Նեթանյահուն մտադիր է հասնել ԱՄՆ-ում Իսրայելին երկկուսակցական աջակցության ուժեղացմանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ մեկնելուց առաջ ասել է, որ մտադիր է աշխատել ԱՄՆ-ի երկկուսակցական աջակցությունն ուժեղացնելու ուղղությամբ:
«Այսօր առավոտյան ես մեկնում եմ մի շատ կարևոր ուղևորություն Միացյալ Նահանգներ: Այն ժամանակ, երբ Իսրայելը կռվում է յոթ ճակատներում, և երբ Վաշինգտոնում քաղաքական մեծ անորոշություն է, ես չորրորդ անգամ կներկայանամ Կոնգրեսի երկու պալատների առջև՝ որպես վարչապետ: Ես կձգտեմ համախմբել երկկուսակցական աջակցությունը, որն այդքան կարևոր է Իսրայելի համար։
Եվ ես կասեմ իմ ընկերներին միջանցքի երկու կողմերում, որ անկախ նրանից, թե ում է ընտրում ամերիկացի ժողովուրդը որպես իրենց հաջորդ նախագահ, Իսրայելը մնում է Ամերիկայի անփոխարինելի և ուժեղ դաշնակիցը Մերձավոր Արևելքում», – ասել է վարչապետը, ում հայտարարությունները հրապարակել է վարչապետի գրասենյակը։