Երևան, 04.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պատերազմը վաղաժամ և պատվաբեր պայմաններով չդադարեցնելը և´ բարոյական հարց է, և´ ծայրահեղ քաղաքական․ Վահե Հովհաննիսյան

ԲԼՈԳ

Իրանի նախկին արտգործնախարար Զարիֆի հուշերից մի հատվածի հրապարակայնացումը, ըստ որի՝ Հայաստանը մերժել է պատերազմը պատվաբեր եղանակով և մեզ ավելի ձեռնտու փուլում կանգնեցնելու իրանական առաջարկը, Հայաստանի ներքին մթնոլորտը փոխելու հսկայական պոտենցիալ ունի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, քաղաքական վերլուծաբան Վահե Հովհաննիսյանը։

«Մինչ այդ գիտեինք, որ Հայաստանը 44-օրյայի ժամանակ երկու անգամ էլ մերժել է ռուսական կողմի՝ պատերազմը դադարեցնելու առաջարկը։

Ստացվում է.

1. Հայաստանի իշխանությունները պատերազմի ընթացքում մի քանի անգամ մերժել են պատերազմը կանգնեցնելու հնարավորությունը՝ իրենց վրա վերցնելով հազարավոր զոհերի, վիրավորների ու տարածքային կորուստների աննկարագրելի բեռը։

2. Այս թեզը դառնում է Հայաստանի ցանկացած քաղաքական ուժի և անհատի ընտրության առանցքային կետը։ Շրջանցել այս հարցադրումը պետք է դարձնել անհնար։ Անհնար է հանգիստ շարունակել քաղաքական և սովորական կյանքը, երբ տիրապետում ես նման ինֆորմացիայի։

Սա այն հարցն է, որը չունի վաղեմության ժամկետ, և սա պետք է դառնա ազգային օրակարգի առանցքային հարցերից մեկը՝ ինչո՞ւ են մերժվել պատերազմը դադարեցնելու առաջարկները։

Այս հարցը ծնում է նոր հարցեր՝ իսկ գուցե մեկ այլ ուժ թույլ չի՞ տվել պատերազմը շուտ դադարեցնել, իսկ գուցե եղել են ա՞յլ դրդապատճառներ։ Վերջապես, այս հարցը չի կարող սահմանափակվել մեկ հոգու պատասխանատվությամբ։ Կա անձանց մի շրջանակ, որը պատասխաններ պետք է տա։ Այդ շրջանակը ներառում է այդ ժամանակվա գործող արտգործնախարարին, այդ ժամանակվա ՀՀ նախագահին, որը հետագայում փախավ Հայաստանից (գուցե հենց ա՞յդ պատճառով), Անվտանգության Խորհրդի անդամները։ Ո՞վ էր տեղյակ առաջարկներին, ո՞վ ձայն չհանեց, երբ մերժվում էին առաջարկները։ Ո՞վ գիտեր, թե ինչ է կատարվում ու չդիմեց ժողովրդին՝ կասեցնելու համար աղետը։

Մենք չենք կարող ձևացնել, թե ոչինչ տեղի չի ունեցել, շարունակել թաքնվել մասնավոր հորինված ստի մեջ՝ ում ինչպես հարմար է։ Պատերազմի արագ դադարեցման (մերժման) առեղծվածը կարմիր գիծ է։

Սա նոր օրակարգ է նաև Բագրատ Սրբազանի համար։ Բարոյականության կենսական քարոզով պայքար տանող Սրբազանը վստահաբար պետք է այս թեման դարձնի առանցքային։ Ու սա կլինի հենց պրոցեսի քաղաքականացման իրական ուղերձ։

Պատերազմը վաղաժամ և պատվաբեր պայմաններով չդադարեցնելը և´ բարոյական հարց է, և´ ծայրահեղ քաղաքական։ Դրա գինը աննկարագրելի թանկ էր։ Սրբազանի «ներքին հաշտության» առանցքային ուղերձը նաև այս հարցի վրա պետք է խարսխվի։ Մեր ներքին հաշտությունը պետք է պահանջի ճշմարտության բացահայտում։ Ճշմարտություն՝ մեր նորագույն պատմության աղետալի էջի մասին։ Ի վերջո, սա բերում է նաև շատ կոնկրետ ու կարևոր մեկ այլ հարց՝ արդյոք պատերազմը չդադարեցրած իշխանությունը կարո՞ղ է խաղաղություն բերել։ Մեր երկրի, մեր հասարակության, անհատապես մեր բոլորի ընթացիկ կյանքում մի հրեշավոր պատմություն կա, ու ձև անել, թե այն չկա, և շարունակել ապրել՝ կեղծ նորմալության հորինելով, չի ստացվելու»:

Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել իրանցի գործընկերոջ հետ 10 հազար քաղաքացի չի անցել թոշակն անկանխիկ ստանալու համակարգին. այսօր վերջին օրն էր. քարտերը կառաքվեն նրանց տներ Իսրայելի բանակը հայտարարել է Հարավային Լիբանանին ուղղված hարվածների նոր շարքի մասին Թուրքիան հայտարարել է իրանական բալիuտիկ hրթիռի խոցման մասին Իրանական 17 նավ է ոչնչացվել․ ինչ է պնդում ԱՄՆ-նԸնտրություններից հետո թոշակների բարձրացումը կարող է հօդս ցնդել․ Ավետիք ՉալաբյանԻնչ վիճակ է Իրան-Թուրքիա սահմանինԱնվճար զանգեր և SMS-ներ Ucom-ից՝ Մերձավոր Արևելքում գտնվող բաժանորդների համար Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգվել է Քաղաքացիական հասարակության «սորոսական» կազմակերպությունները կեղծ են և չաշխատող․ Արմեն ՄանվելյանԿոմիտասի պուրակը կբարեկարգվի. Ակբայի նվերը` Երևանին 30-ամյակի կապակցությամբԻ՞նչ հայտարարեց Իրանը Առաջին անգամ. Հայաստանն ընդգրվկել է լրագրողներ ձերբակալող պետությունների ցանկում ՔՊ-ում չեն դադարում խմորումները ընտրական ցուցակի շուրջ Իշխանությունը խնդրել է IRI-ին՝ չհրապարակել հարցման արդյունքները Չինաստանը ստեղծել է վերականգնվող էներգետիկայի աշխարհի խոշորագույն համակարգը Կարապետյանը միայն բիզնես չի կառուցել, այլ մարդկանց կյանքեր է վերակառուցել. Հակոբ ՀակոբյանՀունիսից մենք կառողջացնենք առողջապահական համակարգը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Սամվել Կարապետյանը ամեն ինչ անում է միայն ժողովրդի համար. տեսանյութ Պահանջում ենք վերադարձնել թոշակառուներից գողացված փողերը. Հրայր ԿամենդատյանԾառուկյան-Պուլաս գրեփլինգի ռևանշ գոտեմարտը չեղարկվել է 24 ժամվա ընթացքում կորցրել են մոտ 1150 զինծառայողԻրանը ընտրել է ազդեցիկ և համակարգված տակտիկա. Արշակ ԿարապետյանՀրդեհ՝ Կատովսկու փողոցում․ տուժածներ կա՞ն Իրանի շուրջ ճգնшժամը չունի ռազմական լուծում. Մարիա Զախարովա Վախեցած իշխանության ջղաձգումները. Սուրեն ՍուրենյանցԳազ չի լինի․ վթար Խոշոր պայթյուն Թեհրանի արևելքում Սահմանամերձ գյուղերի դպրոցները չպետք է փակվեն․ Մենուա ՍողոմոնյանՈրպեսզի ունենանք դինամիկ զարգացող երկիր, պետք է ունենանք համաչափ զարգացում. Նարեկ ԿարապետյանԻրանի միջուկային սպառնալիքը մնում է․ Կանադայի վարչապետ ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց երեկ քննարկված նախագծերը Վթար՝ Սևան-Երևան ճանապարհին. մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց․ ի՞նչ է հայտնի Կաթողիկոսը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա մարտի 5-ինՏեղի է ունեցել Փաշինյանի և Կոբախիձեի առանձնազրույցը Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի․ հասցեներ Նոր մարտավարությունը և նախընտրական դաշինքը. Վահե Հովհաննիսյան Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետության տարածքում Իրանի դեպքերը մեզ տվեցին մեկ դաս. Նարեկ ԿարապետյանՏասնյակ տանկերներ են կուտակվել Հորմուզի նեղուցի երկու կողմերում «ՀայաՔվեն» և «Միասնության թևերը» միավորվել են՝ Հայաստանի պետական շահով առաջնորդվելով․ Աննա ԿոստանյանԸնդդիմադիր համակարգերը պիտի դադարեն միայն իշխանական նարատիվներին արձագանքելուց, պիտի ճկուն լինեն՝ կարճաժամկետ մարտավարությունների առումով․ Վահե Հովհաննիսյան Հայաստանյան իշխանության` անվտանգության ուղղությամբ իրականացվող միջոցառումների ճնշող մեծամասնությունը արդի ժամանակների իրողությունների հետ առնչություն չունեն․ Աբրահամյան LA Times-ի անդրադարձը ԶՊՄԿ-ինՍամվել Կարապետյանի ուշադրության կենտրոնում մշակույթը մշտապես է եղել. տեսանյութԱրդյունաբերությունը Հայաստանում այսօր մեռնում է. Նաիրի Սարգսյան Հայտնի է, թե քանի մարդ է Իրանից ժամանել ՀայաստանԱյն մասին, թե ինչու գործող վարչախումբը որոշեց հապճեպ կերպով ավելացնել թոշակները. Ավետիք Չալաբյան20 հազար մատչելի բնակարան․ ինչպես կարող է Սամվել Կարապետյանի ծրագիրը փոխել բնակարանային շուկան