն արդեն հաստատվել է Մինսկի քաղավիացիայի թիվ 407 գործարանի հետ, որը բաղադրամասեր է արտադրում ռուսական MS-21 միջին հեռահարության ինքնաթիռների համար։