«Շերեմետևոյում» եղանակի պատճառով թռիչքների սահմանափակումներ են
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Շերեմետևո» օդանավակայանը եղանակային պայմանների պատճառով սահմանափակումներ է մտցնում օդանավերի թռիչքի և վայրէջքի համար: Այս մասին հայտնում է «Աերոֆլոտի» պաշտոնական Telegram-ալիքը։
«Առաջիկա օրերին Մոսկվայի շրջանում սպասվող անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով «Շերեմետևո» միջազգային օդանավակայանը հուլիսի 14-ի ժամը 17.00-ից հետո ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում օդանավերի թռիչքի և վայրէջքի համար»,-ասվում է հրապարակման մեջ:
Նշվում է, որ չվացուցակի փոփոխությունը նվազագույնի հասցնելու և Մոսկվայի ավիացիոն հանգույցի սպասման հատվածում օդանավերի կուտակումից խուսափելու համար «Աերոֆլոտի» առանձին թռիչքների ժամանումը Շերեմետևո կտեղափոխվի ավելի ուշ ժամանակի:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



