Ոստիկանությունը թույլ չի տա, որ ցուցարարներն առաջ տանեն բարիկադները. Վ.Օսիպյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեւանի Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ նստացույց անող քաղաքացիներին ոստիկանությունը թույլ չի տա, որոշածի համաձայն, ամեն օր մեկ քայլ առաջ տանել բարեկադի վերածած աղբամանները: Այս մասին այսօր՝ հուլիսի 4-ին Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
«Չեմ կարծում, որ աղբամաններն առաջ կբերեն: Եթե նրանց մեկ քայլը որեւէ բան կտա, եկեք տասը քայլ էլ մենք ավելացնենք, բայց դա ոչինչ չի տա: Եվ կարելի է տրամաբանել, որ այդ կերպ արհեստականորեն ստեղծում են մի իրավիճակ, որ բախում լինի, եւ հանրությանը ցույց տան, որ բախում կա, եկեք Բաղրամյան պողոտա»,- ասաց Վալերի Օսիպյանը՝ չհստակեցնելով, թե այդ դեպքում ոստիկանությունն ինչ քայլեր կձեռնարկի:
1
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
2
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ
3
Երիտասարդ տղամարդիկ դպրոցական աղջկան խաբեությամբ անտառ են տարել, խոշտանգել և դանակահարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
4
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
5
Red Wings ավիաընկերության ինքնաթիռը աղետի ազդանշան է ուղարկել․ օդանավում կա 425 մարդ



