Երևան, 04.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ո՞րն է Եվրոպայի ամենաանհետաքրքիր քաղաքը

ԼԱՅՖ

Ամենաթանկ քաղաքները

Մեկնում ենք պատրաստված…Քաղաքներ, որոնք ճանաչվել են ամենից ամենաթանկ քաղաքներ մի շարք պատճառների բերումով: Եվ շարունակում են տարեցտարի «բարելավել» իրենց թանկության ցուցանիշները: Տոկիոն պահպանում է աշխարհի ամենաթանկ քաղաքի առաջատար դիրքը մի քանի տարի շարունակ:

Հիմնականում քաղաքների թանկության աստիճանի գնահատման համար հաշվի են առնվում մի քանի կարևոր ցուցանիշներ` ժամանցի, հագուստի, պարենի և քաղաքային տրանսպորտի գները: Հետաքրքիր է` մշտապես որպես համեմատության հիմնական քաղաք է ընտրվում Նյու Յորքը:

Առաջատար հնգյակում են ճապոնական Տոկիոն և Օսական, Ավստրալիայի Սիդնեյը ևՄելբուռնը, ինչպես նաև Նորվեգիայի Օսլոն:

Սակայն կարծես դա այդքան էլ չի մտատանջում այդ քաղաքների բնակչությանը, որոնց կշռարար մեծամասնությունը, հարցումների համաձայն, ամենևին էլ չի պատրաստվում փոխել բնակության վայրը, չնայած և բողոքում է քաղաքի գնային քաղաքականությունից:

Այնպես որ եթե կա ցանկություն մեկնելու Տոկիո, Նյու Յորք, Օսլո և այլն, իսկ նման ցանկություն, հավանաբար, կա, խորհուրդ ենք տալիս գրպանում ունենալ կլորիկ մի գումար` ամենաթանկ քաղաքների վայելքները համտեսելու համար:

Ի դեպ, ամենաթանկ քաղաքների այս տարվա զեկույցի ամփոփման մեջ կտրուկ բարձրացում է ունեցել Նյու Յորքը (+19 հորիզոնականով վերև)` զբաղեցնելով 27-րդ հորիզոնականը: Նյու Յորքում 2007թ. ի վեր` պարենի գները բարձրացել են 16%-ով, ամերիկյան կենտրոնական քաղաքում բարձրացել է գործազրկության ցուցանիշը:

Ամենաթանկ եվրոպական քաղաքները

Ամենաթանկ եվրոպական քաղաքների թվում առաջին տասնյակում են շվեյցարական Ցյուրիխն ուԺնևը և Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզը:

Ի դեպ` առօրյայի մի մաս կազմող «երկիրը երկիր չի» արտահայտությունն այս քաղաքներում, չնայած քաղաքների գնային բարդ քաղաքականության, ակտիվ գործածության մեջ չէ:

Սակայն զբոսաշրջիկների համար ամենաթանկ քաղաքների սանդղակը կազմվում է` հաշվի առնելով 4-աստղանի հյուրանոցների, մեկ գավաթ մարտինիի, պիցցայի և տաքսիների գները: Հենց նման չափորոշիչներից ելնելով` զբոսաշրջիկները համարել են Փարիզը աշխարհի ամենաթանկ քաղաքը: Եվ չնայած այդ ամենի, այն, միևնույն է, զբոսաշրջիկների ամենամեծ հոսք ունեցող քաղաքներից մեկն է:

Ամենաէժան քաղաքները

2013թ. ամենաէժան քաղաքների թվում են հայտնվել Թեհրանը (Իրան), Ջիդդան (Սաուդյան Արաբիա), Պանաման (Պանամա), Կոլոմբոն (Շրի Լանկա), Բուխարեստը (Ռումինիա), Հնդկաստանի Մումբայը և Նյու Դելին և այլն:

Եվրոպական քաղաքների թվից զբոսաշրջիկների համար ամենամատչելի քաղաքի տիտսողը շահել է բուլղարական Սոֆիան, որտեղ ապահովված են 40 եվրոպական քաղաքների համեմատության մեջ արված հյուրանոցների, քաղաքային տրանսպորտի, տաքսիների, ժամանցի վայրերի, սննդի և ոգելից խմիչքների միջինում ամենաէժան գները:

