ՄԱԿ. Երկիր մոլորակի բնակչությունը 2080-ականների կեսերին կհասնի 10,3 միլիարդ մարդու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԸստ ՄԱԿ-ի նոր զեկույցի, մինչև 2080-ականների կեսերը Երկիր մոլորակի բնակչությունը կհասնի 10,3 միլիարդ մարդու։
Մոլորակի ներկայիս բնակչությունը կազմում է 8,2 միլիարդ մարդ։
ՄԱԿ-ի զեկույցում նշվում են ժողովրդագրական մի շարք միտումներ: Մասնավորապես, ակնկալվում է, որ աշխարհի ներկայիս բնակչությունը դարավերջին (2100թ.) 6%-ով պակաս կլինի, քան տասը տարի առաջ։ Աշխարհում յուրաքանչյուր չորրորդ մարդն ապրում է մի երկրում, որի բնակչությունն արդեն հասել է առավելագույնի:
63 երկրում բնակչության թիվը կհասնի առավելագույնի մինչև 2024 թվականը։ Խոսքը, մասնավորապես, այնպիսի երկրների մասին է, ինչպիսիք են Չինաստանը, Գերմանիան, Ճապոնիան, Ռուսաստանը։
Աշխարհում բնակչության թվի կտրուկ աճ է նկատվում։ ՄԱԿ-ի ազգաբնակչության հիմնադրամը հայտնել է, որ 2011 թվականին երկրագնդի բնակչությունը գերազանցել է 7 միլիարդ մարդու նշագիծը։