Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը պայմանավորվել են Գազայի հատվածում զինադադարի շուրջ. Բայդեն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Իսրայելը և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը համաձայնել են Գազայի հատվածում զինադադարի «շրջանակային» պարամետրերին և աշխատում են մանրամասների վրա։
«Վեց շաբաթ առաջ ես շարադրեցի համապարփակ շրջանակային ծրագիր, թե ինչպես հասնել զինադադարի և պատանդներին տուն բերել: Դեռ աշխատանք կա անելու, և կան բարդ խնդիրներ, բայց այս «շրջանակը» այժմ համաձայնեցվել է և՛ Իսրայելի, և՛ ՀԱՄԱՍ-ի կողմից»,-հայտնել է Բայդենը «X» սոցիալական ցանցում:
Գազայի հատվածում իսրայելցի պատանդների ազատ արձակման դիմաց հրադադարի շուրջ միջնորդների միջոցով բանակցային գործընթացը վերսկսվել է մեկ շաբաթ առաջ։ Մինչ այս բանակցային իրավիճակը փակուղային էր ավելի քան մեկ ամիս։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



