Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Երբ գրեթե ոչ ոք չէր հավատում նման «խառնուրդին»․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Bell’s-ը կուպաժավորված շոտլանդական վիսկու՝ սկոտչի ամենահայտնի ապրանքանիշերից մեկն է: Այն ստեղծելու համար ամբողջ երկրից վերցվում են միաածիկային սկոտչների տեսակներ, որոնցից յուրաքանչյուրն իր սեփական «շտկումներն» է ավելացնում խմիչքի ընդհանուր «հնչեղությանը»: Այդ սկոտչը վերջին ժամանակներում կամաց-կամաց, բայց հաստատապես ժողովրդականություն է ձեռք բերում, և դա ունի իր պատճառը: Շատերին է անհանգստացնում այդ խմիչքի բավականին ցածր գինը։ Այնուամենայնիվ, բավական է փորձել, և բոլոր կասկածներն անհետանում են, փոխարենն առաջանում է զարմանք, որ կարելի է նման գնով նման որակի խմիչք ըմպել: Այդ իսկ պատճառով էլ ավելի քան 40 տարի Bell’s-ը բրիտանացիների ամենասիրելի «շոտլանդացին» է։

Ինքնին այդ մասին խոսում են վաճառքի ծավալները: Այդ շոտլանդական վիսկիի պատմությունը սկսվել է 1825 թվականին, երբ Շոտլանդիայի հարավ-արևելքում գտնվող Պերտ քաղաքում ալկոհոլի վաճառական Թոմաս Սենդմանը բացեց իր խանութը, որտեղ վաճառվում էին ալկոհոլային խմիչքներ, որոնց մեջ էլ հիմնականը շոտլանդական վիսկին էր։ Եվ չնայած առաջին կուպաժավորված սկոտչի հայտնվելը եղել է դրանից 30 տարի անց, միևնույնն է, այդ իրադարձությունն է համարվում Bell’s-ի պատմության սկիզբը։ Թոմասը հաջողությամբ էր վարում բիզնեսը, խանութը բարգավաճում էր, և նրա մահից հետո ընկերության գործերը ստանձնեց նրա ընկերն ու ուղեկիցը՝ Ջեյմս Ռոյը։ Նա էլ բիզնեսի մեջ ներքաշեց Արթուր Բելլին՝ մի մարդու, որն այդ ժամանակ արդեն իսկ վիսկիի մասին զգալի գիտելիքներ ուներ: 1851 թվականին նա էլ սկսեց ստեղծել վիսկիի իր սեփական խառնուրդը՝ կուպաժը։

Դրա համար պահանջվեց 12 տարի։ Նման զգալի ժամանակահատվածը բացատրվում է նրանով, որ մինչ Բելլը ոչ ոք լուրջ չէր ընդունում շոտլանդական վիսկիի կուպաժը։ Վիսկին խառնում էին, բայց հիմնականում օգտագործում էին չհնացած սպիրտ։ Ենթադրվում էր, որ նման խառնուրդները էժան ալկոհոլ են: Բայց Արթուր Բելլն այլ կարծիք ուներ, նա վստահ էր, որ անհրաժեշտ է կուպաժավորել երկար հնեցմամբ սկոտչներ, որպեսզի յուրաքանչյուրը տա իր հատկություններից լավագույնը, և այդ ամենը միավորվի մեկ խմիչքի մեջ։ 1863 թվականին նա ստեղծել է իր սեփական կուպաժը, և Bell’s ընկերությունը (այդ ժամանակ նա արդեն դարձել էր համասեփականատեր) դարձել է այն առաջին ընկերությունը, որը պաշտոնապես սկսել է արտադրել կուպաժավորված սկոտչ։ Այդ ալկոհոլը շատ արագ ձեռք է բերել ժողովրդականություն շոտլանդական գիտակների շրջանում, և այլ ընկերություններ ևս արագորեն սկսել են զարգացնել կուպաժավորումը:

Հետագա տարիներին Բելլի սկոտչը հսկայական ժողովրդականություն է ձեռք բերել, բայց նա գրանցել է իր ապրանքանիշը միայն 1896 թվականին իր որդիների առաջարկով, ովքեր 1900 թվականին իրենց հոր մահից հետո հաջողությամբ շարունակել են ընկերության զարգացումը: Bell’s ընկերությունը գոյատևել է նաև 20րդ դարի առաջին կեսին, մի ժամանակաշրջան, որը դժվար թե կարելի է ալկոհոլային արդյունաբերության համար բարենպաստ համարել: Ընդ որում, այդ ժամանակ էլ Բելլի սկոտչը մտել է միջազգային շուկա։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո ընկերությունը կենտրոնացել է Մեծ Բրիտանիայի շուկայում, ինչը թույլ է տվել, որ 1978 թվականից այդ վիսկին դառնա ամենավաճառվողը այդ երկրում: Ընդ որում, հիմա էլ այն դեռ պահպանում է իր այդ կարգավիճակը։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Որոշ ուսուցիչների աշխատավարձը կփոխվի․ ում կվճարեն 300 հազար դրամ Առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ. եղանակի տեսություն Օմանի ափերի մոտ՝ Հորմուզի նեղուցում, նավ է բռնկվել Խայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. Չալաբյան ԱՄՆ–ում ուղղաթիռներ են բախվել. կա 3 զոհ Նոյեմբերի 1-ից մեծ փոփոխություն՝ անձնագրերի և ID քարտերի տրամադրման համակարգում Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբԻնչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականինՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. ԿոստանյանՌուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 30-ի դրությամբ Հայտնի է Իսրայելում խորհրդարանական ընտրությունների հաղթողը Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր ԱվետիսյանԼույս չի լինելու Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ G20-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու համար «Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ Կարապետյան Այսօր մրցահարթակ դուրս կգա Ալեքսանդրա Գրիգորյանը․ ծանրամարտի ԱԱ Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք Մահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարի աստղ Պատրիկ Ստյուարտը Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԱլիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին․ Report Իրանն ԱՄՆ-ից պահանջել է ապացուցել Հորմուզի նեղուցը ականներից մաքրելու մասին հայտարարությունը Արեգակնային համակարգում նոր գաճաճ մոլորակի թեկնածու է հայտնաբերվել Երկրներ, որոնք այս տարի գազ չեն ունենաԵգիպտոսը Կարմիր ծովի ռազմականացումը անընդունելի է համարում Կանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ Իշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա Կոստանյան76 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Հրանտ Հակոբյանը Ալիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանՍուրեն Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջիկա անելիքները Ժողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն ՄանվելյանԱմիօ բանկի Վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը Forbes-ի հատուկ հրապարակման շրջանակում անդրադարձել է կայուն ֆինանսավորման դերին