Կենսամակարդակով բարձր եվրոպական քաղաքները

Իսկ հիմա ավելի հանգամանալից հայացք եվրոպական քաղաքներին: Թանկության ցուցանիշից զատ` եվրոպական քաղաքներն ավելի աչքի են ընկնում կենսամակարդակի և ապահովության լավագույն ցուցանիշներով:

Անցում կենսամակարդակով բարձր քաղաքների վրա. այն առավել բարձր դրսևորված է Գերմանիայի, Նիդեռլանդների, Մեծ Բրիտանիայի քաղաքներում: Եթե կա մտադրություն այցելելու կենսամակարդակով բարձր քաղաքներ, ապա ավստրիական Վիեննան ամենաբարգավաճող քաղաքն է: Կենսամակարդակով բարձր քաղաքների առաջատարների թվում են նաև Ցյուրիխը,Մյունխենը, Դյուսելդորֆը, Ֆրանկֆուրտը, Օսլոն:

Կենսամակարդակով բարձր քաղաքների ընտրությունը պայմանավորված է կայունության, կենսամակարդակի բարձրացող չափորոշիչների և զարգացված ենթակառուցվածքի նախադրյալներով:

Եվրոպական քաղաքների ոչ ստանդարտ դասակարգում

Ամենաանհետաքրքիր եվրոպական քաղաքի պատվավոր տիտղոսը հարցման մասնակիցների մի ստվար զանգված շնորհել է Բիրմինգհեմին,

Ստոքհոլմին` որպես ամենաանվտանգ,

դե իսկ Վենետիկին`…..ամենառոմանտիկ, ինչը, բնականաբար, շատ սպասելի էր:

Հյուրանոցային ծառայություններ մատուցող լավագույն եվրոպական քաղաքն է համարվելԲեռլինը: Զարմանալի չէ, քանի որ Գերմանիայի մայրաքաղաքի 5-աստղանի հյուրանոցների ծառայությունների շուրջ իրենց գոհունակության բարձր գնահատականներն են տվել զբոսաշրջիկների 90%-ը:

Սա, սակայն, Բեռլինի միակ լավ կողմը չէ: Վերջին մի քանի տարիների ընթացքում բնապահպանները համարում են այն Եվրոպայի էկոլոգիապես ամենամաքուր քաղաքը:

Եթե եվրոպական քաղաքներում նախընտրում եք շրջել հեծանիվով, ապա հատկապես ուշադիր եղեք Ձեր հեծանիվի նկատմամբ գերմանական Մյունստեր և ավստրիական Զալցբուրգ քաղաքներում: Այս երկու քաղաքներում համեմատության մեջ ավելի հաճախ են տեղի ունենում հեծանիվի կողոպուտներ:

Եվս մեկ հետաքրքիր համեմատություն. փորձել են հասկանալ նաև, թե որ եվրոպական քաղաքում են ապրում ամենաանհավատարիմ ամուսինները: Եվ այս համեմատության մեջ պատվավոր առաջին հորիզոնականը շնորհվել է թանկությամբ արդեն իսկ աչքի ընկած գեղեցիկ Փարիզին: Ֆրանսիայի մայրաքաղաքի բնակիչների կեսից շատը խոստովանել է, որ արտաամուսնական կապերի մեջ է գտնվում:

Դե իսկ Եվրոպայի ամենագեղեցիկ քաղաքի մրցապայքարում, որտեղ ըստ TRAVELBLOG.am-ի, անհնար է առանձնացնել որևէ մեկ հստակ եվրոպական քաղաք, քանի որ շատերն են արտասովոր գեղեցիկ` և՛ այդ նույն Պրահան, Բարսելոնը, Փարիզը, Վենետիկը, Բրյուսելը, գերմանական Թյուբինգենը, Նեապոլը, ….

