Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Լոնդոնյան «վոյա՞ժ», թե՞ Հայաստանի համար նոր «ցավոտ զիջումների» նախերգանք. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բեռլինում հեծանիվ քշելուց հետո Նիկոլ Փաշինյանը, ինչպես հայտնի է, մեկնել է մշուշոտ Ալբիոն, կոնկրետ՝ Լոնդոն: Ըստ պաշտոնական վարկածի, արձակուրդում գտնվող բազմաչարչարված Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, առժամանակ ընդհատել է վաստակած ամառային հանգիստն ու որոշել է մի քանի օր... անհանգստանալ: Այն է՝ աշխատանքային այցով մեկնել է Լոնդոն, որտեղ մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթաժողովին: Հարկավ, ծանր «աշխատանք» է վարչապետ լինելը, հատկապես՝ Փաշինյանի պարագայում: Իրենց իսկ կողմից տարածված կարճ տեսանյութերից ու լուսանկարներից կարելի էր պատկերացում կազմել, թե, հիրավի, որքան ծանր, ինչպիսի տիտանական ջանքեր պահանջող գործ է վարչապետ լինելը, մանավանդ Լոնդոնի փողոցներում:

Չար լեզուները ասում ու նաև գրում են, թե Նիկոլ Փաշինյանը արձակուրդի մի մասը էլի Միացյալ Թագավորությունում է անցկացնելու, մասնավորապես Շոտլանդիայում: Իսկ մինչ այդ, ակնկալվում էր, որ Լոնդոնում կկայանա Փաշինյան-Ալիև հանդիպում: Այո, Փաշինյանի սիրելի, «կիրթ ու կառուցողական» գործընկեր Իլհամ Ալիևը ևս Լոնդոն է մեկնել՝ արդեն հիշատակված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին մասնակցելու պատրվակով: Հընթացս նկատենք, որ ցեղասպանական ոճրագործ Ալիևը և խաղաղ, անզեն ցուցարարների վրա ոստիկանների միջոցով նռնակներ նետող Նիկոլ Փաշինյանը հենց այն լիդերներն են, առանց որոնց «Եվրոպական քաղաքական համայնքը» դժգույն ու դժբախտ տեսք կունենար: Ինչևէ:

Հիմնվելով պաշտոնական լրատվության վրա՝ կարող ենք նշել, որ Նիկոլ Փաշինյանը Լոնդոնում հանդիպումներ է ունեցել Չեխիայի, Իսպանիայի, Լյուքսեմբուրգի, Հունաստանի վարչապետների, Շվեյցարիայի, Լիտվայի, Կոսովոյի նախագահների, ԵԽ նախագահ Շառլ Միշելի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի, Գերմանիայի կանցլեր Շոլցի, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի, Էստոնիայի վարչապետի պաշտոնակատար Կայա Կալլասի հետ: Եթե ավելի հակիրճ ներկայացնելու լինեինք, կնշեինք, որ Փաշինյանը Լոնդոնում աջուձախ ու անխնա հանդիպել է բոլորի հետ, ով թեկուզ մի քանի րոպեով հայտնվել է հասանելի տեսադաշտում: Բայց միայն Ալիևի հետ չի հանդիպել: Մեծ հաշվով, արձակուրդային պայմաններում «աշխատանքային այց» անելու թերևս միակ հիմնավոր պատճառը հենց այդ հանդիպումը պետք է որ լիներ: Սակայն այն պահին, երբ շատերը սպասում էին Ալիև-Փաշինյան հանդիպման մասին տեղեկությանը, նախ՝ շրջանառվեց ադրբեջանական կողմի մեղադրական հայտարարությունը, թե՝ «հայկական կողմը մերժել է երկխոսությունը», ապա Հայաստանի ԱԳՆ-ն էլ հակադարձեց, թե՝ «ադրբեջանական կողմն է մերժել հանդիպելու վերաբերյալ հայկական առաջարկը»:

Մեր խնդիրը չէ՝ պարզել, թե որն է ստում, կամ որն է ավելի շատ ստում: Պարզ է, որ ինչ-որ բան այնպես չի ընթացել, այլապես այդ հանդիպումը տեղի կունենար: Մյուս կողմից՝ երբ Փաշինյանը հանդիպում է Ալիևի հետ, առավել ևս՝ եվրոպական որևէ մայրաքաղաքում կամ երկրում, ապա դրանից ոչ մի լավ բան չի կարելի սպասել: Պրահան, Բրյուսելն ու մի քիչ էլ՝ Գրանադան դրա վկայությունն են: Գրանադան նշում ենք «մի քիչ», քանի որ Ալիևը, հիշում եք, այնտեղ չէր մեկնել, բայց Փաշինյանն առանց դրա էլ հերթական զիջողական ու պարտվողական, նվաստացուցիչ հայտարարություններն արեց: Մյուս կողմից՝ մանավանդ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հայտարարեց «ցավոտ զիջումների» մասին, որոնց պիտի գնա Հայաստանը, երևի պետք էր սպասել, որ Լոնդոնում Ալիևի հետ հանդիպումից հետո Փաշինյանը կհայտարարի հերթական «ծանր որոշման» մասին, իր գործն արած վարպետի հպարտությամբ կմեկնի Շոտլանդիայով հիանալու և պարկապզուկի զգլխիչ ելևէջները վայելելու: Բայց Ալիև-Փաշինյան հանդիպումը ձախողվեց, ավելի ճիշտ՝ տեղի չունեցավ:

Ըստ որում, դրանից նույնպես չարժե շատ հեռուն գնացող մեկնաբանություններ կամ ենթադրություններ անել կամ «լավ բան» տեսնել դրա մեջ: Հայտնի է, որ Ալիևը պահանջում է «հեչ անել» Հայաստանի Սահմանադրությունը: Փաշինյանը համաձայն է նրա հետ, բայց փորձում է այնպես ցույց տալ իրեն որպես կուռք պաշտողներին, թե դա ոչ թե Ալիևի թելադրանքով է անում, այլ «ժողովրդական մասսաների պահանջով»: ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչի ակնարկած «ցավոտ զիջումները», որոնք ակնհայտորեն պարտադրվում են բացառապես ու միմիայն Հայաստանին, ինչպես էլ որ փաթեթավորվեն, նպատակը ակնհայտ է՝ Հայաստանի բացարձակ իզգոյացում, շարունակական զիջումներ և հավանական ավելի ծանր հետևանքներ:

Հետաքրքրական է և այն, որ Հայաստանի Տավուշի մարզի, մասնավորապես Նոյեմբերյանի տարածքի հայկական հողերը սահմանազատման անվան տակ այդպես «ջան-ջիգյար» տարբերակով թշնամուն նվիրելուց կամ միակողմանիորեն զիջելուց հետո, պարզվում է, Փաշինյանի իշխանությունը չի կարողանում ադրբեջանական կողմի հետ համաձայնության հանգել այդ սահմանազատիչ (ոչ բարով) հանձնաժողովի կանոնակարգերի վերաբերյալ: Այնպես որ, մեծ հաշվով կարևոր չէ՝ Նիկոլ Փաշինյանի այս «աշխատանքային այցը» Լոնդոն ինչ էր ըստ էության՝ աշխատա՞նք, թե՞ արձակուրդային վոյաժ (շրջագայություն): Կարևորն այն է, որ այն գործնականում Հայաստանի համար նոր կորուստների ու աղետների որոշակի նախերգանք չդառնա:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումըԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ-ում հերթական Ozon-ի լոգիստիկ կենտրոն է բռնկվել անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՄեկնարկել է «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարըՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումԱրթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր2 զոհ, 5 վիրավոր. նոր մանրամասներ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի ողբերգական ավտովթարիցԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԱրտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատին12 Սուրբ վարդապետների հիշատակության օրն էՀիտլերի նախկին նստավայրն այրվել էՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ն հավատարմագրել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՆորայր Հախոյանը 1/8 եզրափակչում պարտվեց աշխարհի չեմպիոն Վախթանգ Լոլուային. ԱԱԼուգանսկին Ուկրաինայի հարվածի հետևանքով 1 մարդ ծայրահեղ ծանր վիճակում էՖրանսիայում սկսվել է զանգվածային բողոքի ցույցերի և անկшրգությունների նոր ալիք Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել Խոշոր ավտովթար Արենիում․ 2 վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները Գերմանիան ամեն օր բшխվում է Ռուսաստանի կողմից անկայունացման փորձերի․ Մերց Փաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք ՉալաբյանԱյսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման Խոջոյան «Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՄարտունու քաղաքապետի թեկնածուն հարցաքննվելուց հետո դուրս եկել հակակոռուպցիոն կոմիտեից. Փաստաբան Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը ՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԳիտական հետազոտությունների արդյունքները պետք է հիմք ծառայեն մեր որոշումների համար․ Ժաննա Անդրեասյան Ընդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի սննդի օբյեկտի գործունեությունը Փաշինյանը խոստովանե՞լ է, որ Հայաստանը նոր Սահմանադրություն պետք է ունենա․ ինչ է ասել վարչապետըԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՉինաստանը կոչ է անում վերջ դնել տիեզերական սպառազինությունների մրցավազքին Փարիզի փողոցներ են դուրս բերվել ժանդարմերիայի զրաhամեքենաները զանգվածային ցույցերից առաջ Բերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամ Երևան-Մոսկվա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել Օմսկում Ֆիլիպիններում ուսումնական թռիչքի ժամանակ բшխվել են երկու SF-260 ինքնաթիռ. կան զnhեր «Զվարթնոցում» հերթերից դժգոհությունները չեն դադարում․ ե՞րբ ՀՀ քաղաքացիները կկարողանան անձնագրի սքանավորմամբ հատել սահմանը Դատարանի որոշումը՝ հօգուտ Եկեղեցու․ ինչ է փոխվում կարգալույծ հռչակված հոգևորականների գործերովՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանԲաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ»Հորդանանում եկեղեցու վրա հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 40-ը՝ վիրավորվել Ըմբշամարտի ԱԱ. Մալխաս Ամոյանն ու Սուրեն Աղաջանյանը պարտվեցին 1/8 եզրափակիչում Վայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 հոկտեմբերի). Հիմնադրվել է աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը. «Փաստ»