Երևան, 14.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչո՞ւ մերժվեցին պատերազմը դադարեցնելու բոլոր առաջարկները. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իրանի նախկին ԱԳ նախարար, ըստ լուրերի՝ նորընտիր նախագահի հավանական խորհրդական Մոհամմադ Ջավադ Զարիֆի հուշերի գիրքը, որ օրերս է հրատարակվել, Հայաստանում բավականին աղմկոտ արձագանքների տեղիք է տվել: Ճիշտ է, հայկական իրողությունների առումով աղմկահարույց է ոչ թե ամբողջ գիրքը, այլ «Կովկասյան առնչություններ» գլուխը, որտեղ Իրանի ԱԳ նախկին նախարարը վկայություններ է տվել 44-օրյա պատերազմի և իր պետության միջնորդական ջանքերի մասին: Մասնավորաբար, Զարիֆին վկայում է, որ 2020 թվականի հոկտեմբերի վերջերին ԻԻՀ-ն որոշակի ջանքեր է գործադրել՝ պատերազմը դադարեցնելու և կողմերի համար փոխշահավետ պայմաններով հրադադարի կամ ռազմական գործողությունների ընդհատման հասնելու նպատակով:

Հաշվի առնելով, թե հանրագումարում ինչ ողբերգական հետևանքներ ունեցավ այդ պատերազմը Հայաստանի ու Արցախի համար՝ «գերագույն գլխավոր հրամանատար» Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ ու քայլերի պատճառով, իրանական կողմի առաջարկությունը միանգամայն ընդունելի է նկատվում: Այսպես. «Մենք առաջարկում էինք՝ կողմերն ազատեն միմյանց տարածքները, պահպանեն փոքրամասնությունների իրավունքները, բացեն բոլոր ճանապարհները, Իրանն օգնի Նախիջևանի և Ադրբեջանի միջև ցամաքային կապի ստեղծմանը, աշխատի Հայաստան-Ղարաբաղ միջանցքը»,վկայում է Զարիֆին: Բայց դա էլ ամենը չէ:

Իրանի նախկին ԱԳ նախարարն առանց երկիմաստությունների, միանգամայն հստակ նշում է. «Դա նման էր Մոսկվայի առաջարկին, որն իրագործվեց երկու շաբաթ հետո։ Դոկտ Արաղչին (այն ժամանակ իր տեղակալը և այս հարցով գլխավոր բանագնացը-խմբ.) մեր առաջարկը քննարկեց չորս կողմի հետ. ազերիներն ու թուրքերն ընդունեցին մեր առաջարկը, հայերը մերժեցին, իսկ ռուսները ջերմ չվերաբերվեցին»: Ցանկացողներն, իհարկե, կարող են մամուլում հրապարակված ավելի ընդարձակ հատվածներ գտնել ու ծանոթանալ, բայց արդեն վերը նշվածն էլ բավարար է, որպեսզի Հայաստանում առնվազն ևս մեկ անգամ հետահայաց դիտարկվեն ողբերգական 2020ին ծավալված իրադարձությունները ու դրանց՝ բազմապատիկ ավելի ողբերգական հետևանքները:

Ի դեպ, նկատենք, որ Զարիֆի հուշերի գրքում ներկայացված մանրամասնություններին աղմկոտ արձագանքել են իշխանությունից կախում չունեցող փորձագետներ ու մեկնաբաններ: Սակայն փաշինյանական իշխանությունն ու քարոզչությունը իրենց շեֆին մերկացնող այս վկայությունների վերաբերյալ առայժմ «օպերատիվ լռության» մոտեցում են դրսևորում: Այն է՝ «ոչ տեսել ենք, ոչ լսել, մենք արձակուրդում ենք»: Մի խոսքով, փաշինյանական քարոզչությունը շեշտն ու հույսն այն բանի վրա է դրել, որ այլ աղմկահարույց մերկացումների նման սրա մասին էլ մի երկու օր կասեն-կխոսեն, կանցնի-կգնա: Մինչդեռ, սա ոչ միայն հետահայաց քննարկման, այլ միանգամայն լուրջ հետաքննության առավել քան բավարար առիթ է, մանավանդ, երբ համադրում ենք արդեն հայտնի փաստերը, եղելությունները և հայտարարությունները:

Ի՞նչ է ստացվում: Իսկ ամենից առաջ ստացվում է այն, որ բացի Մոսկվայի, կոնկրետ՝ Պուտինի ջանքերից՝ դադարեցնել պատերազմը, եղել են նաև իրանական միջնորդական ջանքեր: Վլադիմիր Պուտինի հայտարարություններից հայտնի է, որ հոկտեմբերի 19-ի դրությամբ ձեռք էր բերվել պայմանավորվածություն Ալիևի (կարելի է ասել՝ նաև թուրքական կողմի) հետ՝ ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ, սակայն Նիկոլ Փաշինյանը բավականին կտրուկ կերպով այն մերժել է: Ռուսական կողմը հետագայում մանրամասնել էր նաև, որ Փաշինյանը հայտարարել է, թե՝ մենք կշարունակենք կռվել կամ նման մի բան: Դրանից հետո, գրեթե զուգահեռ, եղել է, փաստորեն, նաև իրանական միջնորդական ջանքերի նկարագրված պատմությունը: Էլի՝ թուրքերն ու ադրբեջանական կողմը համաձայնել են, մերժողն էլի եղել է հայկական կողմը: Հասկանալի է, որ ո՛չ «նախկիններն» էին դա, ո՛չ «ռուսամետները», ո՛չ էլ անգամ Պապ թագավորը: Մերժողը եղել է Նիկոլ Փաշինյանը, բնականաբար:

Ավելին, հանրահայտ է, որ ներկայում ամեն կերպ պախարակվող, գրեթե թշնամի ներկայացվող ՀԱՊԿ-ի կողմից դեռ նախքան պատերազմի սկիզբը (մոտ մեկ ամիս առաջ) Հայաստանի պատկան մարմիններին որոշակի նախազգուշացում է արվել՝ մոտակա շրջանում ադրբեջանաթուրքական հնարավոր ագրեսիայի, պատերազմի հնարավոր միջոցների, հավանական սցենարի վերաբերյալ, ի լրումն՝ առաջարկվել է կազմակերպության շրջանակներում անցկացնել զորավարժություններ, ինչը, փաստորեն, նույնպես մերժվել է: Հայտնի են նաև ԳՇ նախկին պետի վկայությունները՝ պատերազմի հավանականության, դրան Թուրքիայի մասնակցության ու մեր հնարավորությունների վերաբերյալ, առաջարկությամբ, որ պատերազմի դեպքում պետք է ջանալ բոլոր հնարավոր միջոցներով այն հնարավորինս արագ դադարեցնել:

Մինչդեռ, ինչպես վկայում են ՌԴ նախագահը, արդեն նաև ԻԻՀ նախկին ԱԳ նախարարը ու հատկապես՝ հիմնական իրադարձությունների ընթացքը, Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն մերժել է պատերազմի դադարեցման իրական հնարավորությունները: Այստեղ պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա գլխավորած իշխանությունը 2018-20 թվականներին հնարավոր ամեն ինչ արել են բանակցային գործընթացը փակուղի մղելու, ադրբեջանական ու թուրքական կողմերի համար ռազմական ագրեսիայի դիմելու «լեգիտիմ հիմքեր» ապահովելու ուղղությամբ: Հենց միայն Փաշինյանի հայտարարությունը, թե՝ «Արցախը Հայաստան է, և՝ վերջ», բավարար է՝ այդ մեղադրանքը հիմնավորելու համար (չնայած ապացույցներ ու փաստարկներ էլի կան): Իսկ արդեն երբ սկսվել է թշնամու ռազմական ագրեսիան, Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանությունը մի կողմից՝ հետևողականորեն մոլորության ու քարոզչական տեռորի տակ էին պահում հայ հանրությանը, կանխամտածված մոլորության մատնում՝ «հաղթում ենք», «զգետնում ենք», չգիտես, թե էլ ինչ ենք անում, իսկ մյուս կողմից՝ տիրապետելով իրական տեղեկություններին, ռազմաճակատում տիրող ծանր վիճակի մասին փաստացի տվյալներին՝ շարունակաբար մերժել են ռազմական գործողությունները դադարեցնելու ռեալ հնարավորությունները:

Ընդգծենք՝ սա արել է մի կառավարություն, մի իշխանություն, որի ղեկավար Նիկոլ Փաշինյանն ու նրա հանձնարարությամբ՝ իր «կարկառունները» շարունակաբար ականջ են կոշտուկում «խաղաղության օրակարգի», «խաղաղության խաչմերուկի» մասին դատարկախոսությամբ: Իբր՝ իրենք «խաղաղասերներ» են: Մինչդեռ, 44-օրյա պատերազմի դեպքում դիրքավորվել են հնարավորինս «ռազմատենչ»: Հստակ իմանալով, որ մեր զինուժը հայտնվել է ծանր վիճակում, նրանք կտրուկ մերժել են ռազմական գործողությունների դադարեցման ինչպես ռուսական, այնպես էլ՝ իրանական առաջարկությունները: Այսինքն՝ Փաշինյանն ու նրա իշխանությունը այդպիսով մեր զինուժին նաև զրկել է դադար առնելու, ուժերը վերադասավորելու, զինանոցը համալրելու հնարավորություններից: Ավելին, Փաշինյանն ու փաշինյանականները հաճախ են դիմում էժանագին ու ճղճիմ քարոզչական հնարքների՝ նշելով, թե՝ «այդ ո՞ւմ երեխաների կյանքի հաշվին եք ուզում այս կամ այն բանն անել...»:

Այնինչ, հենց անձամբ իրենք, անձամբ Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանավորները, ունենալով պատերազմը դադարեցնելու ռեալ հնարավորություններ, շարունակել են մահվան ուղարկել հազարավոր զինվորների: Փաշինյանի ռեժիմը մինչև օրս գաղտնի է պահում պատերազմում զոհվածների վերաբերյալ տվյալները, մինչև օրս հրապարակված չէ զոհվածների անվանական ցանկը: Բայց որքա՞ն նվազ կլինեին այդ զոհերը, եթե Փաշինյանը չմերժեր ռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարությունները: Ու այսքանից հետո այդ անձը հազարավոր ու հազարավոր երիտասարդների մահվան մատնելուց հետո մի բան էլ կանգնում ու հայտարարում է, թե իր սխալն այն է եղել, որ 2018-ին միանգամից չի հայտարարել, որ Արցախն ու Հայաստանի տարածքները պետք է հանձնել թուրքերին:

Իմանալով, որ բանակը տանում ես պարտության, ո՞վ պետք է լինել, որպեսզի մերժես պատերազմը դադարեցնելու առաջարկը (առաջարկները), շարունակես մարդկանց մահվան ուղարկել, ապա կապիտուլ յացիոն հայտարարություն ստորագրես՝ հայտարարելով, թե դա արել ես... «կյանքեր փրկելու համար»: Չնայած, զոհվածներին «պլ յուս-մինուս 50»-ով հաշվող մեկից ինչ էր պետք սպասել...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՓԵՏՐՎԱՐԻ). Օդանավի վթար «Զվարթնոց» օդանավակայանում. «Փաստ»Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի Ինստիտուցիոնալացված սպառնալիք Հայաստանի համար. «Փաստ»Պետք է ստեղծենք համերաշխության մթնոլորտ և վերականգնենք մեր հաղթական կեցվածքը․ Ավետիք ՔերոբյանՏարօրինակ զարգացումներ «Հարավկովկասյան երկաթուղու» շուրջ Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ հիվանդանոց է տեղափոխվել 10-ամյա աղջնակի մարմին Այս ամենից շահում է միայն ԱՄՆ-ը. «Փաստ»Ծիծեռնակաբերդից մինչև Մայր Աթոռ. Ի՞նչ զիջումներ է նախապատրաստում իշխանությունը. Էդմոն Մարուքյան Փաշինյանը գազազել է սփյուռքահայ գործիչների հայտարարությունից «Երբ մի անծանոթ համարից զանգ է գալիս, ինձ թվում է՝ Ազատս է, հիմա կասի՝ մա՛մ». Ազատ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Հադրութում, տուն «վերադարձել»... ինն ամիս անց. «Փաստ»Ադրբեջանը կոշտացնում է հռետորաբանությունըԳերիները Սիրանուշ Սահակյանի ջանքերով կվերադառնան․ Աննա ԿոստանյանՀասանովին ու Միխայլովին դուրս կգրե՞ն «Քաղպայմանագրի» ցուցակիցՀամախմբումն է միակ ելքը, ազգային և պետական շահը՝ վեր ամեն ինչից․ Արսեն ԳրիգորյանՊատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»Մաhացու վթար՝ ԵրևանումԹափանցիկ արևային պատուհաններ. նոր տեխնոլոգիան էլեկտրաէներգիա է արտադրում 24/7 ռեժիմով Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը կվաճառվեն բացառապես էլեկտրոնային աճուրդով. «Փաստ»Սամվել Կարապետյանի աննախադեպ հայտարարությունը արհեստական բանականությամբ Հաշմանդամություն ունեցող անձինք կարող են բանակում ծառայել․ Փաշինյան Վախի քաղաքականությունը և հաղթանակի սպասումը Չի կարելի կառավարության ձախողումների ու տեղի ունեցած ողբերգությունների պատասխանատվությունը դնել ժողովրդի վրա. Արտակ ԶաքարյանՄիջազգային այցերի շուրջ հանրային էմոցիոնալ պոռթկումների ու իրականության հակադրությունը. «Փաստ»Չի կարելի կառավարության ձախողումների ու տեղի ունեցած ողբերգությունների պատասխանատվությունը դնել ժողովրդի վրա. Արտակ ԶաքարյանՏարադրամի փոխարժեքները փետրվարի 14-ին Ինչո՞ւ են վախենում Սամվել Կարապետյանի ղեկավարած շարժումից. Ոսկան Սարգսյան Ինչո՞ւ են իշխանությունները թուլացնում պետականության իմունիտետը. «Փաստ»Փետրվարի 14-ին Մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնն է «Ակտիվ, հետևողական պայքարն ավարտվելու է իրավունքի, այլ ոչ թե ուժի և «զոռբայության» հաղթանակով». «Փաստ»ՔԿ-ն «հերքելով»՝ փաստացի հաստատել է. «Փաստ»Ազգային ինքնության վրա հարձակման «սերիաները». «Փաստ»«Ուժեղ Հայաստանի» տպավորիչ հայտն ու ՔՊ-ի անթաքույց խուճապը. «Փաստ»Հիմնի տեսահոլովակն ինչո՞վ է խանգարում Նիկոլ Փաշինյանին. «Փաստ»Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերին Թուրքիան 2025թ․ 6 տոկոսով ավելացրել է նավթի ներմուծումը, ՌԴ-ից մատակարարումները նվազել են 10 տոկոսով Հայտնի են Ուկրաինայի հարցով նոր եռակողմ հանդիպման օրերը. Պեսկով Իրանից ժամանած բեռնատարից մաքսային ծառայողները հայտնաբերել են «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց ՊՍԺ-ն պարտություն կրեց՝ 1:3 Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Հայաստանում կարգելվի պոլիէթիլենային տոպրակների ու մեկանգամյա պլաստիկ սպասքի վաճառքը. ՇՄ նախարարություն Հաշմանդամություն ունեցող անձինք կարող են բանակում ծառայել․ Փաշինյան ԱՄՆ-ի երկրորդ ավիակիրը շուտով կուղևորվի Իրանի ափեր․ Թրամփ Պետք է հեռու մնալ Արևմուտքից ու չհավատալ դրանց գեղեցիկ ու սուտ խոսքերին․ Մհեր ԱվետիսյանԱյսօր ես տեսա թույլ վարչապետի, ով վախենում է, որ պարտվելու է. Նարեկ ԿարապետյանՈւկրաինայի ԶՈւ-ն հրթիռային հարված է հասցրել Բելգորոդին. կա երկու զոհ Հունվարի միջին ջերմաստիճանը Հայաստանում 91 տարում բարձրացել է 1․8°C-ով, տեղումները նվազել են 7%-ով «Սկսվում է նոր փուլ, այսուհետ իմ երգերը դուրս կգան PARGEV անվան տակ». Պարգ ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը նոր հնարավորություն է բացում Հարավային Կովկասի համար․ Պետդեպ Մայր տաճարի բակում Վեհափառ Հայրապետի ձեռամբ վառվեց Տեառնընդառաջի խարույկը Ազգերի լիգա․ վիճակահանության ամբողջական արդյունքները