Լոռու մարզում բախվել են Opel-ները. անչափահաս տղան տեղափոխվել է հիվանդանոց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հուլիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16:00-ի սահմաններում Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին՝ Մեծ Պարնի գյուղի վարչական տարածքում՝ գազալցակայանի դիմաց, բախվել են Երևանի բնակիչ 37-ամյա Վահե Հ.-ի վարած «Opel» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 37-ամյա Կորյուն Պ.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Կորյուն Պ.-ի ուղևոր՝ Շիրակի մարզի բնակիչ 11-ամյա Դ. Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սպիտակ» բժշկական կենտրոն։
Օպերատիվ են գործել նշված բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները, ինչպես նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live