Այս օրերին մեր «ՀայաՔվե» նախաձեռնության ուսումնա-գործնական հավաքն է անցնում Վայոց ձորի մարզում. Ավետիք Չալաբյան
ԲԼՈԳՔաղաքական-հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Այս օրերին մեր «ՀայաՔվե» նախաձեռնության ուսումնա-գործնական հավաքն է անցնում Վայոց ձորի մարզում: Նրա շրջանակներում յուրաքանչյուր օր ծրագրում ենք այցելել մարզի տարածքում գտնվող սրբավայրերից մեկը, և այսօր մեր ծրագիրը սկսեցինք Արկազի Սուրբ Խաչ եկեղեցուց:
Այս հնամենի կոթողը հայտնի է նրանով, որ այստեղ է զետեղված Քրիստոսի խաչելության սուրբ խաչի մասունքը, որը Հայաստանի տարածքով 7-րդ դարում տեղափոխվել է Պարսկաստանից Բյուզանդիա, և որի փոքրիկ հատվածը նվիրաբերվել է հայ իշխաններին Հերակլիոս կայսեր կողմից:
Եկեղեցին դիմացել է երկրաշարժերի և նվաճողների բազմաթիվ ոտնձգությունների, բայց կանգուն է, իր կենդանի շնչով և ոգով: Իր խստաշունչ տեր հոր գլխավորությամբ այն շարունակում է ապրել, և այստեղ ձգել բազմաթիվ ուղտավորների: Վայելեք, և դուք էլ եկեք այստեղ՝ հաղորդակցվելու Սուրբ խաչին!
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



