Երևան, 29.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հարձակվել է մոր և երեխայի վրա, հետո՝ օգնության հասածների. ում շունն է Ոսկեհասկում վնասել բնակիչներին. մանրամասներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հուլիսի 16-ին Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Ոսկեհասկ գյուղում շունը հարձակվել էր քաղաքացիների վրա: 5 տուժած, այդ թվում՝ 4 տարեկան երեխա, տեղափոխվել էին Գյումրի ԲԿ:

Երեխան ավելի ուշ տեղափոխվել է Երևան՝ «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»:

Հիվանդանոցից «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեցին՝ այս պահին երեխայի վիճակի հետ կապված շատ բան հանրայնացնել չեն կարող:

«Երեխան գտնվում է բժշկական թիմի հսկողության տակ: Նաև նախարարությունից մասնագիտական այց է եղել, տեսակցել են երեխային»,- նշեցին հիվանդանոցից:

Թե ինչ վիճակում է երեխան, հնարավոր չեղավ հստակեցնել: «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ից հայտնեցին, որ այդ մասին խոսել չեն կարող, քանի որ որպես կառույց որևէ տեղեկություն հայտնելու իրավունք չունեն:

«Իրավիճակը թույլ չի տալիս, նաև բուժառուի մասին որևէ տեղեկատվություն հանրայնացնելու իրավունք չունենք, դա անձնական տվյալ է: Սա  մեր քաղաքականությունն է ոչ միայն այս դեպքի հետ կապված, այլ ընդհանրապես»,-փոխանցեցին հաստատությունից:

Ո՞ւմ շունն է եղել հարձակվողը, ու ովքե՞ր են տուժել:

Մեզ հետ զրույցում Ոսկեհասկի վարչական ղեկավար Մուշեղ Սահակյանն ասաց՝ հայտնի չէ: Հրապարակումները, թե շունը տուժածների հարևաններինն է, սուտ է: Ավելին՝ տուժածները ոչ թե նույն ընտանիքի անդամներն են, այլ՝ տարբեր: Դեպքը տեղի է ունեցել գյուղի առվի մոտ:

«Արձակ շուն է եղել, մայրն ու երեխան առվի կողքով բարեկամի տուն գնալիս են եղել, էդ պահին հարձակվել է վրաները: Հարձակվել է երեխայի վրա, ձայներից կողքի ապրողները եկել են օգնության, իրենց էլ է գզել: Էդ երեխայի տունն ու օգնության հասածների տները 2 կմ իրարից հեռու են, բարեկամի տունն է եղել էդ տարածքում»,- մանրամասնեց Սահակյանը:

Երեխան, ըստ վարչական ղեկավարի, բարդ վիրահատության է ենթարկվել, ճշտել, իմացել է, որ նաև ծնոտն է եղել կոտրված, քթի հետ կապված էլ խնդիրներ են եղել:

«Շատ ահավոր վիճակ էր: Գյուղից Գյումրի էին տեղափոխում համայնքի բնակիչներից մեկի մեքենայով, շտապօգնությունը դեմ եկավ, տեղափոխելու ժամանակ եմ երեխուն տեսել, ահավոր էր»,- ասաց նա:  

Հարձակման դեպքից հետո շունը վնասազերծվել, քնեցվել է. «Տարել ենք, մի անասնագոմի նման բան կար, հացուջուր գցենք լուսամուտից, մինչև տեսնինք՝ ինչ կեղնի»:

Ոսկեհասկում թափառող շատ շներ կան: Վարչական ղեկավարի խոսքով՝ ամեն կերպ փորձում են խնդիրը կարգավորել, չի հաջողվում:

«Պետք է գային, հավաքեին տանեին, էնպես չէ, որ վայրիվերո վիճակ է, ուղղակի մարդիկ կան՝ իրենց դռներից կբրախեն շներին գյուղի մեջ, որ ուզենանք էդ շներին լիկվիդացնենք, մեկ էլ տեսար՝ տերը կհայտնվի: Էդ վիճակն է: Շները անտեր ու դուրս, մեկը մե տեղմ ձագ է հանե, մեկը՝ ուրիշ տեղ, ու բազմացել են»,- ասաց Սահակյանը՝ նշելով, որ հուլիսի 16-ի դեպքը եզակի է, նման բան գյուղում դեռ չէր եղել:

