Թուրքական բանակը Իրաքում և Սիրիայում ոչնչացրել է PKK-ի 19 գրոհայինի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքական բանակը Հյուսիսային Իրաքում և Սիրիայում սպանել է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) 19 գրոհայինի։ Այս մասին X-ում հայտնել է հանրապետության պաշտպանության նախարարությունը։
«Հյուսիսային Իրաքում՝ Հաքուրքի և Ասոսի շրջաններում, սպանվել է 15 ահաբեկիչ, չորսը ոչնչացվել են Սիրիայի հյուսիսում՝ «Եփրատի վահան» և «Խաղաղության աղբյուր» գործողությունների շրջաններում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հուլիսի 19-ին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Հյուսիսային Իրաքում և Սիրիայում PKK-ի 15 զինյալների ոչնչացման մասին։
Թուրքիայի իշխանությունները PKK-ն անվանում են ազգային անվտանգության գլխավոր սպառնալիք։ Հանրապետության բանակը պարբերաբար գործողություններ է իրականացնում քուրդ զինյալների դեմ Իրաքի և Սիրիայի հյուսիսում և զորքերի մեծ խումբ է պահում տարածաշրջանում։