Երևանի կենտրոնում բացվել է Յունիբանկի «Բայրոն» մասնաճյուղը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի կենտրոնում՝ Բայրոն 1 հասցեում բացվել է Յունիբանկի նոր մասնաճյուղը: Նորաբաց մասնաճյուղում ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները` հաճախորդների արագ, բարձրորակ և հարմարավետ սպասարկման համար:
«Բայրոն» մասնաճյուղը տրամադրելու է բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ՝ միևնույն ժամանակ մասնագիտանալով կորպորատիվ հաճախորդների սպասարկման և վարկավորման ուղղությամբ: Նոր մասնաճյուղը փոքր և միջին բիզնեսի համար ապահովելու է կենտրոնացված սպասարկում:
Մասնաճյուղային ցանցի ընդլայնումը պայմանավորված է բանկի հաճախորդների թվաքանակի աճով և սպասարկման համար էլ ավելի հարմարավետ պայմանների ստեղծմամբ: Յունիբանկը կշարունակի ընդլայնել մասնաճյուղային ցանցը՝ նոր մասնաճյուղեր բացելով Երևանում և մարզերում:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