այնուամենայնիվ, զբոսաշրջիկները առաջատարի տիտղոսը շտապել են շնորհել Բարսելոնին, որին կրկնակոխ հետապնդում են Մադրիդը և Հռոմը :)

Իսկ ամենամաքուր եվրոպական քաղաքի թվում մշտապես հնչել են Ցյուրիխն ու Ժնևը:

Ողբերգական ավտովթարից մահացած փոխգնդապետի ծնողները դեռ չգիտեն. մանրամասներ Սամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութԿյանքից հեռացել է կինոռեժիսոր Տինտո Բրասը Նիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Նոյեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 28-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն, մասամբ սահմանափակվելու է «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունը. Քաղաքապետարան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՔանաքեռ-Զեյթունում ձերբակալվել են 19 և 20-ամյա թմրամիջnց տեղադրող երիտասարդներ Սեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանՎարորդների ուշադրությանը․ լուսարձակների հետ կապված փոփոխություններ են սպասվում Սեզոնային գրիպի դեմ պատվաստումը կարևոր նշանակություն ունի հիվանդության ծանր ձևերի և բարդությունների կանխարգելման գործում Ucom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ն Իրանի դեմ միջուկային զինшմթերք կիրառելու կարիք չունի. Թրամփ Մարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութ2027-ին Բրյուսելն առաջնահերթություն կտա մրցունակությանն ու բյուրոկրատիայի կրճատմանը․ POLITICO Փաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանԶելենսկիի նախկին մամուլի քարտուղարին կասկածում են պետական դավաճանության մեջ Փաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութՉինաստանը պատրաստ է միջանկյալ ընտրություններից հետո շարունակել համագործակցությունն ԱՄՆ-ի հետ. ԱԳՆ Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Հայ զինծառայողի դաժան սպանության գործով Ադրբեջանը վերջնական պարտություն կրեց ՄԻԵԴ-ում COP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ ԴավթյանՀՖՖ արտահերթ ժողովում փոխվել է կանոնադրությունը Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանում գտնվող Ozon-ի պահեստին Հայաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ. ԵՄ-ն կենսաչափական նոր անձնագրերի մասին Հայտնի են՝ ողբերգական վթարից զոհված ամուսինների և նրանց որդու անունները Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ Նախնական տվյալներով մեքենայի արգելակման հետ կապված խնդիր է եղել. ՆԳ նախարարը՝ Ուշիի վթարի մասին Հայտնի են՝ ողբերգական վթարից զոհված ամուսինների և նրանց որդու անունները 350 հազար դրամ՝ յուրաքանչյուր դիմորդից․ ինչ է բացահայտվել Գյումրիի քոլեջում Փաշինյանը հայտարարեց, որ պայքարելու է ընդդիմության դեմ՝ Ալիևի սահմանադրությունն անցկացնելու համար. Նարեկ Կարապետյան«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» հորդորում է որոշ հատվածներում կատարել ամբողջական բերքահավաք Հնարավոր են ուղևորների կուտակումներ և հերթեր. Երևանի մետրոպոլիտենը տեղեկացնում է Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ IDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համարՍենց որ շարունակեն ՀՀ֊ն վերանվանելու են ռեսպուբլիկա TRIPP. Արշակ ԿարապետյանԴադարեցվել է Կոտայքի մարզի Առինջ բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը Նոյեմբերի 5-8-ին օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Դերենիկ ՄովսիսյանՋրափի գյուղի տարածքում 41-ամյա վարորդը «Toyota Land Cruiser»-ով բшխվել է էլեկտրասյանը և հայտնվել դաշտում․ կա վիրավnր Անցանկալի դասախոսներից ազատվելու «քաղաքակիրթ» մեթոդի և մեր անելիքների մասին. Մենուա Սողոմոնյան«Առանց աշխարհագրական սահմանափակումների անհապաղ և արդյունավետ արձագանքի» դոկտրինալ ռազմավարnւթյան տարածաշրջանային անդրադարձները և հետևանքները Հայաստանի համար. փորձագետ Այն ժողովուրդը, որը կորցնում է իր պատմական հիշողությունը, վտանգում է նաև իր ապագան. Մհեր ԱվետիսյանՆարեկ Կարապետյանի տանը խուզարկությունն ավարտվել է. երեխաների համակարգիչներն են առգրավվել. Կարեն Կարապետյան Թրամփը հրաժարվում է հանրապետականների պարտությունը համարել իրենը