Երևան, 26.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պարզվում են հրաձգարանի մոտ 64–ամյա տղամարդու մահվան հանգամանքները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

2024 թվականի հուլիսի 20-ին՝ ժամը 18:35-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի հրաձգարանի մոտ քաղաքացիական «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենա կա, որի կողքին՝ ականի պայթյունի հետևանքով մահացած անձ, հայտնում են ՀՀ ՔԿ-ից։


«Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով հրազեն, դրա հիմնական բաղկացուցիչ մաս, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտ, պայթուցիկ նյութ կամ պայթեցման սարք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ կրելը) և 337-րդ հոդվածի 1-ին մասի (hրազենի, զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքերի պահպանության պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը) հատկանիշներով։


Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նախնական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նույն օրը 64–ամյա տղամարդը, հրաձգարանի պահպանության շրջանակներում իր հերթափոխն ընդունելու նպատակով, գնացել է N զորամասի հրաձգարանի տարածք։ Նշված վայրից հավաքել է կրակված արկերի դյուրալյումինե կտորներ՝ որպես գունավոր մետաղ հանձնելու նպատակով։ Դրանց մեջ եղել է նաև չպայթած արկ, որը քանդելու ժամանակ առաջացած պայթյունի հետևանքով տղամարդը ստացել է կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:


Նախաքննության ընթացքում պարզվել է, որ դեպքի վայր է հանդիսանում Կապան քաղաքի հրաձգարանի հարևանությամբ գտնվող դաշտամիջյան տարածքը, իսկ հրաձգարանը գտնվում է դեպքի վայրից դեպի հյուսիս: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է «Վոլկսվագեն» մակնիշի վերոնշյալ տրանսպորտային միջոցը՝ վնասվածքներով, արկին նմանվող մետաղական դետալներ և արկի միջուկին նմանվող մետաղական դետալ։


Ավտոմեքենայի կողքին հայտնաբերվել է տղամարդու դի:


Նշանակվել են դիակի դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ: Դեպքի հանգամանքերը պարզելու նպատակով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան բաժնին տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն:


Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ դեպքի բոլոր հանգամանքները համակողմանի պարզելու ուղղությամբ»,-նշված է հաղորդագրության մեջ։

ԵԱ․ Հայ շախմատիստուհիների արդյունքներն առաջին խաղափուլում Մայիսի 26-ին, 27-ին, 29-ին, հունիսի 2-ին գազ չի լինելու Արագածոտնի մարզում բեռնատարը բախվել է «Ford Transit»-ին և դիմել փախուստի․ կան վիրավnրներ Ռուսաստան–ՆԱՏՕ հարաբերությունների շուրջ նոր մտահոգություններ Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել Նավթի համաշխարհային շուկայում գների անկում է նկատվել Վթարի մասնակից ոչ սթափ վարորդին դատարանը երկամսյա տնային կալանք է տվել Նորից զգալ կյանքը. Գոռ Հակոբյանն ու Հրուշ Մնոյանը որդու՝ Ֆելիքսի բուժման ընթացքից նոր լուսանկարներ են հրապարակել Տաշիրի բնակիչներն էլ գիտեն, որ եթե մենք չգնանք ընտրության՝ ադրբեջանցիները կգան․ «Ուժեղ Հայաստան»Իդա օրն պադմագան օրը . ձեր ցավը տանիմ. Նարեկ Կարապետյան«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն և «Թովմասյան» հիմնադրամը ստորագրել են հուշագիրՀռոմի պապը խոսել է արհեստական բանականության ռիսկերի մասին Երևանի և մարզերի որոշ հասցեներում հոսանքանջատումներ կլինեն Ծննդավայրս․ Նարեկ ԿարապետյանԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ուկրաինայում զինվորական կոմիսարիատի աշխատակիցները ձերբակալել են մի տղամարդու և նրա դստերը Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ակնալիճում 34-ամյա վարորդը «Mitsubishi» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին Իսպանիայում հայտնաբերվել են վաղուց կորած 17-րդ դարի նկարներ Կասեցվել է «Օսկան» կաթնաշոռի արտադրությունը Ձերբակալել են ՊԵԿ աշխատակիցներ կաշառք ստանալու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով. ՆԳՆ Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը Հորմուզի նեղուցի բացումը կիրականացվի փուլերով «Այս մարդը Ալիևին «ոչ» ասելու կամք չունի». Մենուա ՍողոմոնյանՄիայն Ուժեղ Հայաստանը կստեղծի հուսալի ճանապարհ դեպի արևելք, դեպի արևմուտք, դեպի հյուսիս և դեպի հարավ. Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը շարունակվում է Լոռու մարզի Տաշիր համայնքում«ՀայաՔվեն» աջակցում է «Ուժեղ Հայաստանին»․ մարդկանց տրամադրվածությունը դրական է․ Ավետիք ՉալաբյանԲարի ու ուժեղ Ստեփանավանը. Նարեկ ԿարապետյանԱՀԿ-ն կանխատեսում է Էբոլայի դեպքերի աճ «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքը Ստեփանավանում․ ՀայաՔվե2026-ին կզացնում ենք 16֊ին. Արշակ Կարապետյան Հարկային տեսուչները տուգանք չկիրառելու դիմաց կաշառք են ուզել Ավտովթար՝ Լոռու մարզում․ Վանաձորում բախվել են «Opel»-ը ու «BMW»-ն Նարեկ Կարապետյանը բացառապես ՀՀ քաղաքացի է և երբևէ որևէ այլ երկրի քաղաքացիություն չի ունեցել«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների երգը ավտոբուսումԲաշ Ապարանում հանդիպեցինք Դրոյի թոռանը՝ Ֆիլլիպ Կանայանին․ Նարեկ ԿարապետյանԻսրայելն ու «Հըզբոլլահը» միմյանց են հարվածել Սամվել Կարապետյանը հանդիպել է մշակույթի գործիչների հետԴու քո կյանքով և ընտրությամբ ցույց տվեցիր, թե ինչ է նշանակում լինել իսկական հայրենասեր՝ պատրաստ ամենամեծ զրկшնքների. Սամվել Կարապետյանի շնորհավորանքը՝ Ռուբեն Վարդանյանին«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումԳորիսի ԲԿ-ի նախկին տնօրենի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Արցախը պարտվե՞ց, թե հանձնեցին. բացառիկ հարցազրույց գեներալ Վարդան Ավետիսյանի հետ«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նախընտրական հանդիպումը՝ ԵղեգնաձորումԼոռու մարզի ոստիկանները սպանության նախապատրաստություն են բացահայտել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շարունակում է քարոզարշավը Լոռու մարզի Բազում գյուղումՀրապարակվել է ՀՀ 2026 թվականի հունվար-ապրիլ ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը Կաթողիկոսն ընդունել է նորաօծ եպիսկոպոսներին Արցախի դատական ակտը ճանաչվել է Հայաստանի դատարանի կողմից «Ընթրիք հիմարի հետ» կատակերգության առաջնախաղն ու Հովակ Գալոյանի վերադարձը՝ Պարոնյան թատրոն Ասում են՝ «գնում ենք ԵՄ», բայց վերջին 5 տարում դեպի ԵԱՏՄ և ՌԴ արտահանման ծավալներն են գնալով մեծանում. Գևորգ Գորգիսյան