Արարատ լեռան վրա հայտնաբերվել են մոլորված լեռնագնացների դիերը (տեսանյութ)
ԼԱՅՖՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արարատ լեռան վրա հայտնաբերվել են եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով անհետացած երկու լեռնագնացի դիերը, հայտնում է yenisafak.com-ը:
Տեղացի էքսկուրսավար Բարզանի Ջեյլանը և նրա ընկերը գիշերը բարձրացել են դեպի գագաթ՝ գտնելու 2 մարդու, որոնք մոլորվել են լեռան գագաթի մոտ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով:
Ջեյլանը 4,900 մետր բարձրության վրա հայտնաբերել է Դիլեք Գյոքբուլակի և Մուհամմեդ Հալիմ Դալգինի անշունչ մարմինները։
Շաբաթ՝ հուլիսի 20-ին, հաղորդվել էր, որ Արարատ լեռը բարձրացած խմբից 2 հոգի մառախուղի ու բքի պատճառով արգելափակվել են 5050 մ բարձրության վրա, ապա անհետացել։
Տեսանյութը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում:
1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
3
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
4
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ
5
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ



