Լոռու մարզում վթարի է ենթարկվել Գյումրու ԲԿ-ի բուժքույրը. կան վիրավորներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ հուլիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 40-ամյա Լ. Գ.-ն իր վարած «Toyota Platz» մակնիշի ավտոմեքենայով Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 23 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և գլխիվայր հայտնվել ճամփեզրին կից հողամասում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Լ. Գ.-ն, նրա ուղևորներ Շիրակի մարզի բնակիչ 18-ամյա Ս. Ս.-ն, Տավուշի մարզի 49 Լ. Խ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն։
Օպերատիվ են գործել նշված բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները, ինչպես նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։