Բախվել են 71-ամյա վարորդի «07»-ն ու 38-ամյա վարորդի «CAT» մակնիշի տրակտորը․ կան վիրավորներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հուլիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։55-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու փողոցում՝ գերեզմանոցների դիմաց, բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ, 71-ամյա Սամվել Մնացականյանի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ, 38-ամյա Վանուշ Խաչատրյանի վարած առանց համարանիշի «CAT» տրակտորը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 07-ի ուղևորներ, Արագածոտնի մարզի բնակիչներ, 66-ամյա Ա․ Ալեքսանյանն ու 67-ամյա Խ․ Ասատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Վթարի մասին Ոստիկանության Աշտարակի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։