Նկատելով ոստիկաններին՝ փորձել էր նետել թմրամիջոցով տոպրակը, բայց արդեն ուշ էր
ԲԼՈԳՀուլիսի 3-ին, ժամը 13-ի սահմաններում, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները Աշտարակի Ա. Մանուկյան փողոցի 26/Ա շենքի բակից, թմրամիջոց պահելու, պատրաստելու եւ օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել 38-ամյա Սամվել Ղ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մինչ այդ նկատելով ոստիկաններին՝ տաբատի գրպանից հանելով փորձել էր գետին նետել պոլիէթիլենային տոպրակը, որի մեջ առկա էր ապակյա սրվակ` մուգ շագանակագույն թմրամիջոցին նմանվող հետքերով, եւ ծխախոտի փայլաթուղթ, որի մեջ կար յուրահատուկ հոտով փոշեզանգված:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