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակԱնկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենՓաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ ՂազինյանԵրկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքըTRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ ՀայաստանԱլիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ ՎարդևանյանՆոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվարկի ներքո․ Էդմոն ՄարուքյանԵրևանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած փլnւզումից հետո փլատшկներից դուրս է բերվել երկու քաղաքացի․ նրանք հոսպիտալացվել ենԽաղաղությունը պետք է կնքվի բացառապես զիջումներն ամբողջությամբ դադարեցվելու պայմանով․ Նարեկ ԿարապետյանԷդ ո՞նց եղավ, որ Ադրբեջանի համար սահմանված՝ Նախիջևանը Ադրբեջանին կապելու նախապայմանն ավելի առաջնային եղավ Հայաստանի համար էդքան կարևոր խաղաղությունից․ Լենա ՄաթևոսյանԹվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրինՈ՞վ է մեղավոր Խաղաղության համաձայնագիրը չստորագրելու և դրա ստորագրումը ձգձգելու համար․ Գառնիկ ԴավթյանTRIPP-ը խաղաղության պայմանագրից առաջ ընդունելով՝ արդյո՞ք ինքներրդ չեք փաստում, որ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը ձախողել եք․ Իրինա ՅոյլյանԱրտակարգ դեպք Երևանում. Մալաթիայում փլուզում է տեղի ունեցել տներից մեկում. փրկարարները փլատակների տակից դուրս են բերել վիրավորներից մեկին, մյուսին որոնում ենԾնվել է 44-օրյա պատերազմում կյանքից հեռացած Ռազմիկ Սահակյանի փոքրիկ եղբայրըՍա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար ՂազարյանԿառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա ՅոլյանԹերլիցքավորման համար «ՍՏԱՐՏ ՕԻԼ»-ը կվճարի 1 մլն դրամից ավելի տուգանքԻնչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատվածներն են ներառված TRIPP նախագծում․ Մարիաննա ՂահրամանյանՄայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրոպական երկրները չեն մասնակցի եռակողմ բանակցություններին․ Յուրի ՈւշակովԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ընդմիշտ կզրկի Իրանին միջուկային ծրագրերից Կենդանակերպի այս նշաններին սպասվում է երջանկության և սիրո ալիք. ո՞վ կհայտնվի հաջողության գագաթնակետին Ինչպես են մեղրով թեյերը վնասում անոթներդ Կառավարությունն ուրիշ էլ ի՞նչ զիջումներ է պատրաստվում անել Ադրբեջանին. տեսանյութ«Իլոն Մասկը հանճարեղ մարդ է». Պուտինը՝ Մասկի հետ Ռուսաստանի շարունակական շփումների մասին ԵՄ-ն հստակեցրել է դիրքորոշումը ռուսական գազի հարցում Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 13-ամյա աղջկա վիճակը բարելավվել է Յամալի հայրը մեղադրվում է մատուցողուհու վրա թքելու և տղամարդու վրա հարձակվելու մեջ Իսպանիան սգի մեջ է. սարսափելի երկաթուղային վթարի պատճառով չեղարկվել են այսօրվա բոլոր ֆուտբոլային հանդիպումները Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027Իրանի հետ հակամարտության համար ԱՄՆ ռազմական ծախսերը գերազանցել են 47 միլիարդ դոլարը Ռուսաստանում զինվորական գրքույկի բացակայությունը կարող է լուրջ խոչընդոտներ առաջացնել Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիայում երկաթուղային վթարի հետևանքով զոհերի կապակցությամբ Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի տաճար և «Քարերի սիմֆոնիա» Զելենսկին առաջին անգամ համաձայնել է Ռուսաստանի պայմաններինԻշխանությունները երկրի համար ամենավատթար իրավիճակում էլ շարունակում են ժողովրդին մոլորեցնել. Հրայր ԿամենդատյանՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը Մեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման տեղերի համար դիմում-հայտերի ներկայացման փուլը. ԿԳՄՍՆ Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը Թրամփը չեղարկել է ԱՄՆ-ում նավթի և գազի արդյունահանումից մեթանի արտանետումների սահմանափակումները Չկա Ալիևի մի ելույթ, որի ընթացքում նա մոռանա ատելություն քարոզել հայերի և հայ ժողովրդի հասցեին. Տաթևիկ Հայրապետյան Հայաստանի հավաքականը սկսեց պայքարը Չինաստանի Նինբո քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում․ առաջին արդյունքը Անվտանգության բաժնի աշխատակիցը փրկել է ջրում խեղդվող աղջկանԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. ԶաքարյանԱՄԷ նախագահը Flydubai ավիաընկերության ինքնաթիռի անձնակազմին պետական ​​պարգև է շնորհել քաջության համար