Մահացել է որպես հերոս. հայտնի է Թրամփի մահափորձի զոհի ինքնությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Փենսիլվանիայի նահանգապետ Ջոշ Շապիրոն հայտնել է, որ ԱՄՆ-ի նախկին առաջնորդ և ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հանրահավաքում հրաձգության հետևանքով զոհվել է 50-ամյա հանդիսատես։ Նրա խոսքով՝ տղամարդը քաղաքական գործչի ջերմեռանդ կողմնակիցն է եղել։
«Նրա կինն ինձ հետ զրույցում ասաց, որ նա փորձում էր պաշտպանել իր ընտանիքը: Իշխանությունները պետք է մեղմացնեն քաղաքական բանավեճը և վեր լինեն ատելության հռետորաբանությունից»,- ասել է Շապիրոն մամուլի ասուլիսի ժամանակ՝ ընդգծելով, որ տղամարդը «մահացել է որպես հերոս»:
Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ զոհվածը Բուֆալո քաղաքի հրշեջ ծառայության ղեկավար Քորի Քոմփերատորն է` 2 դուստրերի հայր։ Ենթադրվում է, որ տղամարդը հանրահավաքի է գնացել կնոջ և երեխաների հետ։ Սոցցանցերում նրա դուստր Էլիսոնը պատմել է, որ երբ կրակոցները հնչել են, հայրն արագորեն գետնին է գցել իրեն և մորը՝ փորձելով պաշտպանել նրանց, և ի վերջո փրկել նրանց կյանքի գնով։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live